Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին. Փաշինյանը ցավակցել է Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ

Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին. Փաշինյանը ցավակցել է Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ
06.10.2018 | 22:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ստացա աշխարհահռչակ օպերային երգչուհի, անզուգական Մոնսերատ Կաբալյեի մահվան ցավալի լուրը:

Անգնահատելի է նրա ավանդը համաշխարհային երգարվեստի բնագավառում: Նա խորհրդանշում է լավագույն սոպրանոյին և լավագույն մարդուն՝ մարմնավորելով արվեստագետի այն առաքինությունները, որոնք կոչված են կյանքը դարձնելու առավել գունեղ, ներդաշնակ ու բարի:

Հենց այդ հատկանիշներն էին, որ որպես ՄԱԿ-ի պատվավոր դեսպան և ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան Լա Սուպերբային մղեցին կանգնել թույլերի, ճնշվածների կողքին և իր ողջ համբավն ու հեղինակությունն օգտագործել աշխարհի տարբեր, երբեմն փակ անկյուններում թաքնված խնդիրները բարձրացնելու համար:

Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ ու երախտագիտությամբ կհիշի սիրելի Մոնսերատին, նրա երկու այցելությունները Հայաստան և Արցախ և անմոռանալի համերգը Ստեփանակերտում, որը նա նվիրել էր խաղաղությանը և Արցախի բարգավաճմանը:

Այս անդառնալի կորստի կապակցությամբ իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Մոնսերատ Կաբալյեի ընտանիքին և մտերիմներին, ինչպես նաև Իսպանիայի բարեկամ ժողովրդին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ