2015-ի հունվարին 2014-ի դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4,5% գնաճ՝ պայմանավորված սուրճի, թեյի, կակաոյի՝ 5,9 %, մրգի՝ 8,4 %, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 14,0 % գնաճով՝ ցուցանիշը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: