«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իգոր Պոպովն՝ Արցախում ու Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց մասին

Իգոր Պոպովն՝ Արցախում ու Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց մասին
16.10.2019 | 21:47

Արցախում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Բակո Սահակյանը անդրադարձել են երկու երկրներում գտնվող ազատազրկված անձանց։ «Ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են»,-Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը։ Նա նշել է, որ Ժնևում հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերին և այդ թեմայով զրույց են ունեցել: Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիների հետ. «Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»:

Սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին ասել էր, որ Երևանում տեղյակ են և քննարկում են այդ հարցը։ «Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ ինչ-որ որոշումներին մոտ լինենք», - ասաց նա։

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ