Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անկարան կշարունակի հարվածել Սիրիայի քրդերին

Անկարան կշարունակի հարվածել Սիրիայի քրդերին
01.09.2016 | 12:06

Անկարայի հասցեին Արևմուտքից հնչող քննադատությանը միացել է Ռուսաստանը՝ կոչ անելով հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ռազմական գործողությունները համաձայնեցնել Ասադի վարչակազմի հետ: Անկարան հրապարակավ հայտարարեց, թե կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիացի քրդերին, մերժելով հրադադար հաստատելու՝ Վաշինգտոնի առաջարկը: Թուրքիայի արտգործնախարարությունը պարզաբանումների է հրավիրել ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին և իր վրդովմունքն արտահայտել Վաշինգտոնի հայտարարությունների կապակցությամբ: ԱՄՆ պաշտպանության նախարարը, Պենտագոնի և Սպիտակ տան խոսնակները կոչեր էին հղել Թուրքիային՝ հորդորելով դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում ինքնավարություն հաստատած քրդերի դեմ:

«Այսօրինակ հայտարարություններն անընդունելի են և հակասում են դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, ընդգծելով՝ Անկարան շարունակելու է պայքարը «մինչև ահաբեկչական բոլոր խմբավորումները հետ շպրտվեն Թուրքիայի սահմաններից»: ԱՄՆ-ը Սիրիայի քրդերին ահաբեկիչ չի համարում և համագործակցում է նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ