Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • «Օդանցք» է, որ բացվում է դեպի վարդաստան

    «Օդանցք» է, որ բացվում է դեպի վարդաստան

    26.07.2013| 12:49
    «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադրման 15-ամյակին։
  • «Մեր սերունդը չի կարող պատմել այն աշխարհի  մասին, որը կորցրել ենք, Փելեշյանը կարող էր դա անել»

    «Մեր սերունդը չի կարող պատմել այն աշխարհի մասին, որը կորցրել ենք, Փելեշյանը կարող էր դա անել»

    26.07.2013| 12:29
    «…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի հյուրերը սեպտեմբերին (օգոստոսի 1-ից թերթը և կայքը մեկնում են արձակուրդ) կլինեն հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցները: Այսօր իմ հյուրն է իտալացի կինոռեժիսոր ՊԻԵՏՐՈ ՄԱՐՉԵԼԼՈՆ, ով, չնայած երիտասարդ տարիքին (ծնվել է 1976 թվականին), հասցրել է իր ֆիլմերով ներկայանալ տարբեր ազգերի հանդիսատեսներին և կինոմասնագետներին` արժանանալով մի շարք պատկառելի մրցանակների:
  • «Ես իմ անուշ Հայաստանին»` գերմաներեն

    «Ես իմ անուշ Հայաստանին»` գերմաներեն

    25.07.2013| 18:25
    Կոնրադ Կունինը գերմաներեն է թարգմանել Եղիշե Չարենցի բանաստեղծությունները: Չարենցը նախկինում թարգմանվել է գերմաներեն, բայց ինչպես նշել է ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, «Ես իմ անուշ Հայաստանի» վերնագրով գիրքը նոր ձևաչափ է և նոր խոսք չարենցյան թարգմանության ոլորտում:
  • ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի գրասենյակը­

    ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի գրասենյակը­

    25.07.2013| 17:57
    Հուլիսի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտություն­ների ազգային ակադեմիայի­ և Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի (ICRANet) միջև ստորագրվեց­ գիտության և կրթության ոլորտում համագործակ­ցության մասին համաձայնագ­իր։ Հայկական կողմից համաձայնագ­իրը ստորագրեցին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարություն­յանը և ՀՀ գիտություն­ների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյա­նը, իսկ Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Ռ. Ռուֆֆինին:­
  • «Ես Վերդիով ծնվել, մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞… հայ է»

    «Ես Վերդիով ծնվել, մեծացել եմ, ինքը ինչ է, հայ չէ՞… հայ է»

    25.07.2013| 14:38
    Վերդիի և Վագների 200-ամյակներին նվիրված համերգով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ամփոփում է այս համերգաշրջանը:
  • Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից

    Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Վագների և Վերդիի հայտնի օպերաներից

    24.07.2013| 19:27
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի այս համերգաշրջանի ամփոփիչ համերգը նվիրված է Վերդիի և Վագների 200-ամյակներին:
  • «Թեժ գիրք է, խոնավություն չի բուրելու»

    «Թեժ գիրք է, խոնավություն չի բուրելու»

    24.07.2013| 18:14
    Լույս է տեսել բանաստեղծ, թարգմանիչ, դիվանագետ Աշոտ Ալեքսանյանը հերթական` «Երգերի գիրքը» ժողովածուն, որի շնորհանդեսին ներկա էին գրողներ, նրա ընկերները, համակուրսեցիները, և ինչպես դիպուկ նշվեց, հեղինակի «հեղինակները»` ծնողները: Միջոցառման ընթացքում հնչեցին հեղինակի խոսքերով գրված երգերը` իր իսկ կատարմամբ (կիթառով): Ալեքսանյանը գիրքը նվիրել է դստերը` Տաթևիկին:
  • «Նա կրակեց իր մահվան ուրվականի վրա»

    «Նա կրակեց իր մահվան ուրվականի վրա»

    24.07.2013| 15:10
    «Նա կրակեց իր մահվան ուրվականի վրա». Խիստ դիպուկ ձևակերպեց ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ համարձակ քայլը Կամո Արեյանը Աշնակում վերջին հրաժեշտի արարողության ժամանակ:
  • «Փարաջանովը»`«Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ»

    «Փարաջանովը»`«Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ»

    24.07.2013| 12:06
    «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն Օդեսայի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
  • Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր

    Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր

    23.07.2013| 18:03
    Օրեր առաջ տեղի է ունեցել Արևի ուժեղ բռնկում:Այն անմիջապես նկատվել է հատուկ սարքերի օգնությամբ , որոնց միջոցով հետևում և ուսումնասիրում են տիեզերքը: Օրերս «Սիրողական աստղագետները» ծանուցում են ստացել, որ աստղերից մեկի վրա փայլում է տարօրինակ կետերի խումբ: Տեղեկանալով այդ մասին (այժմ նման տեղեկությունները տարածվում են նույնիսկ սոցիալական ցանցերում), վերջիններս սկսել են լուսանկարել աստղը, որի շուրջ առաջացել է բռնկումը: Այդ կետերը, ըստ աստղագետների, անոմալիաների տարածքն է, որտեղ մագնիսական դաշտը այնքան ուժեղ է, որ նույնիսկ արևի ներգործությունն է սառեցվում (ինչի պատճառով էլ նրանք մուգ են երևում): Այդպիսի անոմալիաներ բռնկման պատճառ են դառնում: Մագնիսական դաշտը սկզբում կաշկանդում է ներգործությունը, հետո կանգնեցնում ճնշումը և դա կրկնվում է որոշ ընդմիջումներով: