Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գերմանիայում ավիավթարից երկու ռազմական ինքնաթիռ է կործանվել

Գերմանիայում ավիավթարից երկու ռազմական ինքնաթիռ է կործանվել
25.06.2019 | 11:26

Երեկ Գերմանիայի հյուսիսում ավիավթարի հետևանքով Բունդեսվերին պատկանող Eurofighter մակնիշի երկու ռազմական ինքնաթիռներ են կործանվել: DPA գործակալության տվյալներով, վթարը տեղի է ունեցել Մեկլենբուրգ - Վերին Պոմերանիա դաշնային երկրամասում զորավարժությունների ընթացքում: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկվել, մյուսի ճակատագիրը առայժմ անհայտ է:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ