«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նիկոլ Փաշինյանը Սինգապուրում է

Նիկոլ Փաշինյանը Սինգապուրում է
08.07.2019 | 11:46

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ Վիետնամից մեկնեց Սինգապուր։ Այցը պաշտոնական է` վարչապետի հրավերով: Օդանավակայանում դիմավորման արարողությունից հետո Հայաստանի վարչապետն ուղևորվեց Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի` հանդիպելու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելու, նրան հարցեր ուղղելու համար Սինգապուր էին եկել հայեր նաև տարածաշրջանի այլ երկրներից` Մալայզիայից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, անգամ Ավստրալիայից հայեր կային:


Մինչև համայնքի հետ զրույցը Փաշինյանը արարողակարգային միջոցառումների մասնակցեց, շրջեց հայկական ժառանգության թանգարանում: Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը եղեգնուտում հայտնաբերել է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմը` Աշխեն Հովակիմյանը, հենց նրա պատվին էլ ծաղիկն անվանակոչվել է: Փաշինյանը մասնակցեց այս ծաղկի արձանի բացմանը: Սինգապուրի հայ համայնքը 185 տարվա պատմություն ունի, մոտ 100 հայ է ապրում:

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ