Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մխիթարյան. Վստահ եմ՝ գերազանց արդյունքների կհասնենք միասին

Մխիթարյան. Վստահ եմ՝ գերազանց արդյունքների կհասնենք միասին
03.09.2019 | 12:07

Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանությունն է տվել իտալական «Ռոմա» տեղափոխությունից հետո:
«Հայտնվել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռոման» է, հիանալի հնարավորություն է, նոր էջ իմ կարիերայում: Ես գիտեմ, թե սա ինչ ակումբ է, և վստահ եմ, որ մենք գերազանց արդյունքների կհասնենք միասին», - Մխիթարյանի խոսքերն է մեջբերել «Ռոմայի» պաշտոնական կայքը: Մխիթարյանը 1 տարվա վարձակալությամբ Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց «Ռոմա», որտեղ հանդես է գալու 77 համարի մարզաշապիկով:

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ