Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամեն ինչ հոյակապ է՝ Թրամփը սկսում է 2020-ը

Ամեն ինչ հոյակապ է՝ Թրամփը սկսում է 2020-ը
20.06.2019 | 14:56

Երեքշաբթի օրը Ֆլորիդայում, կողմնակիցների հիացած ծափերի տարափի տակ ԱՄՆ նախագահը սկսեց իր վերընտրության արշավը՝ նորից խոսելով 2016-ի սիրած թեմաներից ու հարձակվելով դեմոկրատների վրա, որ ցանկանում են կործանել ամերիկյան երազանքը՝ գրում է Իզաբել Հանեն Liberation-ում: 75 րոպե ԱՄՆ նախագահը փառաբանում էր իր տնտեսական արդյունքները՝ «երկրի պատմության մեջ ամենաուժեղ տնտեսությունը», «թող ամբողջ աշխարհը նախանձի»: Ամերիկյան երազանքը «վերադարձել է ու դարձել ավելի ուժեղ, քան երբևէ եղել է»: Հարկերի իջեցումը «ամենակարևորն է պատմության մեջ»: Օդի ու ջրի որակը՝ «ավելի մաքուր, քան՝ երբևէ»:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը, իհարկե, «քաղաքական պատմության մեջ վհուկների վատագույն որսն էր»: ԱՄՆ նախագահը ջանում էր դեմոկրատներին ներկայացնել իբրև «արմատական հակառակորդներ»։ «Նրանք ցանկանում են ոչնչացնել ձեզ ու ոչնչացնել մեր երկիրը՝ ինչպիսին մենք գիտենք»՝ ասաց Թրամփը իր կողմնակիցներին: «Ամերիկան երբեք չի դառնա սոցիալիստական երկիր: Ձայն տալ դեմոկրատին, ով էլ նա լինի, 2020-ին, նշանակում է քվեարկել արմատական սոցիալիզմի աճի օգտին ու ամերիկյան երազանքի կործանման»։ Եթե հաշվի չառնենք ՄԻԱՎ-ը արմատախիլ անելու, քաղցկեղը բուժելու ու ամերիկացիներին Մարս ուղարկելու խոստումները, ԱՄՆ նախագահը քաղաքական ծրագիր չներկայացրեց ու չխոսեց երկրորդ ժամկետում բարեփոխումների մասին: Թեպետ Սպիտակ տուն մտնելուց հետո նրա վարկանիշը երբեք չի գերազանցել 50%-ը, նա բացահայտորեն չի ձգտում ընդլայնել իր ընտրախավը: Ի տարբերություն 2016-ի ընտրարշավի, այս անգամ Թրամփը ունի հանրապետական իստեբլիշմենտի աջակցությունը և շատ ավելի մեծ ու լավ կառուցված թիմ: Ընտրարշավի համար հավաքված միջոցները արտացոլում են նրա կողմնակիցների եռանդը՝ հավաքվել է 80 միլիոն դոլար, որի կեսը տվել են մանր դոնորները: Իր ապագա դեմոկրատ ընդդիմախոսին՝ 24-ից մեկին, հաղթելու համար Թրամփը պետք է պահպանի նրանց ձայները, որ իրեն իշխանության բերեցին, թեպետ նա դեռ չի կատարել իր նախընտրական բազում խոստումներ: Մեքսիկայի հետ սահմանին պատը չի կառուցվել: Չի սկսել ծերացող ինֆրակառույցների նորացման փարավոնյան նախագիծը: ԱՄՆ տնտեսությունը, իհարկե, կայուն է, բայց մեծանում է անհավասարությունը: 2018-ի նոյեմբերի միջանկյալ ընտրությունները իշխանության վերադարձրին դեմոկրատներին ապաինդուստրիալ գոտիներում, որ 2016-ին ձայն էին տվել հանրապետականներին:
Իզաբել Հանե, Libération


Հ.Գ. Հավելեք՝ Հյուսիսային Կորեայի միջուկազերծման չլուծված հարցը, Իսրայելի ու Պաղեստինի «դարակազմիկ» գործարքի հետաձգումը, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատացումը, Չինաստանի հետ առևտրային պատերազմը, Իրանի հետ օդում կախված պատերազմը, Վենեսուելայում Գուայդոյին իշխանության բերել չկարողանալը, Ռուսաստանի դեմ բազմացող պատժամիջոցները, Իրանի հետ միջուկային համաձայնագրից, Ռուսաստանի հետ փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրից դուրս գալը և մոտավորապես կստանաք Դոնալդ Թրամփի նախագահության 3 տարիների արդյունքներն ու հետևանքները: Բայց ամերիկացիներն են նրան ընտրելու և գուցե վերընտրեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ