Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանն զգուշացնում է հարևաններին, որ թույլ չի տա «դժբախտ պատահարներ ընդհանուր սահմանակետերում»

Իրանն զգուշացնում է հարևաններին, որ թույլ չի տա «դժբախտ պատահարներ ընդհանուր սահմանակետերում»
04.12.2018 | 01:56

Աշխարհն օրերս «հաղորդակից անոթների տեսության» զարմանալի հաստատում ստացավ՝ կապված Սև ծովում և Կերչի նեղուցի շրջանում ՈՒկրաինայի ռազմական սադրանքի հետ: Բազմիցս է ասվել և գրվել, որ, ասենք, Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնվում է իրանական պետությունը «հավասարակշռությունից հանելու» պարբերական փորձերի վրա: Այդ թվում՝ նաև զանազան «ալքաիդաների», «իսլամական պետությունների», «ջունդուլլահների» և նրանց նմանների վարձկան ահաբեկիչների ձեռքերով: Իրանական հատուկ ծառայությունները 2014 թ. ամառվանից, ավելի ճշգրիտ՝ «Իսլամական պետության» (ԻՊ) հրոսակների կողմից հյուսիսիրաքյան Մոսուլը գրավելուց անմիջապես հետո, աշխարհին հայտնեցին, որ ԻՊ-ի հենց ստեղծումը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործն է: Իսկ տխրահռչակ «խալիֆ» Աբու-Բաքր ալ Բաղդադին ոչ թե հենց այնպես ինչ-որ մեկն է, այլ իրանական հատուկ ծառայություններին լավ հայտնի, իսրայելական «Մոսսադ» հետախուզության գործակալ Շիմոն Էլիոտը: Եթե այս փաստն ինչ-որ մեկի «գլխում չի տեղավորվում», առաջարկում ենք դատի տալ իրանական «Tehran Times» թերթին, որը 23.08.2014-ին տպագրել էր «ԻՊ-ը տարածաշրջանային անկախ խաղացո՞ղ է, թե՞ ԿՀՎ-ի ու «Մոսսադի» հղացումը» հոդվածը: Նրանում առաջին անգամ հրապարակվել էին ԱՄՆ-ի և Իսրայելի համար բավական տհաճ տեղեկություններ, իսկ հրապարակված լուսանկարում ԻՊ-ի առաջնորդ Շիմոն Էլիոտի հետ իրեն ցույց էր տալիս ամերիկացի սենատոր Ջոն Մաքեյնը: «Tehran Times»-ի միջոցով իրանական հատուկ ծառայությունների իրականացրած այդ «արտահոսքը» հաստատվում էր ԱՄՆ-ի ԱԱԾ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ կապված աղբյուրների այն տվյալներով, որ ԻՊ-ի առաջնորդը «Մոսսադի» գործակալ Շիմոն Էլիոտն է: Իսկ այս տարվա մարտին իրանական գործնականում բոլոր ԶԼՄ-ները, հղում անելով իրանական «Kayhan News» անգլիագիր թերթին (2018 թ. մարտի 3), հաղորդում էին, որ իրանական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՀԿ) հրամանատար, գեներալ-մայոր Կասեմ Սոլեյմանին իր երկրի ԱԳՆ-ին է հանձնել այն բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ը դաշինքի մեջ է ԻՊ-ի ահաբեկիչների հետ:


Այն ժամանակ գեներալ Սոլեյմանիի գործողությունները մեկնաբանեց Իրանի նախկին փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը: «ԱԳՆ-ում գեներալ Սոլեյմանին ինձ տվեց փաստաթղթերը և ասաց, որ ես դրանցով ապտակեմ Արևմուտքին և ՄԱԿ-ին: Նա նույնիսկ խնդրեց, որ ես ԱԳ նախարարին ասեմ, որ նա ԱՄՆ-ի հետ չբանակցի տարածաշրջանային և միջուկային հարցերով, իսկ եթե անհրաժեշտություն ծագի, ապա նա կարող է այդ փաստաթղթերը դնել սեղանին և ամերիկացիներին ասել, որ դա այն է, ինչ նրանք մտածել են: Այդ փաստաթղթերում ճշգրիտ տեղեկություն կա ԻՊ-ի առաջնորդների հետ ԱՄՆ-ի դավադրության աշխարհագրական վայրի, ժամանակի և մանրամասների մասին: Երբ Իրաքում Մոսուլը գրավված էր ԻՊ-ի կողմից, ամերիկյան A-330-ը վայրէջք կատարեց Մոսուլում, ամերիկացի գեներալները դուրս եկան ինքնաթիռից, և ռազմական տեխնիկան բեռնաթափվեց: Օդանավակայանի VIP դահլիճում ամերիկացի գեներալները 3 ժամ 23 րոպե զրուցում էին ԻՊ-ի առաջնորդների հետ, հետո նստեցին ինքնաթիռը և թռան: Ամերիկացիներն ԻՊ-ի համար բերել էին զենք և սարքավորանք, որոնց կարիքն զգում էին ահաբեկիչները: Մի այլ դեպքում, այլ տեղում ամերիկյան երեք ուղղաթիռով ռազմական տեխնիկա է հասցվել ԻՊ-ի ավագ պարագլուխներին»,- «Kayhan News» թերթին պատմել է Ամիր-Աբդոլահիանը:
Ամիր-Աբդոլահիանը հայտնել է նաև, որ երբ 2018-ի ձմռանը ձերբակալվել էին ԻՊ-ի շատ հրամանատարներ, ամերիկացիները ձգտում էին ամենատարբեր եղանակներով, այդ թվում՝ ռազմական, նույնիսկ ՄԱԿ-ի միջոցով, հասնել նրան, որ ԻՊ-ի առաջնորդների մեծամասնությունը տարհանվի այն պատրվակով, թե նրանք գտնվել են պաշարման մեջ, և անհրաժեշտ է հրադադար: «Ավելի ուշ մենք պարզեցինք, որ ամերիկացիները նրանցից ոմանց տարհանել են հյուսիսային Աֆղանստան, ոմանց՝ Լիբանան ու Եմենի հարավ»,- ասել է Ամիր Աբդալահիանը: Իսկ գեներալ Սոլեյմանիի սիրիական աղբյուրները պնդում են, որ ամերիկյան ուղղաթիռներն ԻՊ-ի հրամանատարներին Դեյր էզ Զորից տեղափոխել են Հյուսիսային Սիրիայի Հասեքե նահանգ: Այդ կապակցությամբ Ամիր-Աբդոլահիանը հիշեցրեց, որ 2018 թ. հունվարի վերջին Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեին ասել է, որ ԱՄՆ-ը Սիրիայից ու Իրաքից ԻՊ-ը տեղափոխում է Աֆղանստան՝ ձգտելով «արդարացնել տարածաշրջանում իր ներկայության շարունակումը և անվտանգություն ստեղծել սիոնիստական վարչակարգի համար»: Իսկ «Kayhan News»-ի հրապարակումն ուղեկցվում էր հետաքրքիր լուսանկարով. ինչ-որ սենյակում «սիրիական չափավոր ընդդիմության» դրոշով նստած են ԻՊ-ի պարագլուխները, նրանց թվում՝ նաև Աբու-Բաքր ալ Բաղդադին, բոլորը՝ աշխարհիկ հագուստով, առանց չալմայի: Դիմացը նստած են ամերիկացիները, որոնցից լավ երևում է ամերիկացի սենատոր, այժմ հանգուցյալ Ջոն Մաքեյնը: «Խալիֆաթականների» շրջապատում Մաքեյնի լինելու դեպքում խոսքը կարող է լինել ԻՊ-ի նկատմամբ ԱՄՆ-ի Սենատի լիակատար քաղաքական վերահսկողության մասին, և ոչ միայն Սենատի, այլև ամբողջ ԱՄՆ-ի, քանի որ լայնորեն հայտնի են Մաքեյնի կապերը Սպիտակ տան և պետդեպարտամենտի բարձրաստիճան քաղգործիչների, զինվորականների և հակահետախույզների հետ:


Ինչ-որ զուգահեռներ նկատեցի՞ք, ասենք, Իրանի և մոլորակի ողջ շիա համայնքի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած ահաբեկչական պատերազմի ու «Պյոտր Պորոշենկոյի և այլ ցինիկ բանդերականների ժամանակվա» ՈՒկրաինայի վարած պետական ահաբեկչական քաղաքականության միջև: Մի՞թե Սև ծովում ուկրաինացիների վերջին սադրիչ գործողությունները Ռուսաստանի դեմ ուղղված ահաբեկչություն և ռազմական սադրանք չէին: Շիմոն Էլիոտի ԻՊ-ը պաշտում ու սիրում էր հենց Մաքեյնը: Նորբանդերական ՈՒկրաինայում հատուկ ջերմությամբ ու տենչանքով խոսում էին հենց Մաքեյնի մասին: Անգամ որոշ քաղաքներ էին ուզում կոչել ամերիկացի ռուսատյաց և իրանատյաց ֆյուրերիկի ազգանվամբ: Վրաստանում էլ, Սաակաշվիլու ժամանակ, գովեստներ էին շռայլում Մաքեյնի հասցեին: Սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների հաշվարկները սխալ դուրս եկան և Իրանի հետ, և Ղրիմում, և Դոնբասում, և այժմ՝ Կրասնոդարի երկրամասի ափերին, և Կերչի Նեղուցում: Նորբանդերականները չէին սպասում, որ ՌԴ-ի ծովային սահմանապահները ծովում նույնիսկ խոյահարման կգնան՝ ջարդելու համար ուկրաինացիների ամբարտավանությունը:
Ամեն ինչ տրամաբանական է. եթե սադրանքները հաջողությամբ չեն պսակվում, ասենք, Իրանի դեմ, ապա կարելի է դրանք փորձարկել այլ ուղղությամբ: Եվ Վաշինգտոնում (քանի որ հենց ԱՄՆ-ն է Պորոշենկոյի «տերն» ու «խնամակալը». ՄԱԿ-ի ԱԽ-ում էլ կասեցրեց ՈՒկրաինայի սադրանքի կապակցությամբ ՌԴ-ի նախաձեռնած լսումները) ոմանք ցանկացան մի ուրիշի ձեռքով շոշափել ՌԴ-ի սահմանապահ ծառայության և ռազմական նավատորմի նյարդային համակարգի «զգայնությունը»: Արդի ՈՒկրաինայի դառն իրականությունն այն է, որ նրա բնակչությունը «թնդանոթի միս» է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար: Ահա ևս մեկ կապող օղակ: Հիմա քչերն են հիշում, բայց 2016 թ. սեպտեմբերին ГРУЗИНФОРМ.co-ն, հղում անելով ուկրաինական slovo.net.ua կայքին, սենսացիոն հայտարարություն տարածեց, որ «ամերիկամետ մեծ վրացի» Միխեիլ Սաակաշվիլու հոլանդուհի տիկին Սանդրա Ռուլովսը... մարդու օրգանների առևտրի մեծ գիտակ է: Մեջբերենք. «Սխեման այսպիսին է. հակաահաբեկչական գոտուց վիրավոր և հենց նոր սպանված զինվորներին դուրս են բերում Վրաստանից եկած զինվորականները և բժիշկները, որոնց Սաակաշվիլին հարյուրներով բերել է մարտական գործողություններին մասնակցելու համար, տեղավորում են հատուկ տրանսպորտում, որտեղ եվրոպացի մասնագետների պատրաստած բժիշկները նրանց օրգանները հանում են արդեն ճանապարհին, իսկ ավելի բարդ գործողություններն արվում են Խարկովում և Դնեպրոպետրովսկում գտնվող ստացիոնար կետերում: Մարդկային օրգանների խմբաքանակն օդային տրանսպորտով ուղարկում են Արևմտյան Եվրոպայի երկրներ, իսկ մնացած մարմինները պաշտոնապես ընկնում են անհետ կորածների ցանկի մեջ... Սանդրա Ռուլովսն այդ առևտրի մեծ փորձ ունի: Սաակաշվիլու վարչակազմի ժամանակ Վրաստանը Եվրոպային և ԱՄՆ-ին օրգաններ մատակարարելու գործում առաջատար դիրք էր զբաղեցնում:

Սաակաշվիլու տիկինը պատժական համակարգից մարդկային օրգաններ ստանալու բավական շահավետ սխեմա էր ստեղծել: Կալանավորներն ընկնում էին բանտային հիվանդանոց, որտեղ հանում էին նրանց օրգանները, որպես մահվան պատճառ գրում ծանր հիվանդություն և փաստաթղթերում նշում, որ հիվանդության որոշման նպատակով կատարվել է օրգանների հեռացում նրանց հետագա զմռսման համար: Սև շուկայում առանձին օրգանների գծով մարդու մարմնի գինը 1,7 մլն դոլար է: Միխեիլ Սաակաշվիլին սպասում է ռազմական գործողությունների վերականգնմանը ՈՒկրաինայի արևելքում, իսկ Սանդրա Ռուլովսը՝ մարդկային օրգանների նոր խմբաքանակի»,- գրում է ուկրաինական կայքը: Ի դեպ, «սև պատվաստմամբ» զբաղվում են նաև ԱՄՆ-ի խնամարկյալ, կոսովցի ալբան ահաբեկիչներ Հաշիմ Թաչին և Ռամուշ Հարադինայը: Կամ զբաղվում էին, երբ նախապատրաստվում և սանձազերծվում էր Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ագրեսիան: Այդ հանցագործների պատճառով նախկին Հարավսլավիայի գծով միջազգային դատարանի դատախազ Կառլա դել Պոնտեին պաշտոնից հեռացրին «անկախ Կոսովոյի» վաշինգտոնյան հոգաբարձուները: Հարավսլավիայի ուղղափառ քրիստոնյաների մարմնի օրգաններ, նույնպիսի օրգաններ Վրաստանից, նույնպիսի օրգաններ ՈՒկրաինայից: Ամենուրեք խնամակալներն ամերիկացիներն են, բարգավաճում են ամերիկյան խամաճիկները... Այստեղ էլ նկատու՞մ եք զուգահեռները...


Ստացվում է, ինչպես վերևում ենք նշել, «հաղորդակից անոթների տեսություն»: Չեն հաջողվում սադրանքներն Իրանի՞ դեմ: Ոչինչ, ամերիկացիները պատրաստ են ՈՒկրաինայի միջոցով սադրելու Ռուսաստանը: Մեկ էլ տեսար հաջողվեց:
Բայց վերադառնանք Իրանի «պատասխանների» քաղաքականությանը նրա անփույթ հարևաններին, որոնք փորձում են տեղ գրավել ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության մեջ: Բանն այն է, որ 2018-ի նոյեմբերից այդ երկրների շարքին կարող է դասվել նաև փաշինյանական Հայաստանը: Մի շարք ԶԼՄ-ներ տագնապով հայտնեցին, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթը լուրջ խնդիրներ է ստեղծել հայկական բանկերում հաշիվներ ունեցող իրանցիների համար: Նրանց հաշիվները հայտնվել են «սառեցման» վտանգի տակ: Խնդիրը վերաբերում է նաև Հայաստանում ապրող և իրանական ծագում ունեցող այն անձանց, որոնք ունեն հայկական և իրանական քաղաքացիություն: Նշվում է, որ առևտրային բանկերը գործում են ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ: Ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Երևան այցից և իրանական «Մելլաթ բանկի» հայկական մասնաճյուղի դեմ պատժամիջոցների կիրառումից մի քանի շաբաթ անց Հայաստանում ապրող իրանցիներն իրենց բանկերից ծանուցում են ստացել հաշիվների փակման վտանգի մասին: Հիշեցնենք, որ փաշինյանական իշխանությունն ավելի վաղ Բոլթոնի այցն անվանել էր «չափազանց արդյունավետ» և նկատել, որ Թեհրանի հետ Երևանի համագործակցության շարունակման անհրաժեշտության օգտին հայկական կողմի փաստարկները Վաշինգտոնի համար եղել են «համոզիչ»: «Իրանը մեզ համար առանցքային երկիր և հարևան պետություն է: Մենք պետք է շարունակենք համագործակցությունն Իրանի հետ, քանի որ Հայաստանն ուրիշ այլընտրանքներ չունի: Մեր փաստարկները համոզիչ են եղել ամերիկյան կողմի համար»,- վերջերս հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իսկ հիմա պարզվում է, որ ամերիկյան կողմն այնքան էլ ընկալունակ չի եղել Երևանի փաստարկների նկատմամբ և Փաշինյանին ստիպել է «պահպանել» հակաիրանական պատժամիջոցները, ինչն էլ Հայաստանում իրանցիների ֆինանսական գործողությունների խնդիրների առաջացման պատճառ է դարձել: «Բանկերից զանգահարել և նախազգուշացրել են, որ փակենք մեր հաշիվները, հակառակ դեպքում դրանք կսառեցվեն»,- հայտարարել է Երևանում բնակվող իրանահայ Արգին Գարախանյանը: Ըստ նաև Հայաստանի քաղաքացի հանդիսացող Գարախանյանի, նրա շրջապատից շատերն են ստացել այդպիսի նախազգուշացում: Հայաստանում իրանցիների բանկային հաշիվների փակման վտանգի մասին ԶԼՄ-ների հաղորդագրություններին արձագանքել է ՀՀ կենտրոնական բանկը: Այն չի հաստատել և չի հերքել ԶԼՄ-ների արծարծած լուրերը իրանցիների բանկային հաշիվների հնարավոր սառեցման մասին, միայն նշել է, որ Հայաստանի ֆինանսական կարգավորիչը որևէ կարգադրությամբ կամ նորմատիվ ակտով բանկերին չի արգելում սպասարկել Իրանի քաղաքացիներին կամ այդ երկրի այլ անձանց: Բայց, անկախ ԿԲ-ի հաստատումից կամ հերքումից, Իրանի քաղաքացիների, նույնիսկ հայազգի, և նույնիսկ կրկնակի քաղաքացիություն ունեցողների իրավունքների ոտնահարման փաստն այն բանի ապացույցն է, որ Երևանում ԱՄՆ-ի կամակատարի իշխանություն է:


Պաշտոնական Թեհրանն առայժմ չի պատասխանում «միամիտ իջևանցու», ինչպես իրեն մի անգամ անվանեց Փաշինյանը, «անմեղ խաղերին»: Փոխարենը «փափուկ ուժի» ոճով պատասխանեց Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ, տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Հայր սուրբը հիշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի ելույթը ԱԺ-ում: Իմանալով, որ տեր Սեպուհը հիանալի հարաբերություններ ունի այաթոլահ Խամենեիի հետ, դժվար չէ կռահել, թե ում խնդրանքով է Թեհրանի թեմի առաջնորդը որոշել «խելքի բերել» չափն անցկացրած ամերիկամետներին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ հայ-իրանական սահմանը կիսաբաց է և ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների և այլ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով: Արքեպիսկոպոս Սարգսյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախման դեպքում հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը սխալ է, որովհետև Իրանը միակ երկիրն է, որն անցած 28 տարում Հայաստանի հետ սահմանն անվերապահորեն բաց է պահել: Հայր սուրբն ասել է. «Իրանը հզոր երկիր է և կարող է դրան դիմակայել: Իսկ Թեհրանի հետ հարաբերությունների վատացման դեպքում միայն Հայաստանը կտուժի»:


Ինչ-որ մեկը համաձայն չէ՞ դրան: Մեր կարծիքով, տեր Սեպուհի հիմնավոր հայտարարություններին կարող են համաձայն չլինել միայն այն մարդիկ, որոնք չեն ցավում Հայաստանի ազգային շահերի համար, այլ կատարում են միայն արտաքին ուժերի պատվերը: Ինչպես Իրանում են արտահայտվում վերջին 5-6 տարում, դրանք արտատարածաշրջանային ուժեր են: ՈՒկրաինայում ԱՄՆ-ի ընդդիմադիրների դեմ գործի են դրվում «ցինիկ բանդերուհիները», իսկ Հայաստանում՝ «միամիտ իջևանցիները», որոնք իրենց հեղափոխական են երևակայում, բայց գործում են սեփական երկրների ազգային շահերին հակառակ. «ցինիկ բանդերուհիները»՝ Ռուսաստանի դեմ, «միամիտ իջևանցիները»՝ Իրանի: Էլի՞ ինչ-որ մեկը չի նկատում զուգահեռները: Իզուր չեն նկատում: Ե՛վ «ցինիկ բանդերուհիների», և՛ «միամիտ իջևանցիների» կառավարող տիրոջ ձեռագիրը նույնն է: Այդ արտատարածաշրջանային ուժերն ՈՒկրաինան ու Հայաստանը գործադրում են Ռուսաստան-Իրան երկյակի դեմ, որը հակադրվում է ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Իրաքում: Եվ պատրաստ է հակադրվելու նաև ավելի հեռվում՝ Աֆղանստանում ու Պակիստանում: Վերջացնելով խոսակցությունը «կրակի հետ խաղի» մասին, որը Հայաստանի իշխանությունն սկսել է առայժմ միայն իրանական անձնագրերով ֆիզիկական անձանց դեմ, հիշեցնենք. նույն բանը փորձում էր անել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարչակազմը: Բավական եղավ Հայաստանում Իրանի այն ժամանակվա դեսպան Համիդ Ռեզա Նիքքար Էսֆաղանիի մեկ այցը Տեր-Պետրոսյանին, և ՀՀՇ վարչակազմը անձնատուր եղավ: Եթե Փաշինյանն ուզում է կրկնել Տեր-Պետրոսյանի ժամանակվա Հայաստանի իշխանությունների հակաիրանական «նախադեպերը», թող Հայաստանի քաղաքացիներին նախապատրաստի ոչ թե «հեղափոխական փոփոխություններն ամրապնդելուն», այլ այն բանին, որ Իրանից կհասցնեն Հայաստանում ամերիկամետ խամաճիկների վզներին: Իրենց խիստ իրանական, արևելյան ոճով:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4397

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ