Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Սեպտեմբերի 21. չստացվա՞ծ, թե՞ չգիտակցված տոն
  • Ի վերջո պարտվելու է, սակայն քսան տարի անց

    Ի վերջո պարտվելու է, սակայն քսան տարի անց

    Լաս Վեգասում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպեր միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի ու WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի մենամարտից անցել է արդեն համարյա մեկ շաբաթ, սակայն մարզաշխարհը չի դադարում եղածի մասին խոսելուց: Խնդիրը բնավ էլ այն չէ, որ մասնագետները, ոլորտի հեղինակություններն այն որակել էին «տարվա մարտ»: Իրականում այս հանդիպումը եղածից շատ ավելին էր ժամանակային նեղ շրջանակի մեջ դիտարկելու համար: Փորձենք հիմնավորել:
  • Մեկնարկեց եվրոպական  ակումբային մեծ ֆուտբոլը

    Մեկնարկեց եվրոպական ակումբային մեծ ֆուտբոլը

    Մեկնարկել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի 2013-2014 թթ. գավաթի խաղարկությունը: Սա ֆուտբոլասերների համար վերադարձ է բարձրակարգ ակումբային ֆուտբոլ, որի առանձին հանդիպումներ ինտրիգներով, դիտարժանությամբ, խաղային գերազանց մակարդակով պարզապես վայելքի գերագույն պահեր են:
  • Մի աղմկահարույց հոդվածի առիթով

    Մի աղմկահարույց հոդվածի առիթով

    Վերջապես մի սթափ հայացք մեզանում, մի ամենատես աչք, մի լուսավոր միտք և անողոք խոսք մեզ պատած ականակիտ խավարի ծովում։
    «Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է». այսպես է խորագրել իր մերկացուցիչ ու լայնածավալ «աշխատությունը» քանքարավոր այս լուսատուն իր անհաս բարձունքներից, հոդվածի մեջ մեկ թուլափայ էլ անդրադառնալով մեզ՝ նվաստ կինոգործիչներիս։
  • Որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

    Որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

    Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ին և 21-ին կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ից՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:
  • «Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ»

    «Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ»

    Թումանյանը գիտի, որ հոգին սահմանափակված չէ մարմնով, չի պարփակված ձևով, չի ամփոփված սահմանների մեջ, ուստի և կարող է միաժամանակ լինել ամենուրեք: Հոգին անվերջ է, հավիտենական և անփոփոխ: Ահա այս միտքն իր սրտում կրող բանաստեղծը կարող է հաղթահարել Աստծուն սահմանափակելու գայթակղությունը և որպես հոգի Տիեզերքի մեծ Հոգու հետ լինել անչափելի ժամանակների հոլովույթում:
  • Աշխատանքի տոնավաճառ կամ աջակցություն սիրիահայերին

    Աշխատանքի տոնավաճառ կամ աջակցություն սիրիահայերին

    Հյուսիսային պողոտայում այսօր տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ: Այն իրականացնում է «Զբաղվածության պետական ծառայութուն» գործակալությունը` ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
  • Աստված սէր է (մաս 3-րդ)

    Աստված սէր է (մաս 3-րդ)

    Սիրո չորրորդ տեսակն է։ Ամենակատարյալը, գերագույնը և ամենասուրբը։ Այս տեսակի սերն առանձնանում է մյուսներից նրանով, որ չի պարունակում ոչ կիրք, ոչ զգացմունք, ոչ ցանկություն, ոչ քնքշություն, ոչ ջերմություն։ Զարմանալի է, չէ՞. որովհետև նման սերը հիմնված է զուտ այդ սիրո օբյեկտի լինելության վրա, առանց գերագնահատելու, կամ թերագնահատելու, այլ սքանչանում, հիանում, փառաբանում և ուրախանում ենք նման սիրո առկայությունից։
  • Առնետների և անապահովների կյանքից (հայոց շուկայի նվնվոցը)

    Առնետների և անապահովների կյանքից (հայոց շուկայի նվնվոցը)

    Ո՜նց ենք սիրում, երբ մեզ ֆռռացնում են։ Հատկապես մեր ամենամերձավորները։ Զորօրինակ, հարևան մթերային խանութի մսամթերքի բաժնի չափավոր թմբլիկ, անուշ-մեղուշ, քիչ էլ շլդիկ վաճառողուհի տիկին Վեհանուշը։ Հարց ու փորձ է անում գիշերվա երազից, աշխարհաքաղաքական այլասերումներից, տիկնոջդ մոր առողջությունից (էդ ջադուն էն օրը սփրթնած էր, խեր լինի...), և մինչ մտքով փորձում ես Սիրիայի դեպքերը համադրել զոքանչիդ կաղ ոտքի հետ, դավադիր կշեռքն անում է յուր մրոտ գործը, ինքդ էլ շնորհակալ ու գոհ լքում ես խանութը։
  • «Ոսկե ծիրանը» երիտասարդ,  բայց և որակյալ փառատոն է»

    «Ոսկե ծիրանը» երիտասարդ, բայց և որակյալ փառատոն է»

    «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ցուցադրվեց պարսիկ երիտասարդ ռեժիսոր ՆԱՎԻԴ ՄԻԽԱԿԻ (լուսանկարում` ձախից) «Մարուսյա» ֆիլմը` նվիրված իրանահայ թատրոնի դերասանուհի, բեմադրիչ, 93-ամյա հասակում անգամ չափազանց հմայիչ հայուհի Մարուսյա (Մարիամ) Վահրամյանին: