Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուբենյանի հերոսացումը կանխեցին

Ռուբենյանի հերոսացումը կանխեցին
12.09.2019 | 21:33

Այս իշխանությունը, չունենալով արտաքին քաղաքականությունում որևէ ձեռքբերում, արհեստական օրակարգ է շրջանառության մեջ դնում ու սկսում դրա շուրջ հերոսանալ: Այդպես եղավ նաև արտաքին հարաբերությունների ԱԺ մշտական հանջնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի դեպքում: Չունենալով խորհրդարանական դիվանագիտության որևէ ձեռքբերում, բայց այն, որ ԵԽԽՎ-ում կողմ ու դեմ կոճակների տեղը շփոթել էր, այս պատգամավորն օրերս «դուխով» հայտարարեց. «Ադրբեջանը չի դառնալու դիտորդ ՀԱՊԿ-ում, Ադրբեջանը չի դառնալու գործընկեր ՀԱՊԿ-ում: Ինչու եմ ես այդքան վստահ, որովհետև Հայաստանը դրան երբևէ համաձայնություն չի տալու»: Այնպիսի պաթոսով է այդ բանն ասում Ռուբինյանը, որ կարծես մյուս իշխանություններն ամեն ինչ անում էին, որ հակառակը լիներ, միշտ էլ Հայաստանի պաշտոնյաները, պատգամավորներն ամեն ինչ արել են, որ այդպիսի բան տեղի չունենա, բայց հազիվ թե դա հերոսաբար ներկայացնեին:


Բայց ռուսների հետ մերձեցման երեկոների սիրահար Ռուբեն Ռուբինյանին ավելի հստակ պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, որը նախ տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել, հետո էլ.«Որտեղի՞ց այդպիսի տեղեկություններ: Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ասել է իր անձնական կարծիքը, և սկսվում է այդ հարցը քննարկումը: Հասկանում եք՝ դա սխալ է: Գոյություն ունեն ընթացակարգային կանոններ, պահանջներ, որոնք ընդունել են ՀԱՊԿ-ի անդամ երկրները և որոնք պետք է անխտիր կատարվեն: Միայն դրանից հետո կարող է քննարկվել կարգավիճակի հարցը»: Ասել է` հերքի չէ, խորհրդարանում արտաքին հարաբերություններով զբաղվող հանձնաժողովի ղեկավարին սխալ են հանում, նաև փաստում, որ նման հարց օրակարգում չկա: Այսինքն, ինչ իմաստ ունի մերոնց հերոսանալը, եթե անգամ Ադրբեջանը նման հարց օրակարգ չի բերել: Իհարկե, այնպես չէ, որ Ադրբեջանը նման նկրտումներ չունի, բայց մեր խնդիրը ոչ թե հայտարարությունների մակարդակում հերոսանալն է, այլ առանց ավելորդ ցուցադրության, կանխել նման փորձերը: Այնպես, որ ՀԱՊԿ-ից չհնչի գնահատական, թե «ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ասել է իր անձնական կարծիքը…դա սխալ է»:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ