Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀԿ-ն սոցհարցում է անում

ՀՀԿ-ն սոցհարցում է անում
22.06.2019 | 12:27

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել՝ շոշափելու հասարակական տրամադրությունները։ Գաղափարը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանինն է, ՀՀԿ ԳՄ վերջին նիստերից մեկում նա հանձնարարել է հարցում իրականացնել հասարակության շրջանում՝ հասկանալու, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն նոր իշխանությունների, քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հանդեպ։ Արդյունքները դեռ պատրաստ չեն։ ՀՀԿ-ում հույժ գաղտնի են պահում, և հնարավոր է արդյունքներն օգտագործեն ավելի շատ ներքին սպառման համար՝ չհրապարակեն, հատկապես՝ եթե տեսնեն, որ հարցումների արդյունքներն իրենց օգտին չեն կամ հակառակը՝ հօգուտ գործող իշխանությունների են։ Դրա համար էլ, թեպետ ներսից մեզ ասացին, որ կա նման բան, բայց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պնդեց, թե «ՀՀԿ-ն մշտապես հետևում է տարբեր սոցհարցումներին, բայց սեփական սոցհարցում պատվիրելու մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»»։

Դիտվել է՝ 3013

Մեկնաբանություններ