Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Հայ­րե­նիքն օր­հա­սա­կան վի­ճա­կից փր­կե­լու հա­մար ենք Փա­շի­ն­յա­նին հոր­դո­րում հրա­ժա­րա­կան տալ»

«Հայ­րե­նիքն օր­հա­սա­կան վի­ճա­կից փր­կե­լու հա­մար ենք Փա­շի­ն­յա­նին հոր­դո­րում հրա­ժա­րա­կան տալ»
25.12.2020 | 01:11

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է Օ­ձու­նի և են­թաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ տեր ՎՐ­ԹԱ­ՆԵՍ քա­հա­նա ԲԱ­ԴԱԼ­ՅԱ­ՆԸ։

-Օրհ­նե­ցեք, տեր հայր: Վեր­ջին օ­րե­րին շատ է քն­նարկ­վում Սի­սիան հա­մայն­քի հոգևոր հո­վիվ տեր Պարգև քա­հա­նա Զեյ­նա­լյա­նի հետ տե­ղի ու­նե­ցա­ծը, երբ նա հրա­ժար­վեց սեղ­մել Փա­շի­նյա­նի՝ ի­րեն մեկ­նած ձեռ­քը: Ե­կե­ղե­ցա­կա­նին մե­ղադ­րում են խտ­րա­կան վե­րա­բերմունք ցու­ցա­բե­րե­լու ու քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում ու­նե­նա­լու հա­մար: Ո՞րն է Ձեր մեկ­նա­բա­նու­թյու­նը:
-Ա­ռերևույթ թվում է, թե քա­հա­նան բարձ­րաց­նում է ձեռ­քը՝ հրա­ժար­վե­լով սեղ­մել ի­րեն պարզ­ված ձեռքն ու այդ­պի­սով քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում հայտ­նում։ Ի­րա­կա­նում հա­կա­ռակն է տե­ղի ու­նե­ցել: Վեր­ջին օ­րե­րին երկ­րում առ­կա ան­հան­դուր­ժող­ակա­նու­թյան մթ­նո­լորտն այդ մի­ջա­դե­պին տրա­մադ­րող էր։ Հի­շեք Մար­տու­նի քա­ղա­քում քա­հա­նա­յի հետ տե­ղի ու­նե­ցա­ծը. ար­ժա­նա­պա­տիվ տեր հայ­րը հե­տապ­նդ­ման էր են­թարկ­վել՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի հո­վա­նա­վոր­չու­թյու­նը վա­յե­լող մի քա­նի հո­գու կող­մից, խո­չըն­դո­տել էին քա­հա­նա­յի մուտ­քը ե­կե­ղե­ցի՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե հոգևո­րա­կա­նը քա­ղա­քա­կան կեց­վածք է դրսևո­րել: Նշեմ, սա­կայն, որ քա­հա­նան ՀՀ քա­ղա­քա­ցի է, ըն­տր­վե­լու և ընտ­րե­լու, ինչ­պես նաև քա­ղա­քա­կան դիր­քո­րոշ­ման ի­րա­վունք ու­նի, ինչ­պե՞ս կա­րե­լի է դրա հա­մար ար­գե­լել նրա մուտ­քը ե­կե­ղե­ցի ու որևէ մե­կին պա­տաս­խա­նատ­վու­թյուն չեն­թար­կել։ Այ­սինքն, քա­հա­նան հե­տապ­նդ­վում է իր քա­ղա­քա­կան կեց­ված­քի հա­մար, դեռ ա­վե­լին՝ հա­սա­րա­կու­թյան մի չն­չին, ագ­րե­սիվ զանգ­ված հայ­տա­րա­րում է, թե քա­հա­նա­յի հան­դեպ ի­րա­կա­նաց­րա­ծը քիչ է, ու ինչ ա­րել են, լավ են ա­րել: Քա­հա­նա­յի վրա հար­ձակ­ված մարդ­կանց մեջ զին­վո­րա­կան հա­մազ­գես­տով ան­ձինք կա­յին, նրանք այդ հա­մազ­գես­տով ի՞նչ էին ա­նում կամ ի՞նչ էին փոր­ձում պար­զել։ Ինքս էլ կա­մա­վո­րագր­վել ու ա­ռաջ­նա­գիծ եմ գնա­ցել, հի­մա ի՞նչ, զին­վո­րա­կան հա­մազ­գես­տո՞վ պտտ­վեմ իմ հա­մայն­քում: Ինչ վե­րա­բե­րում է Սի­սիա­նի հոգևո­րա­կա­նի կեց­ված­քին, ա­պա շատ նոր­մալ կեց­վածք էր։ Վեր­ջին 2,5 տա­րում թշ­նա­մանք ու ա­տե­լու­թյուն սեր­մա­նող ա­պաշ­նորհ իշ­խա­նու­թյուն­նե­րը, մար­տու­նակ բա­նա­կի առ­կա­յու­թյան դեպ­քում, պար­տու­թյուն կրե­ցին։ Կա­պի­տու­լյա­ցիա ստո­րագ­րած վար­չա­պե­տը թշ­նա­մուն հանձ­նեց ոչ միայն Ար­ցա­խի հա­րա­կից, այլև բուն Լեռ­նա­յին Ար­ցա­խի շր­ջան­նե­րը։ Բնա­կա­նա­բար, քա­հա­նան այս ա­մե­նից պետք է նեղ­ված լի­ներ, երկ­րի անվ­տան­գու­թյան հա­մար թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն՝ գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րը, ստո­րագ­րում է մի հա­մա­ձայ­նա­գիր, որ­տեղ որևէ հա­յան­պաստ կետ չկա։ Վեր­ջին 2,5 տա­րում վե­հա­փա­ռից մինչև շար­քա­յին քա­հա­նա­յի հան­դեպ իշ­խա­նու­թյու­նը միայն ա­տե­լու­թյուն է տա­ծել։ Սգո ջա­հե­րով եր­թին բազ­մա­հա­զար ժո­ղովր­դի հետ քայ­լող քա­հա­նա­նե­րի հաս­ցեին հա­մա­ցան­ցում ին­չե՞ր էին գրում: Ցա­վոք, այդ գրող­նե­րի մեջ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ու նրանց պատ­կա­նող «ֆեյ­քեր» կան։ 2,5 տար­վա ըն­թաց­քում հոգևո­րո­կան­ներ ԱԱԾ հրա­վիր­վե­ցին, ու հի­մա հարց՝ ո՞վ է ում պար­զած ձեռ­քը մեր­ժել սեղ­մել։
-Ա­մե­նայն հա­յոց և Մե­ծի տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կոս­նե­րը, Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու մի շարք թե­մե­րի ա­ռաջ­նորդ­ներ Նի­կոլ Փա­շի­նյա­նին հայ­րա­կան խնդ­րան­քով հոր­դո­րում են հրա­ժա­րա­կան տալ, բայց նա անդ­րդ­վե­լի է:
-Ազ­գի հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րը, բազ­մա­թիվ մտա­վո­րա­կա­ներ, ու­սու­ցիչ­նե­րը, բժիշկ­ներ, զին­վո­րա­կան­ներ, ի­րա­վա­բան­ներ, տն­տե­սա­գետ­ներ, հա­մայն­քա­պե­տեր և պարզ ժո­ղովր­դի հա­զա­րա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ հոր­դո­րում են հրա­ժա­րա­կան տալ, բայց նա, տաս­նյակ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ա­զա­տե­լով պաշ­տո­նից, ին­քը չի ու­զում ա­զա­տել վար­չա­պե­տի ա­թո­ռը: Հրա­ժա­րա­կա­նի հոր­դո­րով դի­մում ենք հայ­րե­նի­քը ներ­կա օր­հա­սա­կան վի­ճա­կից փր­կե­լու հա­մար՝ չնա­յած բո­լորս ենք գի­տակ­ցում՝ ե­կո­ղին քայ­քայ­ված տն­տե­սու­թյուն ու վի­րա­վոր պե­տա­կա­նու­թյուն է բա­ժին հաս­նե­լու:
-Հի­մա շա­տե­րը Ձեզ նո­րից կմե­ղադ­րեն, որ հոգևո­րա­կան լի­նե­լով՝ քա­ղա­քա­կա­նու­թամբ եք զբաղ­վում կամ քա­ղա­քա­կա­նու­թյուն մեկ­նա­բա­նում:
-Թե ո­մանք ինչ կմ­տա­ծեն, դա ի­րենց խն­դիրն է: ՀՀ յու­րան­քա­չյուր քա­ղա­քա­ցու նման, կրկ­նում եմ, հոգևո­րա­կանն էլ ընտ­րե­լու, ըն­տր­վե­լու, քա­ղա­քա­կան կար­ծիք ու­նե­նա­լու և դա բարձ­րա­ձայ­նե­լու ի­րա­վունք ու­նի։
-Ա­տե­լու­թյան մթո­նո­լոր­տը չի նա­հան­ջում, ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն է ա­մե­նուր: Հա­սա­րա­կու­թյունն ան­դառ­նա­լիո­րեն բա­ժան­վել է եր­կու թևի՝ «սևեր» ու «սպի­տակ­ներ»: Ին­չո՞վ է վտա­ն­գա­վոր այս բա­ժա­նու­մը: Ի՞նչ ա­նել, ինչ­պե՞ս վար­վել այս ի­րա­վի­ճա­կում:
-«Ֆեյք» օգ­տա­տե­րե­րի, իշ­խա­նու­թյան փիա­ռով զբաղ­վող կա­մա­կա­տար­նե­րի ու սրանց ազ­դե­ցու­թյան տակ գտն­վող­նե­րի մի­ջո­ցով պե­տու­թյան կա­ռա­վար­ման ղե­կը ստանձ­նած­ներն ա­մեն մի ձա­խող­ման մեղ­քը փոր­ձում են նախ­կին­նե­րի, ներ­կա ցած­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի ու ժո­ղովր­դի վրա բար­դել, ինչն ա­վե­լի է խո­րաց­նում տա­րան­ջատ­վա­ծու­թյունն ու հա­սա­րա­կու­թյա­նը կա­րող է բախ­ման, իսկ եր­կի­րը՝ վերջ­նա­կան կոր­ծան­ման տա­նել: Այս ի­րա­վի­ճա­կում պետք է ազ­գո­վին միա­բան­վել ու միաս­նա­բար հաղ­թա­հա­րել առ­կա բո­լոր խն­դիր­նե­րը, պատ­րաստ­վել ա­պա­գա­յի մար­տահ­րա­վեր­նե­րին, ո­րի ա­ռա­ջին քայ­լը ներ­կա ա­պաշ­նորհ իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­ժա­րա­կանն է։ Հա­մընդ­հա­նուր զղջ­ման, մեր մեղ­քի բա­ժի­նը գի­տակ­ցե­լու և հա­մազ­գա­յին ծրագ­րե­րին ա­ջակ­ցե­լու ո­րո­շում պի­տի կա­յաց­նենք։ Այս ա­մե­նի պատ­ճա­ռը նաև Աստ­ծուց հե­ռա­նա­լը և մար­դու, այս պա­րա­գա­յում՝ վար­չա­պե­տի վրա հույս­ներս դնելն էր։ Շա­տե­րիս հա­մար դժ­վար է խոս­տո­վա­նել, որ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան, ստի և կեղ­ծի­քի պատ­ճա­ռով խաբ­ված ենք ե­ղել։ Աչք­ներս փակ մեր­ժել ենք հնե­րին և գե­րագ­նա­հա­տել ներ­կա­յիս ոչ կա­ռու­ցո­ղա­կան վար­չա­պե­տին ու իր ոչ ար­հես­տա­վարժ թի­մը։ Իսկ այս վի­ճա­կից մեզ միայն Աստ­ված կա­րող է հա­նել:
-Տեր հայր, ըստ Ձեզ, ո՞րն էր մեր պար­տու­թյան հիմ­նա­կան պատ­ճա­ռը:
-Ան­ցած 2,5 տա­րում նա­խա­րար­նե­րից, Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րից մինչև մի­ջակ պաշ­տո­նյա­նե­րի հա­մար աշ­խա­տա­վարձն ու ինք­նա­պարգևատ­րու­մը գերն­պա­տակ դար­ձան, իսկ այս ի­րո­ղու­թյա­նը զու­գա­հեռ Ադր­բե­ջա­նը մեզ պա­տե­րազմ հայ­տա­րա­րեց: Վար­չա­պետն ու պա­տաս­խա­նա­տու­նե­րը ու­շաց­նում ու ձա­խո­ղում են զո­րա­հա­վա­քը, չեն կա­րո­ղա­նում ղե­կա­վա­րել բա­նա­կը: Բազ­մա­թիվ զո­հեր, վի­րա­վոր­ներ, ռազ­մա­գե­րի­ներ ու տա­րած­քա­յին կո­րուստ­ներ տա­լով՝ ստո­րագ­րում են նո­յեմ­բե­րի 9-ի կա­պի­տու­լյա­ցիա­յի խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նա­գի­րը։ Սա էլ բա­վա­կան չէ, բո­լոր ո­լորտ­նե­րում ի­րենց սպա­ռած իշ­խա­նա­վոր­նե­րը չեն գի­տակ­ցում կամ չեն ու­զում գի­տակ­ցել ձա­խող­ման պատ­ճառ­ներն ու ի­րենց մեղ­քը։
-Ա­նընդ­հատ նշում ենք, թե Տի­րոջ կող­մից ընտ­րյալ ժո­ղո­վուրդ ենք, քրիս­տո­նեու­թյու­նը որ­պես պե­տա­կան կրոն ա­ռա­ջի­նը մենք ենք ըն­դու­նել, մյուս կող­մից էլ ա­կա­նա­տեսն ենք լի­նում (վեր­ջին եր­կու­սու­կես տար­վա ըն­թաց­քում) ինչ­պես են մեր հայ­րե­նա­կից­նե­րը խո­չըն­դո­տում կա­թո­ղի­կո­սի տե­ղա­շար­ժը, նրա «հրա­ժա­րա­կա­նը» պա­հան­ջում, վե­հա­րա­նը փոր­ձում «նվա­ճել» ու այն­տեղ խո­րո­ված-քյա­բաբ ու­տել: Սա՞ է մեր ակ­նա­ծան­քը ե­կե­ղե­ցու նկատ­մամբ:
-Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո սկիզբ ա­ռավ նա­խա­դե­պը չու­նե­ցող «Նոր Հա­յաս­տան, նոր հայ­րա­պետ» հա­կաե­կե­ղե­ցա­կան շար­ժու­մը, որ թի­րա­խա­վո­րում և տե­ղին ու ան­տե­ղի վար­կա­բե­կում էր ա­մե­նայն հա­յոց հայ­րա­պե­տից մինչև Գևոր­գյան հոգևոր ճե­մա­րա­նի ու­սա­նող, ով­քեր հա­վա­տա­րիմ էին Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նին ու հայ­րա­պե­տին։ Ագ­րե­սիվ, հոգևոր նկա­րա­գիր չու­նե­ցող ամ­բոխն ան­գամ վե­հա­րան ներ­խու­ժեց և փոր­ձեց կաթ­վա­ծա­հար ա­նել ե­կե­ղե­ցու կա­ռա­վա­րու­մը: Հա­կաե­կե­ղե­ցա­կան շարժ­ման մո­լե­ռանդ հետևորդ­նե­րը հե­տապն­դում էին կա­թո­ղի­կո­սին և հոգևո­րա­կան­նե­րին, Գն­դե­վան­քի ճա­նա­պար­հին ար­գե­լա­փա­կում հայ­րա­պե­տի տե­ղա­շար­ժը, վի­րա­վո­րա­կան ար­տա­հայ­տու­թյուն­ներ ա­նում և նույ­նիսկ հրմշ­տում ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սին։ ԿԳՄՍ ան­կիրթ և հոգևոր հար­ցե­րում տգետ նա­խա­րա­րը, դպ­րոց այ­ցե­լե­լով, դուրս էր հրա­վի­րում նույն հա­մայն­քի քա­հա­նա­յին, վեր­ջերս էլ ա­թեիստ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հա­վա­նա­կան ցու­ցու­մով, վե­րա­նո­րոգ­ման ան­վան տակ, ա­վիր­վեց Երևա­նի Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ հի­վան­դա­նո­ցի մա­տու­ռը։ Ա­մե­րի­կա այ­ցի ժա­մա­նակ Փա­շի­նյա­նը լկ­տիա­բար հայ­տա­րա­րում էր, որ իշ­խա­նու­թյա­նը դեմ դուրս գա­լու դեպ­քում ե­կե­ղե­ցա­կան­նե­րին ծն­կի կբե­րի։ Կր­թա­կան հա­մա­կար­գը բա­րե­փո­խե­լու ան­վան տակ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյունն ար­շավ սկս­վեց «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի դեմ, ու վե­հա­փա­ռից մինչև ու­սու­ցիչ­ներ, ա­շա­կերտ­ներ և ծնող­նե­րի ինչ­քան էլ խնդ­րե­ցին, հոր­դո­րե­ցին, ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման հարցն այդ­պես էլ չլուծ­վեց: Սա է իշ­խա­նու­թյան՝ ե­կե­ղե­ցու նկատ­մա­մբ որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Ի­հար­կե, մինչ իշ­խա­նա­փո­խու­թյունն էլ խն­դիր­ներ կա­յին, պե­տա­կան պաշ­տոն­ներ ու­նե­ցող սա­կա­վա­թիվ ձեռ­նե­րեց­ներն էին տնօ­րի­նում հան­րա­պե­տու­թյան հիմ­նա­կան նյու­թա­կան մի­ջոց­նե­րը, սո­ցիա­լա­կան լր­ջա­գույն ին­դիր­ներ ու­նեին հաշ­ման­դամ­նե­րը, ծե­րե­րը, այ­րի­նե­րը, որ­բե­րը, ման­կա­վարժ­նե­րը, բժիշկ­նե­րը, սպա­սարկ­ման ո­լոր­տում աշ­խա­տող­նե­րը: Սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ նաև մենք՝ հոգևո­րա­կան­ներս ու­նեինք, ո­րոնք իշ­խա­նա­փո­խու­թյան ժա­մա­մա­նակ մեծ հույ­սեր էին կա­պում ներ­կա իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ: Ինքս էլ բազ­մա­հա­զար ժո­ղովր­դի մի մաս­նիկն եմ ե­ղել և ա­ջակ­ցել եմ ներ­կա վար­չա­պե­տին, բայց ան­ցած 2,5 տա­րում մեր հա­սա­րա­կու­թյան երկ­փեղ­կու­մը հա­սավ գա­գաթ­նա­կե­տին, իշ­խա­նու­թյուն­նե­րը, խո­ցե­լի խա­վե­րի խն­դիր­նե­րով զբաղ­վե­լու փո­խա­րեն, սկ­սե­ցին անձ­նա­կան հա­շիվ­ներ մաք­րել նախ­կին­նե­րի հետ ու փշ­րել ժո­ղովր­դի հույ­սերն ու նպա­տակ­նե­րը։ Փո­ղո­ցից իշ­խա­նու­թյան ե­կած ե­րի­տա­սարդ և ան­փորձ մար­դիկ ու­րա­ցան նախ­կին­նե­րի վաս­տակն ու ա­վան­դը։ Նո­րան­շա­նակ պաշ­տո­նյա­նե­րի մե­ծամ­տու­թյու­նը հա­սավ գա­գաթ­նա­կե­տին: Ազ­գա­յին ժո­ղո­վի՝ որևէ վաս­տակ չու­նե­ցող ե­րի­տա­սարդ ու ինք­նա­հա­վան փոխ­խոս­նա­կը ա­վա­զա­նի ա­նու­նով դի­մեց իր կրկ­նա­կի տա­րիքն ու հա­րյու­րա­պա­տիկ վաս­տակն ու­նե­ցող ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սին, իշ­խա­նա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րով վար­կա­բեկ­վե­ցին բարձ­րաս­տի­ճան հոգևո­րա­կան­ներն ու զին­վո­րա­կան­նե­րը, տար­բեր զար­տու­ղի մե­թոդ­նե­րով հի­վան­դա­նոց­նե­րից, բու­հե­րից և դպ­րոց­նե­րից հե­ռաց­վե­ցին վաս­տա­կա­շատ ան­ձինք և նշա­նակ­վե­ցին նոր, ա­նո­րակ ու կաս­կա­ծե­լի կա­պե­րով ան­ձինք, ո­րոնք ձա­խո­ղե­ցին նախ­կի­նում ե­ղած ա­մեն ինչ:

Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11011

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ