Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան հրաժարվել է ռուսական Սու-35-ի գնումից

Թուրքիան հրաժարվել է ռուսական Սու-35-ի գնումից
30.10.2019 | 12:00

Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան չի ծրագրում Ռուսաստանից Սու-35 կործանիչներ գնել: Նա շեշտել է, որ Թուրքիան կմնա ԱՄՆ-ի գործընկերը հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրով, իսկ ռուսական ինքնաթիռներ ձեռք բերելու մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Հոկտեմբեր 25-ին, Daily Sabah պարբերականը հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել էր, որ Մոսկվան և Անկարան մոտ են Սու-35-ի մատակարարման մասին համաձայնագրի կնքմանը: Պարբերականի տվյալների համաձայն, Թուրքիան 36 ռուսական ինքնաթիռ ձեռք բերելու մտադրություն ուներ: Հունիսի 28-ին ԱՄՆ սենատը արգելեց F-35-եր վաճառել Թուրքիային: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները մտավախություն ունեին, որ եթե Անկարան ձեռք բերի ինչպես ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր, այնպես էլ ամերիկյան F-35 կործանիչներ, ապա ռուսական համակարգերի ռադարները կսովորեն հաշվարկել և հետևել այդ ինքնաթիռներին: Ավելի ուշ, թուրքական կողմը պենտագոնին բացատրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգեր գնելու որոշումը կապված է օդային և հրթիռային լուրջ սպառնալիքների հետ:

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ