Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ուրուգվայի խորհրդարանը դատապարտեց ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնանկությունը Թուրքիայում

Ուրուգվայի խորհրդարանը դատապարտեց ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնանկությունը Թուրքիայում
05.09.2019 | 12:08

Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Թուրքիայի կառավարության կողմից երեք ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնանկությունը և իր զորակցությունն է հայտնում Դիարբեքիրի, Մարդինի և Վանի բնակիչներին։ 77 կողմ քվեներով ընդունված հայտարարությունում խորհրդարանը հույս է հայտնում, որ այս ծանր իրավիճակը կհանգուցալուծվի՝ հարգելով իրավական պետության նորմերը։

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ