«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նիկոլ Փաշինյան. Դա հրաշափայլ հայտնության հարցը չէ, որ հավատանք կամ չհավատանք

Նիկոլ Փաշինյան. Դա հրաշափայլ հայտնության հարցը չէ, որ հավատանք կամ չհավատանք
23.10.2019 | 22:17

2019-ի 9 ամիսներին՝ 2018-ի համեմատ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի է փոխանցվել 648.8 մլն դրամ։ Աճը կազմել է 12.6 տոկոս։ Ամսական միջինը 72 հազարով ավելի աշխատող է դրոշմանիշային վճար վճարել։ 5 մլրդ 140 մլն դրամի փոխարեն փոխանցվել է 5 մլրդ 790 մլն դրամ։ Սրանք այն թվերն են, որ պաշտոնապես տրվել են հիմնադրամի կողմից՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս գումարները ոչ թե ուղիղ գնում են հիմնադրամ, այլ մտնում են ՊԵԿ, հետո նոր գնում են հիմնադրամ։ Հետևաբար, այս թվերի միջև կարող է որոշակի դիսոնանս լինել»,- ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցի, ասաց վարչապետը։


Պատգամավորն ասաց՝ այդ գումարը 1.5 տարվա ցիկլով փոխանցված չէ հիմնադրամ, սրա պատասխանն ով է տալու։ «Եկեք հանձնարարենք իրավապահներին, թող բացահայտեն»,- ասաց Ուրիխանյանը։ «Եկեք հանձնարարենք»,- համաձայնեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ իր մոտ այդ թվերը կան։ «Հավատալ-չհավատալու խնդիր չէ, դա հրաշափայլ հայտնության հարցը չէ, որ հավատանք կամ չհավատանք։ Դա կոնկրետ թիվ է, որը կոնկրետ արձանագրված է և ունի հասցե։ Իմ թղթերով կա, ձեր թղթերով չկա։ Եվ այն, որ դուք ասում եք՝ մայրերի հարցը, մայրերի հարցը լուծվում է։ Պարոնայք, ես ուզում եմ հիշեցնել, որ վերջին մեկ ու կես տարում մենք այդ 1000 դրամների վճարումները 19 տարով գնացել ենք հետ։ Բա էդ ինչո՞վ ենք գնացել, եթե փողը չկա»,- նշեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ