-
22.10.2020|
22:35
Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից եկած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան:
-
22.10.2020|
22:34
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենսնս Ստոլտենբերգը ասել է.
-
22.10.2020|
22:33
ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
-
22.10.2020|
22:31
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված հայ զինծառայողների անունները:
-
22.10.2020|
22:27
Այն հանգամանքը, որ Հայաստանը հայտնվել է ռազմական մեկուսացման մեջ, արդեն իսկ ագրեսիայի դրսևորում է նրա դեմ՝ Взгляд-ի փոխանցմամբ՝ ասել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը՝ մեկնաբանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը Հայաստանում Ռուսաստանի հնարավոր դեսանտային գործողության մասին:
-
22.10.2020|
22:25
ԱԱԾ-ն Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է հայտնել գերեվարված կնոջ` Ազնիվ Բաղդասարյանի մասին։ ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ- ից։
-
22.10.2020|
22:22
Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին վերագրված հայտարարությանը:
-
22.10.2020|
22:21
Վրաստանում հայերը խաղաղ ցույց են անում՝ հաջակցություն Արցախի։ Վրացահայերը նաեւ դրամահավաք են անում։ Գումարն ամբողջությամբ փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
-
22.10.2020|
22:20
Կատալոնիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որ կոչ է անում դադարեցնել Արցախում մարտական գործողությունները, դատապարտվում են խաղաղ բնակչության վրա հարձակումները և ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման միակ ճանապարհ:
-
22.10.2020|
22:19
«Ինչ վերաբերում է կարգավորման ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Դրանք երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։