«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 
  • Մեծ Բրիտանիան ստուգում է իր ներդրումների անվտանգությունը

    Մեծ Բրիտանիան ստուգում է իր ներդրումների անվտանգությունը

    17.12.2013| 22:03
    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
  • 631-ից 462-ը կողմ են Մերկելին

    631-ից 462-ը կողմ են Մերկելին

    17.12.2013| 21:59
    ԳԴՀ կանցլեր արդեն երրորդ անգամ դարձել է Անգելա Մերկելը` նա նախարարների կաբինետը գլխավորում է 2005 թ.-ից: Հոկտեմբերին Բունդեստագի ընտրություններում հաղթեց Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը` ապահովելով Մերկելի քաղաքական կարիերայի շարունակումը: Կանցլերի պաշտոնում ընտրվելու ժամանակ Բունդեստագի 631 պատգամավորից նրան ձայն են տվել 462-ը:
  • Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

    Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

    17.12.2013| 17:00
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
  • Փոխշահավետ համագործակցություն են առաջարկում

    Փոխշահավետ համագործակցություն են առաջարկում

    17.12.2013| 16:53
    ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով Հայաստան կժամանի ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դոկտոր Էվելին Ֆարկասը:
  • Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է

    Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է

    17.12.2013| 16:48
    ՌԴ Արզամաս քաղաքում հայտնի հայկական «Նոյ» սրճարանը գնել է ռուս գործարար Անատոլի Ստրոգանովը` սրճարանի վրա հարձակումները կանգնեցնելու համար: Նման լուր են այսօր հրապարակել ռուսական կայքերը: Դեկտեմբերի 7-ին Արզամասի` հայերին պատկանող «Очаг» սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո, որի արդյունքում սպանվել է 26-ամյա ռուս երիտասարդը, հակահայ տրամադրություները դեռ չեն մարել: Իրավապահները ձերբակալել են երեք հոգու, չորրորդը հետախուզման մեջ է: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններում տարօրինակորեն չեն նշվում կասկածյալների անուններն ու ազգությունը, թեև ասվում է, որ տեղացիների հարձակումների պատճառով հայերը վախենում են տնից դուրս գալ:
  • Համաշխարհային բանկի դրական գնահատականը

    Համաշխարհային բանկի դրական գնահատականը

    17.12.2013| 16:46
    Համաշխարհային բանկը վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների վերաբերյալ և հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների վերաբերյալ: Մասնավորապես, ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և նախադպրոցական կրթության համակարգերի գնահատմանը:
  • ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ

    ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ

    17.12.2013| 16:21
    Հունվարից ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ։ Հայաստանի 21 կազմակերպությունները դեմ են այդ փոփոխությանը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, հայկական կազմակերպությունները միավորվել են և ՄԱԿ-ին նամակ-բողոքներ ներկայացրել: Նրանք պահանջում են ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու որոշումը չեղյալ հայտարարել:
  • ՈՒկրաինան աքցանի մեջ

    ՈՒկրաինան աքցանի մեջ

    17.12.2013| 13:41
    ՈՒկրաինական զարգացումների մասով պետք է հասկանալ մինչ այս դրված խնդիրը, որը մի քանի տարի առաջ նրբորեն ձևակերպել էր իտալական մամուլը, այն է` ՈՒկրաինան կտրոհվի մի քանի մասի. արդե՞ն իրացման «փուլում» է գտնվում, թե՞ ՈՒկրաինան, որպես պետություն, դեռ կկարողանա խուսափել այդ տխուր ճակատագրից, որից այդպես էլ չկարողացան խուսափել հետխորհրդային տարածքում Վրաստանը, Եվրոպայում` Հարավսլավիան, Չեխոսլովակիան։
  • ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը 40 տոննա բեռ է տրամադրել Սիրիային

    ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը 40 տոննա բեռ է տրամադրել Սիրիային

    17.12.2013| 13:01
    ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը Սիրիային օգնություն է տրամադրել: Այն Սիրիա է հասցրել 40 տոննա բեռ: Այսպիսի օգնություն ուղարկվում է առաջին անգամ:
  • ՈՒկրաինայի hաջորդ նախագահը կարող է բռնցքամարտիկ լինել

    ՈՒկրաինայի hաջորդ նախագահը կարող է բռնցքամարտիկ լինել

    17.12.2013| 12:34
    ՈՒկրաինայում, հակառակ ձմռան ցրտին, կրքերը նույն չափով թեժ են մնում: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պարզաբանել է, թե ինչու է դադարեցրել Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ ընթացող աշխատանքները: Ֆյուլեն ասել է, թե դրա պատճառ է դարձել անցած ուրբաթ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայտարարությունը, թե բանակցողները գործել են ընդդեմ ՈՒկրաինայի ազգային շահերի: Ֆյուլեն ասել է, թե չի կարելի նման հայտարարություններ անել և միաժամանակ ցանկանալ ստորագրել համաձայնագիրը: