Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից

Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից
17.04.2020 | 01:14
Ա­ռիթ­ներ են ե­ղել հի­շա­տա­կե­լու, որ Ռու­սաս­տա­նում Վլա­դի­միր Պու­տի­նի նկատ­մամբ չկա ա­տե­լու­թյան կամ զզվան­քի զգա­ցում: Նույ­նիսկ նրա ներ­կա­յիս «ո­խե­րիմ» շատ հա­կա­ռա­կորդ­ներ հրա­պա­րա­կավ չեն խու­սա­փում նշե­լուց նրա զգա­լի ծա­ռա­յու­թյուն­նե­րը ռու­սաց պե­տու­թյան ամ­րապ­նդ­ման աս­պա­րե­զում: Իսկ կո­րո­նա­վի­րու­սի վե­րաց­ման մա­քա­ռում­նե­րում Պու­տի­նի դրսևո­րած ե­զա­կի ակ­տի­վու­թյու­նը նույ­նիսկ մո­ռա­ցու­թյան մատ­նեց մարդ­կանց հոգ­նա­ծու­թյու­նը նրա կա­ռա­վար­ման տևա­կա­նու­թյան կա­պակ­ցու­թյամբ: Այս երկ­րում ար­դեն հաս­տատ­վել է այն հա­մոզ­մուն­քը, որ ե­թե ար­տա­ռոց ո­չինչ տե­ղի չու­նե­նա, ա­պա նրա նկատ­մամբ առ­կա հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քը նրան լայն հնա­րա­վո­րու­թյուն կտա հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րում հեր­թա­կան ան­գամ գրա­վե­լու պե­տու­թյան բարձ­րա­գույն պաշ­տո­նը:
Այս «խո­հե­րի» հա­մար ա­ռիթ ծա­ռա­յեց ան­կախ Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի վեր­ջին հոդ­վա­ծը, ա­վե­լի ճիշտ՝ դրա հա­րու­ցած ար­ձա­գանք­նե­րը: Ընդ­դի­մա­խոս­նե­րը հա­մա­ձայն չէին, որ կո­րո­նա­վի­րու­սը ա­վե­լի վատն է, քան պա­տե­րազ­մը: Մար­դիկ սար­սու­ռով վեր­հի­շե­ցին «մութ ու ցուրտ» օ­րե­րը: Բայց սա էլ չէր կարևո­րը: Շա­տերն էին ար­ձա­նագ­րում, որ Տեր-Պետ­րո­սյա­նի հի­շա­տա­կած՝ հին ու նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև հաս­տատ­ված ա­տե­լու­թյան ու թշ­նա­ման­քի մթ­նո­լոր­տի առ­կա­յու­թյու­նը, դրանց ագ­րե­սիվ քա­րոզ­չու­թյու­նը «ա­վան­դա­բար» սկիզբ են առ­նում հենց ան­կա­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րից:
Բայց ա­հա բուռն մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի մեջ ա­ռա­ջին պլան մղ­վեց նախ­կին նա­խա­գահ­նե­րի գոր­ծու­նեու­թյան հար­ցը: Հս­տակ ա­ռանձ­նա­նում է այն մտայ­նու­թյու­նը, որ, ա­վա՜ղ, այս ե­րե­քից և ոչ մե­կը այդ­պես էլ չար­ժա­նա­ցավ սե­փա­կան ժո­ղովր­դի տար­րա­կան հար­գան­քին (չոր­րոր­դի մոտ ա­մեն ինչ դեռ առջևում է. սա իմ մաս­նա­վոր կար­ծիքն է): Ընդ ո­րում, նշ­ված ե­րեքն էլ Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյան գլուխ ե­կան որ­պես ազ­գա­յին հե­րոս­ներ: Բայց գա­հը թո­ղե­ցին որ­պես ե­զա­կի չսիր­ված ան­ձինք: Գի­տեի՞ն նրանք ի­րենց կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին, որ ժո­ղո­վուր­դը հա­կակ­րանք ու­նի ի­րենց նկատ­մամբ, որ աչ­քի փուշ են դար­ձել ի­րենց դո­լա­րա­յին ան­բավ հարս­տու­թյուն­նե­րը: Սո­ված երկ­րում: Եվ առ­հա­սա­րակ, ին­չու հայ­րե­նի քա­ղա­քա­կա­նա­գի­տա­կան միտ­քը չի պա­տաս­խա­նում այն հար­ցին, թե ին­չի շնոր­հիվ կամ պատ­ճա­ռով է, որ հա­յոց «ա­ռաջ­նորդ­նե­րը» կա­ռա­վա­րե­ցին եր­կի­րը, ժո­ղովր­դա­կան լեզ­վով ա­սած, ինչ­պես քեֆ­նե­րը տվեց, կա­տա­րե­լա­պես ար­հա­մար­հե­լով հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը: Թքած՝ սի­րում են ի­րենց, թե ա­տում: Եվ ին­չու է հան­դուր­ժում նրանց ժո­ղո­վուր­դը:
Եվ այս հեն­քի վրա առն­վազն տա­րօ­րի­նակ են Պու­տի­նի, Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ նո­րա­տե­սակ «ա­տե­լու­թյուն» քա­րո­զե­լու ներ­հա­յաս­տա­նյան նկր­տում­նե­րը, հատ­կա­պես ներ­կա փու­լում՝ գա­զի գնի բարձ­րաց­ման հա­վա­նա­կա­նու­թյան կա­պակ­ցու­թյամբ: Մեր հին ու նոր ազ­գա­յին շատ ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի մեջ բա­վա­կա­նին հա­ճախ քա­վու­թյան նո­խազ է դառ­նում Ռու­սաս­տա­նը, մեր օ­րե­րում՝ Պու­տի­նը: Ին­չու ենք բա­զում մե­ղադ­րանք­ներ ներ­կա­յաց­նում վեր­ջի­նիս, երբ ինք­ներս բո­լո­րո­վին գլուխ չենք հա­նում մեր ան­զու­գա­կան ղե­կա­վար­նե­րից: Գու­ցե ա­վե­լի անվ­նա՞ս է ու­րի­շին փնո­վե­լը: Ին­չու՞ ենք ան­տե­սում մեր ան­կա­րո­ղու­թյու­նը: Ա՜խ այդ «անշ­նոր­հա­կալ դաշ­նա­կի­ցը», որ բարձ­րաց­նում է գա­զի գի­նը, բար­դաց­նե­լով ա­ռանց այն էլ ա­նա­պա­հով մեր կյան­քը: Վա­ղը-մյուս օրն էլ է­լեկտ­րա­կա­նու­թյան, զեն­քի գնե­րը վե­րելք կապ­րեն: Իսկ մի­գու­ցե հա­մա­ռու­թյան դեպ­քում խրո­նիկ դառ­նան... «քա­ռօ­րյա» պա­տե­րազմ­նե­րը: Առ­հա­սա­րակ կա­րո՞ղ եք մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ նշել մեկ գեր­տե­րու­թյուն կամ տե­րու­թյուն, ո­րը հրեշ­տակ ե­ղած լի­նի ի­րեն են­թա­կա փոքր (թույլ) պե­տու­թյան հան­դեպ: ՈՒ՞մ հա­մար է գաղտ­նիք, որ ա­մեն մի մեծ պե­տու­թյուն իր ազ­դե­ցու­թյան գո­տում գտն­վող պե­տու­թյան ճա­կա­տա­գի­րը լու­ծում է գե­րա­զան­ցա­պես իր շա­հե­րի տե­սան­կյու­նից: Ռու­սաս­տա­նը պար­զա­պես բա­ցա­ռու­թյուն չէ: Եվ այս­տեղ կր­կին հառ­նում է մեր ղե­կա­վար­նե­րի ո­րա­կի հար­ցը. թող ի­մաս­տուն, հաշ­վեն­կատ, շր­ջա­հա­յաց, հայ­րե­նա­սեր լի­նեն նրանք լայն ա­ռու­մով մեր անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վող դաշ­նակ­ցի հետ, գոր­ծե­լով հօ­գուտ մեր ժո­ղովր­դի և պե­տու­թյան: Եվ ոչ թե ի նպաստ սե­փա­կան գր­պա­նի:
Գի­տեք, գնա­լով Պու­տինն ա­վե­լի ու ա­վե­լի ընդ­գծ­ված կայ­սե­րա­պաշտ է դառ­նում, ու պետք է հաշ­վի նս­տել այս պա­րա­գա­յի հետ: Աս­վել է «Ի­րա­տե­սում», որ ռու­սաս­տա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րում, ու հատ­կա­պես ազ­գայ­նա­կան բնույ­թի, հետևո­ղա­կա­նո­րեն զար­գաց­վում է հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում նոր պե­տու­թյուն ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը, ան­շուշտ, Մոսկ­վա­յի ա­ռաջ­նոր­դու­թյամբ: Ինչ կար­գի, ինչ տա­րած­քով, ինչ գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ՝ առջևում է: Ա­ռայժմ շեշ­տը դր­վում է նախ­կին­նե­րի հետ տն­տե­սա­կան սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան զար­գաց­ման վրա: Կայս­րու­թյան գա­ղա­փա­րը բնո­րոշ է ռուս մար­դուն, էլ չենք խո­սում ռուս մտա­վո­րա­կա­նու­թյան մա­սին: Ես չգի­տեմ, Հա­յաս­տա­նում հայտ­նի՞ էին վեր­ջերս մա­հա­ցած, բա­վա­կա­նին ճա­նաչ­ված ռուս գրող Է­դուարդ Լի­մո­նովն ու նրա գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը: Բայց ա­հա հա­խուռն ու հա­կա­սա­կան կյան­քով ապ­րած այս ան­ձը ինչ «կտակ» է թո­ղել իր հետ­նորդ­նե­րին. «Ռու­սաս­տա­նի մեջ մտց­րեք ՈՒկ­րաի­նա­յի բո­լոր ռու­սա­խոս մար­զե­րը՝ սկ­սած Խար­կո­վից: Նա­զար­բաևի մա­հից հե­տո Չի­նաս­տա­նի հետ կի­սեք Ղա­զախս­տա­նը՝ նրա բա­ժան­ման մա­սին կն­քե­լով Մո­լո­տով-Ռի­բենտ­րոպ պակ­տի պես մի բան: Սա­կայն Չի­նաս­տա­նին ելք չթող­նեք դե­պի Կաս­պից ծով, նրան հանձ­նեք արևել­քը»:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 55291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ