Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իսկ ՀՀԿ-ական նախկին պատգամավորները փոխկապակցվա՞ծ չէին Սերժ Սարգսյանի հետ

Իսկ ՀՀԿ-ական նախկին պատգամավորները փոխկապակցվա՞ծ չէին Սերժ Սարգսյանի հետ
17.04.2019 | 10:20

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օրերս ունեցած հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, թե «ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ու նրանց հետ փոխկապակցված մարդիկ անցած էտապ են»:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն անհասկանալի է՝ ինչպես է եկել այդ եզրահանգմանը, երբ «անցած էտապի» որոշ գործիչներ «նոր Հայաստանում» պաշտոններ են ստացել, իսկ նախկինների կառավարման ժամանակ ընդունված օրենքներն ու նորմերն այժմ էլ մեծ սիրով վայելում են նորեկները:


Ուզում եմ հասկանալ, օրինակ, ոստիկանության պետ Վլադիմիր Օսիպյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ երկրորդ ու երրոդ նախագահի հետ փոխկապակցված անձի՞ք են, թե՞ ոչ:


Սուպերվարչապետությունը չարիք համարող ու այն օրնիբուն քննադատող իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այժմ մեծագույն սիրով վայելում են, իրենց իսկ բնորոշմամբ, Սերժ Սարգսյանի համար «կարված» Սահմանադրությունը: Այսքանից հետո՝ էլ ինչի՞ մասին է խոսքը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ