Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կա­րոտ­նե­րը կա­պող-միա­վո­րո­ղը վա­նե­ցու զա­վակ Հրանտ Մար­գար­յանն էր

Կա­րոտ­նե­րը կա­պող-միա­վո­րո­ղը վա­նե­ցու զա­վակ Հրանտ Մար­գար­յանն էր
05.11.2019 | 00:05

ԱՆՎ­ԿԱՆԴ, ԱՆ­ՎԵ­ՀԵՐ ՀԱ­ՅՈՑ ՀԱՅ­ՐԻ­ԿԸ


Հայ­կա­կան հար­ցը դի­վա­նա­գի­տա­կան ճա­նա­պար­հով լու­ծե­լու հույ­սը կորց­րած Խրի­մյան Հայ­րի­կը եզ­րա­հան­գեց, որ գո­յատևե­լու միակ ու­ղին մնում է ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մի­ջո­ցով եր­կա­թե շե­րեփ ձեռք բե­րե­լը: 1879-ին նա ըն­տր­վում է Վաս­պու­րա­կա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ և ե­ռան­դուն գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լում այն­տեղ, օ­ժան­դա­կում Վա­նի «Սև խաչ», Կա­րի­նի «Պաշտ­պան հայ­րե­նյաց» գաղտ­նի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ստեղծ­մանն ու գոր­ծու­նեու­թյա­նը: Արևմտյան գա­վառ­նե­րում ըն­դվ­զում­ներ կազ­մա­կեր­պե­լու մե­ղադ­րան­քով 1885 թ. Բ. Դու­ռը նրան կան­չում է Կ. Պո­լիս, սա­կայն այս­տեղ էլ Խրի­մյան Հայ­րի­կը չէր կա­րող ան­տար­բեր մնալ հա­յու­թյա­նը հու­զող խն­դիր­նե­րի հան­դեպ և որ­պես Կրո­նա­կան ժո­ղո­վի ա­տե­նա­պետ՝ ժո­ղո­վի ա­նու­նից բո­ղո­քա­գիր է ներ­կա­յաց­նում Բ. Դռա­նը: 1890 թ. Գում­գա­բուի ցույ­ցից հե­տո Թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը նրան աք­սո­րում է Ե­րու­սա­ղեմ: Սա­կայն Հա­յոց Հայ­րի­կի ու­ղին այլևս ան­բա­ժա­նե­լի էր հայ ժո­ղովր­դի կյան­քից: 1892 թ. մա­յի­սին նա ըն­տր­վում է Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս: Սուլ­թա­նը չի կա­մե­նում նրան ա­զա­տել թուր­քահ­պա­տա­կու­թյու­նից, և միայն 13 ա­միս անց ռու­սա­կան ցա­րի մի­ջամ­տու­թյամբ նրան թույ­լատր­վում է գալ Էջ­միա­ծին: Այս­տեղ էլ, ինչ­պես միշտ, Մկր­տիչ Ա Վա­նե­ցի կա­թո­ղի­կոսն ա­կան­ջա­լուր էր սի­րե­լի ժո­ղովր­դի հոգս ու ցա­վին, ա­մեն հնար գոր­ծադ­րում էր նրան նե­ցուկ լի­նե­լու հա­մար: Նա իր բո­ղո­քի ձայ­նը բարձ­րաց­րեց 1894-1896 թթ. հա­մի­դյան ջար­դե­րի դեմ: Ցա­րա­կան ար­քու­նի­քից հղած խնդ­րագ­րե­րով հան­գա­նա­կու­թյուն­ներ էր կազ­մա­կեր­պում ռու­սա­կան կայս­րու­թյան հա­յաբ­նակ տա­րածք­նե­րում՝ կո­տո­րած­նե­րից փրկ­ված գաղ­թա­կան­նե­րի գո­յու­թյունն ա­պա­հո­վե­լու և նրանց Էր­գիր վե­րա­դար­ձի հա­մար: Խի­զախ Հայ­րի­կը չե­րե­րաց նաև այն ժա­մա­նակ, երբ ցա­րա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հայ ե­կե­ղե­ցու կալ­վածք­նե­րը բռ­նագ­րա­վե­լու օ­րենք ըն­դու­նեց: Իր հոգևոր թե­մա­կալ ա­ռաջ­նորդ­նե­րին հրա­մա­յեց՝ չեն­թարկ­վել ու խո­չըն­դո­տել օ­րեն­քի կի­րառ­մա­նը: Նրա կա­թո­ղի­կո­սու­թյան օ­րոք Էջ­միած­նում կա­ռուց­վե­ցին Սի­նո­դի նոր շենք, նոր մա­տե­նա­դա­րան, այլ շի­նու­թյուն­ներ:

«ՆԵՐ­ՔԻՆ ԶԵ­ՂՈՒՄ­ՆԵՐՆ ԶՀԱՅ­ՐԵ­ՆԻՔ Ա­ՎԵ­ԼԻ ԿԸ ԴԱ­ՎԱ­ՃԱ­ՆԵՆ, ՔԱՆ ԹԵ Օ­ՏԱՐ ԹՇ­ՆԱ­ՄԻՔ»

Երբ Խրի­մյան Հայ­րիկն ա­վար­տեց իր ա­լե­կոծ կյան­քի ու պայ­քա­րի պատ­մու­թյու­նը և ուն­կն­դիր­նե­րին ի­մաս­տուն խրատ­ներ տա­լով՝ հե­ռա­ցավ դե­պի բե­մի ա­նեզ­րու­թյու­նը, դահ­լի­ճում նս­տած­նե­րը որ­բա­ցած մա­նուկ­նե­րի պես լուռ գո­չե­ցին. « Մի՜ հե­ռա­ցիր, Հայ­րի՛կ, վե­րա­դար­ձի՛ր, զո­րակ­ցու­թյանդ կա­րիքն ու­նենք...»: Շատ ընդ­հան­րու­թյուն­ներ կա­յին Խրի­մյան Հայ­րի­կի նկա­րագ­րած ժա­մա­նա­կի ու այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյան մեջ. այ­սօր էլ մեր առջև մեծ մար­տահ­րա­վեր­ներ ու պար­տադ­րանք­ներ են ծա­ռա­ցած աշ­խար­հի հզոր­նե­րի կող­մից, նաև մեր ներ­քին կյան­քում ե­ղած նյու­թա­պաշ­տու­թյու­նը, ա­գա­հու­թյունն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյունն են թու­լաց­նում, խարխ­լում եր­կի­րի հզո­րաց­ման հիմ­քե­րը: Ե­րա­նի մեր ղե­կա­վար­նե­րը Խրի­մյան Հայ­րի­կի մտայ­նու­թյունն ու ժո­ղովր­դի հան­դեպ սերն ու­նե­նա­յին...


Երբ ե­րա­զից արթ­նա­ցա­ծի երևույ­թով դուրս ե­լանք դահ­լի­ճից ու նա­խաս­րա­հում խմբ­ված մեր ապ­րում­ներն էինք փո­խան­ցում ի­րար, բե­մի հետ­նա­մա­սից դե­պի մեզ ե­կավ հոգ­նած հա­յաց­քում ման­կո­րեն զվարթ կայծ­կլ­տում­նե­րով տա­րեց այ­րը: ՀՕՄ-ի Հրազ­դա­նի «Շու­շան Պահ­լա­վու­նի» մաս­նա­ճյու­ղի ա­տե­նա­պե­տու­հի Զի­նա Քո­չա­րյա­նը ժպի­տով ներ­կա­յաց­րեց.
-«Խրի­մյան Հայ­րիկ» ներ­կա­յաց­ման հե­ղի­նակ, բե­մադ­րիչ, դե­րա­սան Հրանտ Մար­գա­րյանն է ...
Բո­լո­րը մե­կեն աշ­խու­ժա­ցան, մո­տե­ցան, օ­ղա­կե­ցին սի­րե­լի Հայ­րի­կին, ման­կա­կան ար­վես­տի դպ­րո­ցի, ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար­նե­րը, ու­սու­ցիչ­ներ, ա­շա­կերտ­ներ, «Զո­դիակ» ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի ստու­դիա­յի ղե­կա­վար Հեր­ման Ի­սա­վեր­դյա­նը, ո­րոնք ա­ջակ­ցել էին, որ ներ­կա­յա­ցու­մը կա­յա­նա... ա­մեն ոք ան­համ­բեր էր շնոր­հա­կա­լա­կան իր խոսքն ա­սե­լուն: Խնդ­րե­ցին, որ Հայ­րի­կը լու­սան­կար­վի ի­րենց հետ: Իսկ քիչ այն կողմ հու­զա­խառն հա­յացք­նե­րով կանգ­նած էին Բեռ­լի­նի վե­հա­ժո­ղո­վում դի­վա­նա­գետ­նե­րի դե­րեր խա­ղա­ցող տղա­նե­րը՝ Տա­րոն Բա­դա­լյա­նը, Ար­ման Թո­րո­սյա­նը, Դա­վիթ Իս­րա­յե­լյա­նը, Գա­րիկ Ա­ռա­քե­լյա­նը, Հա­րու­թյուն Գյու­չա­փյա­նը, Գոռ Ա­ղա­մի­րյա­նը... Ի՞նչ վե­րա­փո­խում ապ­րե­ցին նրանք ի­րենց խա­ղից, ի՞նչ հետք թո­ղեց նրանց հո­գի­նե­րում Հրանտ Մար­գա­րյան Խրի­մյան Հայ­րի­կը. օ­րեր անց այս հար­ցերն էի ու­զում տալ նրանց, բայց ի­մա­ցա , որ այդ պա­տա­նի­նե­րից հինգն ար­դեն զո­րա­կոչ­վել են բա­նակ: Հա­մոզ­ված եմ՝ նրանք լավ են յու­րաց­րել Խրի­մյան Հայ­րի­կի՝ եր­կա­թե շե­րե­փի մա­սին դա­սե­րը:


Հրազ­դա­նից հե­տո Հրանտ Մար­գա­րյա­նը «Խրի­մյան Հայ­րիկ» մե­նա­խա­ղով հան­դես ե­կավ Օ­շա­կա­նում, ա­պա Տա­վու­շի մար­զում՝ սահ­մա­նա­մերձ Նոր Վա­րա­գա­վան­քում՝ վան­քի շու­քի ներ­քո: Նրա խա­ղը հայտ­նու­թյուն էր սահ­մա­նա­յին ա­մե­նօ­րյա լար­վա­ծու­թյան մեջ ապ­րող գյու­ղի ժո­ղովր­դի հա­մար: Ա­սես հո­գու կեն­դա­նի կապ, զրույց սկս­վեց Նոր Վա­րա­գա­վան­քի ու սահ­մա­նից ան­դին՝ Վան քա­ղա­քից 10 կմ հե­ռու՝ Վա­րա­գա լե­ռան փե­շե­րին մոտ գտն­վող Վա­րա­գա­վան­քի միջև, ո­րը կա­ռուց­վել է 7-րդ դա­րում և ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ըն­դար­ձակ­վել կից կա­ռուց­ված յոթ ե­կե­ղե­ցի­նե­րով: Պատ­մա­կան Հայ­րե­նի­քի շատ հու­շար­ձան­նե­րի պես Վա­րա­գա­վանքն էլ է ա­վեր­վել, խար­խլ­վել թշ­նա­մու ա­վե­րա­ծու­թյուն­նե­րից ու ժա­մա­նա­կի հպում­նե­րից, այ­սօր՝ չկամ օ­տա­րի ան­տար­բե­րու­թյու­նից: Պա­հա­կը՝ Մեհ­մեդ Չո­բա­նին, ո­րին ի­մամ հայրն ա­վան­դել է ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը, մա­քուր է պա­հում ե­կե­ղե­ցու ներսն ու ցա­վով ա­սում, որ երբ ձյու­նը գա, գու­ցե տա­նիքն այլևս չդի­մա­նա: Եր­կու Վա­րա­գա­վանք, Էրգ­րի­նը՝ կի­սա­վեր, ա­մա­յա­ցած, մյու­սը՝ Նոր Վա­րա­գա­վան­քը, թշ­նա­մու դա­վա­դիր հա­յաց­քի ներ­քո... Նրանց կա­րո­տի կան­չե­րը միա­վո­րող խոր­հուրդ կար այդ օ­րը, ու կա­րոտ­նե­րը կա­պող-միա­վո­րո­ղը վա­նե­ցու զա­վակ, գրող, գիտ­նա­կան, հայ­րե­նի Վա­նի կա­րո­տով ապ­րող Հրանտ Մար­գա­րյանն էր:


Ներ­կա­յաց­ման ա­վար­տից հե­տո Բեր­դի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ տեր Ա­րամ քա­հա­նա Միր­զո­յանն ա­սաց.
-Մեծ ի­մաստ ու բո­վան­դա­կու­թյուն ու­նեն Հայ­րի­կի հոր­դոր­նե­րը: Այս կո­չե­րը միշտ ար­դիա­կան են, հատ­կա­պես սահ­մա­նա­յին տա­րա­ծաշր­ջա­նում: Պա­րոն Հրանտ Մար­գա­րյա­նը շատ բարձր ար­վեստ ներ­կա­յաց­րեց: Մենք հոգևոր կապ ու­նենք Նոր Վա­րա­գա­վան­քի և պատ­մա­կան Վա­րա­գա­վան­քի հետ: Լի­նե­լով վա­նա­հայր՝ Խրի­մյան Հայ­րի­կը հիմ­նա­կա­նում գոր­ծել է Վա­րա­գա­վան­քում: Շնոր­հա­կալ ենք Հրանտ Մար­գա­րյա­նին, որ լի­նե­լով վա­նե­ցի՝ այդ­քան տպա­վո­րիչ ներ­կա­յաց­րեց Խրի­մյան Հայ­րի­կի կեր­պա­րը:


Հա­յաս­տա­նի մար­զե­րում «Խրի­մյան Հայ­րի­կը» ներ­կա­յաց­նե­լուց հե­տո Հրանտ Մար­գա­րյանն ուխ­տա­վո­րի կա­րո­տով, փա­փա­գով մեկ­նեց Ար­ցախ, ե­ղավ սահ­մա­նագ­ծում, հան­դի­պեց զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի հետ: Դա­տարկ չէր գնա­ցել, տա­րել էր դիր­քա­պահ զին­վո­րի հա­մար շատ կարևոր բժշ­կա­կան սար­քեր, ո­րոնց անհ­րա­ժեշ­տու­թյունն այն­քան զգաց­վեց 2016 թ. ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի ա­րյու­նա­լի օ­րե­րին: Լի­նե­լով ԱՄՆ-ի արևե­լյան շր­ջա­նի Հա­մազ­գա­յի­նի զո­րա­վոր սյու­նե­րից մե­կը՝ տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ե­րի­տա­սար­դա­կան նույն ա­վյու­նով ու խան­դա­վա­ռու­թյամբ Հրանտ Մար­գա­րյա­նը շա­րու­նա­կում է հայ­րե­նի­քում կա­տա­րել օգ­տա­կար, կարևոր գոր­ծեր: Ապ­րում, շն­չում է Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի սի­րով՝ հա­վա­տա­րիմ Խրի­մյան Հայ­րի­կի ան­վե­հեր ո­գուն...


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 17509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ