-
27.09.2013|
11:16
Հայաստանի Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը տեղեկացրել է, որ Արմեն Սարգսյանը հեռացել է ոչ գործադիր տնօրենի պաշտոնից, որին նշանակվել էր 2013-ի մարտին: Ընկերությունը հաղորդել է, որ նրա հեռանալը պատճառաբանվում է հանրային պաշտոնում առաջիկա նշանակմամբ:
-
25.09.2013|
16:10
Շուրջ երկու տարի առաջ պետական լիազոր մարմնի կողմից դադարեցվեց «Արմֆուդ» ընկերության գործունեությունը, պատճառաբանվելով, թե սույն ընկերության կողմից արտադրվող այծի կաթը վնասակար է սպառողների առողջությանը, քանի որ նրա մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ և այլ բակտերիաներ:
-
24.09.2013|
15:17
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա «Ոսկե նուռ» հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը:
-
11.07.2013|
18:07
2013-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում պաղպաղակի արտադրությունն 2012-ի նույն շրջանի համեմատ աճել է 22,1 տոկոսով և կազմել է 1 750,1 հազար լիտր:
-
02.07.2013|
20:01
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, հանրապետությունում թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողման գները նվազել են: «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2013 թվականի հուլիսի 1-7-ի համար սահմանվել են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի /պետական ստանդարտ ձուլակտորի համար/, պետական, գնման և բացթողնման գները`արտահայտված ՀՀ դրամով:
-
02.07.2013|
19:42
ՀՀ 2013թ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի, գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալները ավելացել են համապատասխանաբար 50,123 և 72,7 տոկոսով:
-
27.06.2013|
18:26
2006-ից սկսած «Նաիրիտի» հետ կապված բոլոր որոշումները հասանելի կլինեն լրատվամիջոցներին, քանի որ գործադիրի նիստում վարչապետը հանձնարարեց դրանք ամբողջությամբ տեղադրել կայքէջերում, «որպեսզի թացը չորի հետ չխառնեն»։ Նկատենք, որ «Նաիրիտի» հիմնական խնդիրը պարապուրդն է։
-
21.06.2013|
11:43
«Հայռուսգազարդ» ընկերությունը այսուհետ կարող է վերանվանվել «Գազպրոմ», քանի որ հայկական կողմը, ըստ տարբեր աղբյուրների, մտադիր է իրեն պատկանող 20 %-ը վաճառել ռուսական կողմին։ Այս մտադրությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը. «Այս պահին այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում»։
-
05.06.2013|
18:28
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեղեկացմամբ երկիրը կանգնած է ժողովրդագրական խնդրի առաջ: «Ընտանիքների 54 տոկոսը չունեն մինչև 16 տարեկան երեխա: Ծնվածների թիվը` 2012-ին 43 300 էր, 2013-ին` 42 228: Մահացողերի թիվը տեսականորեն շատ քիչ է փոխվում: Մահացածների թիվը տարեկան 27-28 հազար է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ զարգացող երկրներում ծնելիությունը նույնպես անկում է ապրում: Սա է խնդիրը: Եթե հիմա մենք նույնիսկ պարտադրենք կառավարությանը մեծ գումարներ վճարել, էլի չի ավելանալու ծնելիությունը:Բայց դա չի նշանակում, որ բազմազավակ ընտանիքներին չպիտի օգնել»,-ասաց նա:
-
20.05.2013|
16:57
Գազի հնարավոր թանկացումն անհանգստացրել է նաև հայ գիտնականներին, ովքեր ուղիներ են փնտրում լուծելու ժողովրդի առջև ծառացած խնդիրները:
ւթյուն պետության հովանու ներքո" />