-
01.12.2020|
01:52
Ժոզեն ասել է, որ հանդերձարանում ֆուտբոլիստները հիասթափված էին («Չելսիի» հետ զրոյական ոչ-ոքիից հետո)։ Կարծում եմ՝ նրանք հարկ է, որ ուրախանային։ «Չելսիի» հետ խաղի վերջնամասում նրանք վերջին ուժերի գործադրմամբ էին դիմանում»։
-
27.11.2020|
03:19
Չորրորդ տուրը թե՛ Չեմպիոնների, թե՛ երեկ երեկոյան կայացած Եվրոպայի լիգայի խաղարկությունները կազմածների համար հայելային է. մրցակիցներից հյուրը դառնում է տանտեր, տանտերը՝ հյուր։ Թե այս փոխակերպումից որն ինչքան ու ինչքանով է օգտվում, միայն ֆուտբոլային առավել կամ նվազ կարգի խնդիր չէ, որովհետև ֆուտբոլը թվաբանական աղյուսակ չէ, որտեղ այսինչ անգամ այնինչն ունի հստակ պատասխան։
-
27.11.2020|
03:17
Արգենտինայում հայտարարվել է եռօրյա սուգ՝ մահկանացուն է կնքել լեգենդար Մարադոնան։ Մահը սրտի կաթվածի հետևանք է, ողբերգությունը կայացել է նոյեմբերի 25-ին, մարզիկի բուենոսայրեսյան տանը։
-
26.11.2020|
14:16
Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի՝ կյանքից վաղաժամ հեռանալն անտարբեր չի թողել ոչ միայն ֆուտբոլի միլիոնավոր երկրպագուներին, այլև համաշխարհային հանրությանը, քաղաքական գործիչներին ու հարյուրավոր մարդկանց, որ նրա հետ շփվելու հնարավորություն են ունեցել:
-
25.11.2020|
22:13
Սրտի կաթվածից մահացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Դիեգո Արմանդո Մարադոնան: Նա 60 տարեկան էր:
Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել:
-
24.11.2020|
01:56
Եվրոպական ֆուտբոլային գերտերությոնների առաջնությունների հերթական տուրը ճանապարհեցինք՝ դիմացն ունենալով Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խմբայինների խաղարկությունները։
-
20.11.2020|
01:27
Կատարվեց անհնարինը։ Կատարվեց այն, ինչին, եթե անկեղծ լինենք, ոչ մեկն էլ չէր հավատում խաղարկության մեկնարկին՝ ելնելով հայկական ֆուտբոլում առկա իրողություններից։
-
19.11.2020|
14:46
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթող: Խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ընտրանին Նիկոսիայում 1:0 հաշվով առավելության հասավ մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Հյուսիսային Մակեդոնիայի թիմի նկատմամբ և 11 միավորով գրավեց առաջին տեղը:
-
17.11.2020|
01:47
Թեև Վրաստանի ֆուտբոլի ընտրանու նկատմամբ մեր տղաների այս հաղթանակն ապագայի առումով մեզ երաշխավորված ոչինչ չի տալիս բացի աղոտ հույսից, այդուհանդերձ օտար respect բառով հարգանք-խոնարհումս նրանց, որ խունկ ծխեցնելու պես բան արեցին մեր նահատակների հիշատակին, ապրողներիս կյանք վերադարձնելու հույս պարգևեցին։
-
10.11.2020|
01:25
Շախմատի Հայաստանի հավաքականի ավագ, համաշխարհային շախմատի մեծագույն դեմքերից մեկի՝ գրոսմայստեր Լևոն Արոնյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին Երևանում կայացել է «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։