Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը՝ շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը՝ շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր
19.01.2021 | 12:48

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:

Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։
«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։

Դիտվել է՝ 9557

Մեկնաբանություններ