Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Սասնա ծռեր» խմբի երկու անդամ և մեկ ոստիկան տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ

«Սասնա ծռեր» խմբի երկու անդամ և մեկ ոստիկան տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ
31.07.2016 | 10:12

Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ երբ ցուցարարները փորձել են Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով, նաև լուսաձայնային նռնակներ նետել ոստիկանների ուղղությամբ։ Գործողությունների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը և «Սասնա ծռեր» խմբի երկու անդամ «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել։ Կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը մանրամասներ հաղորդեց նրանց վիճակի մասին, նշելով, որ Արթուր Մելքոնյանը, ում վիճակը բավարար է գնահատվել, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»։ Արմեն Լամբարյանը վիրահատվել է։

«Վիրահատությունը նորմալ է անցել, հիմա գտնվում է գիտակցության մեջ, մենք իր վիճակը կայուն ենք գնահատում, երեկվանից հետո զգալի դրական տեղաշարժով», - նշեց Մանուկյանը: Հիվանդանոցի գործադիր տնօրենի խոսքով՝ վիրավոր ոստիկանի վիճակը կայուն ծանր է. «Ծանր է որովայնի հրազենային վնասվածքով ոստիկանի վիճակը, որին երեկ մենք անհապաղ վիրահատության ենք ենթարկել, վնասում կար հաստ աղիքի, սիգմաձև աղիքի վնասում: Վիրահատությունը հարթ է անցել։ Առավոտյան նա անջատվել է արհեստական շնչառության սարքից»:


Վիրավորների հետ պարեկապահակային գնդի տարածքից նաև բժիշկ Սալվադոր Խեչոյանն է դուրս եկել։ «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով, որ գնդի տարածքում բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանն են մնացել։ Ստեփանյանի խոսքով՝ նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել:


«Էրեբունու» բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, նա հրաժարվում է սննդից ու ցավազրկող դեղորայքից։ Ու թեև նրա վիճակում բժիշկների գնահատմամբ դրական տեղաշարժ կա, նրան հնարավոր չեղավ դատարան տեղափոխել։ Փաստաբան Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ, Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Պավել Մանուկյանի համար խափանման միջոց ընտրելու հարցը։ «Միջնորդեցի, որպեսզի դատական նիստը հետաձգվի և ապահովվի իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանի մասնակցությունը դատական նիստին, քանի որ վերջինս հայտնել է իր կամքը և խնդրել է, որպեսզի ինքը մասնակցի միջնորդության քննարկմանը։ Դատական նիստը հետաձգվեց մինչ վաղը, ժամ հստակ չի նշվել, դա նույնպես կախված է Պավել Մանուկյանի առողջական վիճակից», - նշեց փաստաբանը: Պավել Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին, դատարանն ավելի վաղ կալանավորելու որոշում էր կայացրել, նա տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»: Փաստաբան Ինեսա Պետրոսյանը արագացված կարգով Եվրոպական դատարան է դիմել։

Դիտվել է՝ 6419

Մեկնաբանություններ