ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Թուխիկյանն ալավերդցիներին հորդորել է բարձր տոնով չխոսել

Թուխիկյանն ալավերդցիներին հորդորել է բարձր տոնով չխոսել
26.07.2019 | 00:37

Օրերս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանն այցելել է Ալավերդի՝ տեղում ծանոթանալու Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի խնդրին, ինչին անդրադարձել էինք «Իրատեսի» նախորդ համարներում:


Մեզ հայտնի դարձավ, որ հանդիպման ընթացքում տիկին Թուխիկյանը նեղսրտել է, թե պատկերասրահի մասնաճյուղի տնօրենությունը բարձր տոնով է խոսում տարածքի սեփականատիրոջ հետ: «Նա հորդորում էր երկխոսության դաշտում քննարկել հարցը, հասկանալ՝ ինչպես կարելի է բանակցել: Բայց տեղացիները միաբերան պնդում էին, թե բանակցելու ոչինչ չկա, ու պետք է անել հնարավորը, որ պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի շենքը, որ ապօրինի կերպով է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ին անցել, իրենց վերադարձվի: Տիկին Թուխիկյանը խոստացավ անձամբ բանակցել շենքի սեփականատիրոջ հետ: Տեսնենք՝ ինչ կստացվի,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով.- այս պահին Ազգային պատկերասրահն ու բանկը դատական գործընթացների մեջ են: Պատկերասրահը բանկին դատի է տվել՝ մեղադրելով շենքին ապօրինի տիրանալու մեջ ու պահանջում է հետ վերադարձնել այն, բանկն էլ հակընդդեմ հայցով պահանջում է վճարել մի քանի տարի առանց որևէ պարտավորության իր տարածքում գործունեություն ծավալելու դիմաց»:


Նա նշեց նաև, որ ԿԳՄՍ փոխնախարարի հետ Ալավերդի այցելած Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն էլ հավաստիացրել է, թե նկարները մինչև դատավարության ավարտն Ալավերդիից չեն տեղափոխվի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ