«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Արտոնյալ և «պախատ» անող գործարարներ՝ նոր Հայաստանում

Արտոնյալ և «պախատ» անող գործարարներ՝ նոր Հայաստանում
20.07.2019 | 11:23

«Հրապարակը» գրում է. ««Նոր Հայաստանում հայտնի գործարարներից միակ «անձեռնմխելին» Սամվել Լիմինդրովիչն է, մնացյալները «պախատ» են անում, և իշխանությունն այս կամ այն կերպ փորձում է «խելոքացնել»», - ասաց մեր աղբյուրը:


«Պախատ» անողների առաջին շարքում խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար, բիզնեսները կառավարման տված Գագիկ Ծառուկյանն է, որը, ի դեպ, այս օրերին, իր սովորության համաձայն, «ազգով-տակով» մեկնել է Մոնակո` ակտիվ հանգստի։ «Մեզ մոտ` թե «Առինջ մոլում», թե մնացած բոլոր օբյեկտներում ստուգումներն անվերջ շարունակվում են», - ասաց «Մուլտի գրուպի» պատասխանատուներից մեկը: Իսկ Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցի շինարարությունն ի՞նչ վիճակում է։ «Կասեցված է, դատական գործն արդեն մեկ տարի կանգնած է՝ չնայած շինարարական կազմակերպությանը, ըստ պայմանագրի, ամեն ամիս 66 միլիոն դրամ ենք վճարում»:


Ինչո՞ւ չեք կասեցնում պայմանագիրը։ «Դա ենք նախապատրաստում»: Իսկ խոսակցությունները, որ սպորտի նախկին նախարարության, օլիմպիականի շենքը Գագիկ Ծառուկյանի կողմից գնվելու է` ծառայեցվի սպորտային նպատակների, համապատասխանո՞ւմ են իրականությանը, տեղեկություններ կան, որ աճուրդի է հանվում։ «Ամեն ինչ դեռ քննարկումների մակարդակում է, կոնկրետություն դեռ չկա»»:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ