«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իրանի նախագահի խորհրդականը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

Իրանի նախագահի խորհրդականը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը
25.06.2019 | 11:31

Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում, Twitter-ում գրել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի խորհրդական Հեսամոդին Աշնան:

«Մենք ասում ենք՝ պատերազմ չենք ցանկանում, բայց և չենք ընդունում պատժամիջոցները։ Բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից արվող առաջարկներն այն պայմաններում, երբ պահպանվում են սպառնալիքներն ու պատժամիջոցները, չեն կարող ընդունվել», - գրել է Աշնան: Նրա խոսքով՝ «պատերազմի սպառնալիքը և պատժամիջոցները նույն մեդալի տարբեր երեսներն են»: «Եթե ԱՄՆ-ն միջուկային գործարքից զատ համաձայնություն է ցանկանում, պետք է ինչ-որ բան առաջարկի, բացի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ