Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այլևս չի հա­ջող­վում վար­կա­նի­շը պա­հել

Այլևս չի հա­ջող­վում վար­կա­նի­շը պա­հել
08.11.2019 | 00:39

Մինչ Փա­շի­նյա­նը զբաղ­ված է ֆու­տու­րիս­տա­կան ներ­կա­յա­ցում­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ, նոր ներ­կա­յա­ցում է բե­մադր­վում նրա թի­կուն­քում, ո­րին նա հա­զիվ թե կա­րո­ղա­նա դի­մա­կա­յել։ Ո­րոշ աղ­բյուր­նե­րի դի­տարկ­մամբ` վեր­ջին օ­րե­րին կտ­րուկ նվա­զել է Փա­շի­նյա­նի վար­կա­նի­շը, ին­չի մա­սին հա­մա­պա­տաս­խան մար­դիկ նրան տե­ղե­կաց­րել են։


Ըն­դա­մե­նը մե­կու­կես տա­րի ա­ռաջ Սերժ Սարգ­սյա­նին ի­րա­կա­նու­թյու­նից կտր­ված լի­նե­լու մեջ մե­ղադ­րող Փա­շի­նյա­նը, սա­կայն, այ­սօր չի ցան­կա­նում ըն­դու­նել, որ իր նախ­կին վար­կա­նի­շը կտ­րուկ նվա­զում է, վիր­տուալ հար­թու­թյու­նում ևս սկ­սում է տա­նուլ տալ։ Փա­շի­նյա­նը գե­րա­դա­սում է ի­րա­վի­ճա­կը քն­նար­կել միայն նեղ շր­ջա­նա­կում, որ­տեղ ոչ մե­կը նրա «թա­նին թթու չի ա­սում»։ Ի դեպ, վեր­ջին «լայ­վը» ոչ միայն մաս­նա­գետ­նե­րի և ու­սա­նող­նե­րի, այլև հան­րու­թյան զգա­լի հատ­վա­ծի շր­ջա­նում է բուռն քն­նա­դա­տու­թյուն­նե­րի ար­ժա­նա­ցել։ Սա է պատ­ճա­ռը, որ ա­ռա­ջի­կա­յում Փա­շի­նյա­նը կամ նոր «ցն­ցող» թե­մա կդ­նի շր­ջա­նա­ռու­թյան մեջ կամ, ի վեր­ջո, կձեր­բա­կա­լի Սերժ Սարգ­սյա­նին` կորց­րած վար­կա­նի­շը վե­րա­դարձ­նե­լու հույ­սով։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ