Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանի շրջանն արդեն ավարտված կարելի է համարել

Էրդողանի շրջանն արդեն ավարտված կարելի է համարել
25.06.2019 | 11:36

Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ հունիսի 23-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իշխանությունները ջախջախիչ պարտություն կրեցին: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իշխանության և ընդդիմության ձայների տարբերությունը ընտրությունների երկրորդ փուլում ավելի մեծ էր՝ հօգուտ ընդդիմության թեկնածուի:


«Սա միայն քաղաքապետի ընտրության խնդիր չէ: Շատերն են ասում, որ սա Էրդողանի պարտությունն է, ես էլ դրա հետ համաձայն եմ: Էրդողանի շրջանն արդեն ավարտված կարելի է համարել: Սրանից հետո ամեն ընտրություն նման արդյունք, հավանաբար, կգրանցվի»,- ասաց նա: Էրդողանի և նրա ղեկավարած կուսակցության նկատմամբ հիասթափությունը հասարակության շրջանում տարբեր պատճառներով է․ առաջինը երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամն է:


«Տնտեսական ճգնաժամը ազդում է ամենօրյա կենցաղի վրա, ժողովուրդն ամեն օր աղքատության է մատնվում: Սա ամենակարևոր գործոնն է, բայց բացի այդ, Էրդողանի ձեռնարկած բոլոր գործողությունները ձախողվել են: Սիրիայի քաղաքականության մեջ Թուրքիայի գործողություններն էլ ձախողվեցին: Հիմա էլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարախաղացություն է, բայց այն էլ շատ վտանգավոր է, սայթաքելու ընթացքի մեջ է: Բոլոր այս ոչ բարենպաստ քայլերը, ձախողումները ժողովուրդը նկատել է, և հենց դրա հակազդեցությունն էին այս ընտրությունները»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանի խոսքով՝ ինքը մինչև այսօր կարողացել էր ժողովրդին համոզել՝ հավատքի գործոնը շահագործելով, բայց արդեն դա էլ իր իմաստը կորցրեց: Հարցին, թե արդյո՞ք թուրք հասարակությունն ունի այլընտրանք Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․ «Կարող եմ ասել՝ ոչ, որովհետև Էրդողանն ինքնին շատ լուրջ հեղինակություն է, նրա խարիզման շատ բարձր էր, բայց հիմա այդ հեղինակությունն է հետզհետե վերանում: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում Էրդողանին այլընտրանք կլինի»,- ասաց նա:


Խոսելով Ստամբուլում քաղաքապետ ընտրված Իմամօղլուի մասին՝ Բագրատ Էստուկյանը նշեց, որ հայ համայնքը նրան է հիմնականում սատարել: «Բայց չեմ կարող ասել, որ հայերի համար ամենալավ թեկնածուն ինքն էր, որովհետև ինքն էլ այս երկրի ընդհանուր գիծը նկարագրող մեկն է: Մեզ համար պետք է լինի այս երկրի պատմության հետ խնդիր տեսնող մեկը: Հիմա այդ մեկը չի ընտրվել, ընտրվել է չարիքի փոքրագույնը»,- ասաց նա: Նա մատնանշեց նորընտիր քաղաքապետի խոսքերը, որ պաշտպանելու է Ստամբուլի ազգային փոքրամասնությունների իրավունքը, բայց տարակուսանք հայտնեց՝ թե որքանով նման կերպ կվարվի, ժամանակը ցույց կտա. «Ես՝ անձամբ, որոշ վերապահություններ ունեմ, և դրանք դեռ կմնան»: Ստամբուլում երկրորդ անգամ ընտրություններում պարտություն կրելը, պոլսահայ խմբագրի խոսքով, շատերի մոտ է մտավախություն է առաջացնում, որ Էրդողանին ավելի ագրեսիվ կդարձնի: «Նախկինում նման կերպ է նա վարվել պարտվելու դեպքում, բայց այլևս այդ ագրեսիվության հետ հույսեր նա չպետք է կապի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ