Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վերջին հրաժեշտ՝ Ստեփան Շաքարյանին

Վերջին հրաժեշտ՝ Ստեփան Շաքարյանին
25.06.2019 | 16:16

Հունիսի 22-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և դաշնակահար Ստեփան Գրիգորի Շաքարյանը:

Հայրենիքը բարձր է գնահատել Ստեփան Շաքարյանի վաստակը. երկարամյա բեղմնավոր կյանքի ընթացքում նա արժանացել է պետական ու կառավարական մի շարք պարգևների. 2008 թվականին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 2017 թվականին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության (2008 թ.) և Երևանի քաղաքապետի (2015 թ.) Ոսկե մեդալների:
Սիրված արվետագետի և հրաշալի մարդու անմոռանալի կերպարը միշտ վառ կմնա երաժիշտների ու երաժշտասերների, հարազատ ժողովրդի հիշողության մեջ:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ստեփան Շաքարյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:


Ստեփան Շաքարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1):
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ