Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արի՛ ասեմ, արա՛»…

«Արի՛ ասեմ, արա՛»…
19.04.2019 | 01:24

7-րդ գումարման Ազգային ժողովի նիստերը բուռն են անցնում: Խոսքը ոչ թե բովանդակային թեժ քննարկումների ու տարակարծություններից բխող հակադարձումների, այլ լեզվակռվի ու «ռազբորկաների» մասին է: Նախկին պատգամավորներին տաղավարային մակարդակի քննակումների ու խորհրդարանականներին ոչ վայել կեցվածք ունենալու մեջ մեղադրող նորեկները յուրացրել, ավելին` «կատարելագործել» են նույն գործելաոճն ու պառլամենտական պետության օրենսդիր մարմինն օգտագործում են ինքնահաստատման համար: Վկա` Աժ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի դեբյուտը երկրի թիվ 1 ամբիոնից:


Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը հակադարձելու նրա փորձը վերածվեց «ո՞վ ես դու, բա դու՞ ով ես» մակարդակի գռեհիկ հարցադրումների: Հայրապետյանը, չհանդուրժելով ԼՀԿ-ի տեղից արված ռեպլիկը, մատ թափ տվեց. «Պարոն Գորգիսյան, տեղից ոչ մի խոսք: Իյա՜, պարոն Գորգիսյան, լռեք, ի՜»: Հետո փորձեց ահաբեկել գործընկերներին ու, թերևս նաև իր պոտենցիալ բոլոր օպոնենտներին. «Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբՆվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված՝ առնվազն էս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»: Որքան էլ զարմանալի է, նախարարի պաշտոնում տապալված, ԱԺ ամբիոնից հոխորտացող սուբյեկտի թասիբը պահելու սուրբ պարտականությունն իր ուսերին առավ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:


Կարծում եմ` տեղին է հարցադրումը` ա՛յ Մխո, կասե՞ս` «դուխդ» որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում: Ի վերջո, ո՞վ ես դու առանց պաշտոնի ու Փաշինյանի…
Չպարզաբանված հարցերի համար հավելյալ խոսակցության կարիք կար, բայց պատգամավորներին հանդարտեցնում ու կողքից հուշում էին՝ սպասեք մինչև ընդմիջում կհայտարարվի, ու հարցերն առավել դետալային կքննարկենք:
Լրագրողների աչքից չվրիպեց, թե ինչպես Մխիթար Հայրապետյանը, շրջապատված յուրայիններով, իջավ «շենքի հետև»՝ «Լուսավորի» խմբակցություն: Ասում են՝ հարցերի պարզաբանումը բավական թեժ է անցել նաև Մարուքյանի առանձնասենյակում: Բարձր տոնով են խոսել իրար հետ, բայց այդպես էլ «իտոգ տալ» չեն կարողացել: ՈՒղղակի թողել, դուրս են եկել:


Նոր որակի խորհրդարան ունենալ փաստորեն մեզ վիճակված չէ: Հույսը, թե անփորձ, երիտասարդ պատգամավորները տուրք չեն տա ընդունված վարքուբարքին, միֆ էր: «Քուչի բազարների» տրամաբանությունը, ամեն մեկի` իր հերթին «լավ տղա» զգալու մոլուցքը համառորեն չի լքում խորհրդարանական միջավայրը: Իշխանությունը, այո, քաղցր բան է, մարդուն մի օրում բարձրացնում, հասցնում է իր երազանքների բարձրակետին: Քաջ Նազարի բախտին փառք տալով՝ պատգամավորները հերթական օրն են գլորում ու «Վու՜յ աման, վու՜յ աման» երգելով՝ օրհնում «քայլ անելու» սհաթը, իսկ քաղաքակրթությունը, բարոյականությունը, էթիկան ու գործընկերային հանդուրժողականությունը շարունակ հետին պլան են մղվում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ