Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ավարտ­ված հե­քիաթ­նե­րի փաստ­ված ա­վար­տը

Ավարտ­ված հե­քիաթ­նե­րի փաստ­ված ա­վար­տը
19.11.2019 | 01:37

Վեր­նա­գիրն իր տխուր հն­չե­րան­գով, ինչ խոսք, միայն մեր ընտ­րա­նուն չի վե­րա­բե­րում, ո­րը եվ­րո­պա­կա­նի այս փու­լը դեռ չսկ­սած էր ա­վարտ­ված հե­քիաթ­նե­րի աշ­խար­հում ապ­րում, քան­զի նման մա­կար­դակ ու­նե­ցող ֆուտ­բո­լով տան ոչ թե դռ­նից կամ լու­սա­մու­տից, ան­գամ օ­դանց­քի նեղ բաց­ված անց­քից այն կողմ ծիկ­րա­կե­լու ոչ թե ի­րա­վունք, հնա­րա­վո­րու­թ­յուն իսկ չես կա­րող ու­նե­նալ, իսկ ինք­նա­խա­բեու­թ­յու­նը կեղծ հայ­րե­նա­սի­րութ­յան պես այս աշ­խար­հում գո­յութ­յուն ու­նե­ցող ա­մե­նա­հի­մար բա­նե­րից մեկն է։ Ինչ վե­րա­բե­րում է մնա­ցած հա­վա­քա­կան­նե­րին, ե­կեք խոս­քի այս մասն ա­ռանձ­նա­պես չծան­րա­բեռ­նենք, մա­նա­վանդ որ խմ­բա­յին­նե­րով նրանց, այս­պես թե այն­պես, ներ­կա­յաց­նե­լու ենք։

J ԽՈՒՄԲ
Հու­նաս­տա­նի հետ ա­ղոտ հույ­սի դի­մա­կա­յու­թյու­նում պարտ­վե­ցինք։ Ար­ձա­նագր­վել է 0։1 հա­շիվ, ին­չը նման ֆուտ­բոլ ու­նե­նա­լու պա­րա­գա­յում միան­շա­նակ վատ ցու­ցա­նիշ չէ, որ­քան էլ դի­մա­ցինդ ա­ռանձ­նա­պես մի բան չէ։ Վատ ցու­ցա­նիշ չէ, բնա­կա­նա­բար, բաց թո­ղած գն­դա­կի հաշ­վար­կով, թե չէ 0։1-ն ու 0։11-ն ու առ­հա­սա­րակ բա­ցա­սա­կան ել­քով ցան­կա­ցած ար­դյունք նույն ե­րեք միա­վո­րի կո­րուստ է նշա­նա­կում։
Հետ­խա­ղյա ա­սու­լի­սում հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Աբ­րա­համ Խաշ­մա­նյա­նը ան­կեղ­ծա­ցել է՝ ա­սե­լով, որ տղա­ներն ինչ կա­րո­ղա­ցել` ա­րել են, հնա­րա­վոր ա­մեն ին­չը ներ­դր­վել է այդ խա­ղում։ Անմ­խի­թար ֆուտ­բոլ ու­նե­ցող երկ­րի հա­վա­քա­կա­նի ղե­կին կանգ­նա­ծի հա­մար այս ա­սա­ծը պար­տա­վո­րեց­նող ո­չինչ չու­նի իր մեջ, մա­նա­վանդ որ օ­րեր ա­ռաջ է նշա­նակ­վել այդ պաշ­տո­նում, իսկ մի քա­նի օր­վա հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրե՞լս որն է։ Այս ա­ռու­մով Խաշ­մա­նյա­նը շա­հե­կան վի­ճա­կում է, բայց թե հե­տոն ինչ ցույց կտա, էդ էլ ճի­տին պարտք ա­նենք ու կա­խենք նո­րան­շա­նա­կի վզից, մա­նա­վանդ որ վի­զը կաց­նի տակ դնե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյունն ի­րե­նից է գա­լիս։ Մարզ­չի ա­սա­ծը մի քիչ չա­րեն­ցյան է ստաց­վում՝ «թող ոչ մի զոհ չպա­հանջ­վի ինձ­նից բա­ցի» անձ­նա­զո­հու­թյամբ, բայց դե։ Հա­մե­նայն դեպս, նրա կեն­սագ­րու­թյան մեջ կգր­վի, որ ե­ղել է երկ­րի ընտ­րա­նու գլ­խա­վոր մար­զիչ, ե­թե, ի­հար­կե, ման­կո­րեն հա­վա­տում է, թե ի­րե­նից զատ այդ կեն­սագ­րու­թյանն ու ան­ցած ու­ղուն այս երկ­րում նշա­նա­կու­թյուն տվող կլի­նի։
Ընդ ո­րում՝ ան­կախ ցույց տված ար­դյուն­քից։
Ո­րով­հետև մեր երկ­րում ա­մեն ինչ նույն սվա­ղով է սվաղ­վել, իսկ հի­մա ան­գամ այդ սվա­ղին ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում, քան­զի ա­ռա­վե­լու­թյու­նը տր­վում է գույ­նին։
Իսկ ե­թե շատ ա­վե­լի պարզ ու հաս­կա­նա­լի՝ գու­նա­յին գամ­մա­յին։
Մեր հա­վա­տա­վոր ըն­թեր­ցո­ղը, որ վարժ­վել է մեր գրա­ծի տո­ղա­տա­կե­րի ըն­թեր­ցա­նու­թյա­նը, որ­տեղ բուն ա­սե­լիքն է դր­վում իր հնա­րա­վոր խոր­քով, հար­կավ հաս­կա­նում է ինչն ին­չոց է, ուս­տի չման­րա­նանք, միայն մի հա­վե­լում ա­նենք՝ չմո­ռա­նա­լով ըն­դգ­ծել, որ գո­նե ես իս­կա­պես վա­խե­նում եմ, որ Խաշ­մա­նյա­նի այս նշա­նա­կու­մը ժո­ղովր­դի հի­շո­ղու­թյան մեջ մնա միայն այն փաս­տով, որ ե­ղել է երկ­րում խա­շի սե­զո­նի բաց­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։
Խա­ղից բան չա­սա­ցի՞։
Է, ի՞նչ ա­նենք, ես չա­սա­ցի, դուք պա­րապ ա­կանջ գտեք, ա­սեք։
Էս­քան բան, ի­րա պա­պան ֆան­ֆան տյուլ­պան՝ կա­սեր մեր հարևան վար­պետ Հրա­չը, երբ ե­ղա­ծին չէր կա­րո­ղա­նում գտ­նել հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն։
Բոս­նիա և Հեր­ցե­գո­վի­նա-Ի­տա­լիա դի­մա­կա­յու­թյու­նից էլ ե­կեք սկզ­բուն­քո­րեն բան չխո­սենք, միայն մի հա­վե­լում ա­նենք, որ աշ­խար­հի վեր­ջին ա­ռաջ­նու­թյան եզ­րա­փա­կիչ չմտ­նե­լու մուռն ի­տա­լա­ցի­ներն ինք­նա­մո­ռաց հա­նում են ի­րենց ճա­նա­պար­հին հան­դի­պած ցան­կա­ցած մե­կից։ Ես թվեր հի­շա­տա­կեմ, ախն ու վա­խը կամ ան­թա­քույց հիաց­քը դուք ա­պա­հո­վեք՝ 9 խաղ՝ 27 միա­վոր։
Մեր խմ­բից (ի՜նչ պա­թե­տիկ է հն­չում) Եվ­րո­պա­յի եզ­րա­փակ­չում ի­տա­լա­ցի­նե­րին կըն­կե­րակ­ցի Ֆին­լան­դիա­յի ընտ­րա­նին, ո­րին ոնց որ թե դուր էր ե­կել մեզ հետ նա­խորդ տու­րում ու­նե­ցած հան­դիպ­ման 3։0 հա­շիվն ու նույ­նը կրկ­նեց Լիխ­տենշ­տայ­նի հա­վա­քա­կա­նի հետ մր­ցակ­ցու­թյու­նում՝ ա­ռար­կայ­նո­րեն հաս­կաց­նե­լով, որ Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կան ես, թե Լիխ­տենշ­տայ­նի ընտ­րա­նի, իր հա­մար նույն հոդ­վա­ծով անց­նող բան ես։
Մյուս խմ­բե­րում գրանց­ված ար­դյունք­նե­րը ներ­կա­յաց­նե­լուց ա­ռաջ ա­սենք, որ ե­րեկ մե­րոնք հյուր էին գնա­ցել ի­տա­լա­ցի­նե­րին, հույ­ներն ըն­դու­նել էին ֆին­նե­րին, Լիխ­տենշ­տայ­նի ընտ­րա­նին՝ Բոս­նիա­յի և Հեր­ցե­գո­վի­նա­յի հա­վա­քա­կա­նին։

A ԽՈՒՄԲ
Օ­րա­ցու­ցա­յին գրա­ֆիկն այն­պես էր կա­ռուց­ված, որ այս խում­բը, B-ի ու H-ի հետ, ե­ղավ Եվ­րո-2020-ի ո­րա­կա­վոր­ման փու­լի հան­դի­պում­ներն ա­ռա­ջինն ա­վար­տա­ծը։ ՈՒ քա­նի որ հնա­րա­վո­րու­թյուն ու­նենք միան­գա­մից եր­կու տու­րի խաղ ներ­կա­յաց­նե­լու, այդ­պես էլ վար­վենք։ Չեռ­նո­գո­րիա­յի ընտ­րա­նու նկատ­մամբ անգ­լիա­ցի­նե­րի հաղ­թա­նա­կը կաս­կած չէր հա­րու­ցում, ա­ռա­վել ևս որ նրանք տան­տի­րոջ կար­գա­վի­ճա­կում էին, սա­կայն 7:0-ն այ­նուա­մե­նայ­նիվ չա­փից ա­վե­լի խո­շոր հա­շիվ է որ­պես շար­քա­յին ըն­կա­լե­լու հա­մար: Ե­րեք գոլ հե­ղի­նա­կել է Հա­րի Քեյ­նը: ՈՒ­թե­րոր­դում անգ­լիա­ցի­նե­րը հյուր էին գնա­ցել Կո­սո­վո­յին ու հաղ­թել նույն­պես խո­շոր հաշ­վով՝ 4։0
Յո­թե­րորդ տու­րում շատ ա­վե­լի ա­ռանց­քա­յին էր Չե­խիա-Կո­սո­վո դի­մա­կա­յու­թյու­նը, որ­տեղ եր­կուսն էլ հա­վակ­նում էին խմ­բա­յին երկ­րորդ ու­ղեգ­րին: Հաղ­թե­լով 2։1 հաշ­վով՝ չե­խե­րը պատ­վով են լու­ծել ի­րենց առջև ծա­ռա­ցած խն­դի­րը: Այս հաղ­թա­նա­կը նրանց հա­մար ար­դեն չի էլ կարևո­րել խմ­բա­յին ա­վար­տա­կան հան­դի­պու­մը բուլ­ղա­րա­ցի­նե­րի հետ, իսկ ար­ձա­նագր­ված նվա­զա­գույն հաշ­վով պար­տու­թյու­նը խո­շոր հաշ­վով տրա­մադ­րու­թյուն չէր էլ կա­րող փչաց­նել։

B ԽՈՒՄԲ
Խմ­բա­յին ա­ռա­ջին ու­ղե­գի­րը վա­ղօ­րոք նվա­ճած (ձեռք է բեր­վել յո­թե­րորդ տու­րում, Պոր­տու­գա­լիա­յի ընտ­րա­նու հետ պայ­քա­րում՝ 2։1) Ուկ­րաի­նա­յի ընտ­րա­նին Սեր­բիա­յի հա­վա­քա­կա­նի հետ խա­ղում կա­րող էր երկ­րորդ ու­ղեգ­րի նվաճ­ման ինտ­րի­գը պահ­պա­նել, ե­թե հա­վե­լյալ ժա­մա­նա­կում չխ­փեր հա­շի­վը հա­վա­սա­րեց­նող գոլն (2։2) ու սեր­բե­րի ե­րա­զանք­նե­րը մոխ­րա­թաղ չա­ներ։ Բնա­կա­նա­բար, ան­կախ այս հան­դիպ­ման ել­քից, Լյուք­սեմ­բուր­գի հա­վա­քա­կա­նի հետ մր­ցակ­ցու­թյու­նում պոր­տու­գա­լա­ցի­նե­րը պի­տի փոր­ձեին տեր կանգ­նել եզ­րա­փա­կիչ հա­նող ե­րեք միա­վո­րին, ինչն էլ ա­րե­ցին՝ եր­կու ան­գամ խո­ցե­լով տան­տե­րե­րի դար­պա­սը, սե­փա­կա­նը պա­հե­լով ա­նա­ռիկ։

H ԽՈՒՄԲ
Իր ընդ­հան­րա­կա­նու­թյան մեջ տու­րը Թուր­քիա­յի ու Ֆրան­սիա­յի ընտ­րա­նի­նե­րի հա­մար ա­վե­լորդ դարձ­րեց սպաս­վե­լիք վեր­ջի­նը, քա­նի որ նրանք լու­ծե­ցին ի­րենց առջև դր­ված գեր­խն­դի­րը: Նշենք, որ հատ­կա­պես դժ­վար էր Թուր­քիա­յի հա­վա­քա­կա­նի հա­մար, քա­նի որ բաղ­ձա­լի երկ­րորդ ու­ղեգ­րին տի­րա­նա­լու շան­սեր էր պահ­պա­նում նաև նրա օր­վա մր­ցա­կի­ցը՝ Իս­լան­դիա­յի ընտ­րա­նին, որն այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ գտ­նել տան­տե­րե­րի դար­պաս տա­նող բա­նա­լին՝ 0:0:
Շատ ա­վե­լի դյու­րին էր ներ­կա­յա­նում Ֆրան­սիա­յի լու­ծե­լի­քը, սա­կայն ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող մոլ­դո­վա­ցի­նե­րը ո­րո­շել էին կռիվ տալ ու տվե­ցին՝ բա­նը հասց­նե­լով նրան, որ ի վեր­ջո հաղ­թա­նա­կը մր­ցակ­ցի հա­մար դար­ձավ կա­մա­յին­նե­րից՝ 2։1 Հա­շի­վը հա­վա­սա­րեց­րել է Վա­րա­նը, վճ­ռո­րոշ գո­լը 11-մետ­րա­նո­ցից խփել է Ժի­րուն: Խմ­բա­յին մյուս դի­մա­կա­յու­թյու­նում Ալ­բա­նիա­յի ընտ­րա­նին ոչ-ո­քի է խա­ղա­ցել ան­դո­րա­ցի­նե­րի հետ՝ 2:2, ին­չը, խոս­տո­վա­նենք, ա­նակն­կալ­նե­րի շար­քից էր:
Ա­վար­տա­կան տու­րում Ան­դո­րա-Թուր­քիա մր­ցա­վեճն ա­վարտ­վել է 0։2 հաշ­վով, նույն­պի­սի ար­դյունք է գրանց­վել Ալ­բա­նիա-Ֆրան­սիա խա­ղում, Մոլ­դո­վա-Իս­լան­դիա մր­ցակ­ցու­թյու­նում ու­ժեղ են ե­ղել վեր­ջին­ներս (1։2)։

C ԽՈՒՄԲ
Խմ­բա­յին ա­ռա­ջա­տար Գեր­մա­նիա­յի ընտ­րա­նու հաղ­թա­նա­կը Բե­լա­ռու­սի նկատ­մամբ կաս­կած չէր հա­րու­ցում, հար­ցը վե­րա­բե­րում էր լոկ ար­ձա­նագր­վե­լիք հաշ­վին։ Չնա­յած գոր­ծադ­րած ջան­քե­րին՝ հյու­րե­րը չկա­րո­ղա­ցան խու­սա­փել խո­շոր հաշ­վով պար­տու­թյու­նից՝ 4։0։
Շատ ա­վե­լի ա­ռանց­քա­յի­նը խմ­բա­յին մյուս դի­մա­կա­յու­թյու­նում էր, որ­տեղ եզ­րա­փա­կիչ դուրս գա­լու հույ­սե­րը պահ­պա­նե­լու հա­մար Հյու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի հա­վա­քա­կա­նին իր թիվ մեկ մր­ցակ­ցի հետ հան­դի­պու­մում ան­պայ­ման ե­րեք միա­վոր էր պետք երկ­րորդ ու­ղեգ­րի հա­մար։ Ի դժ­բախ­տու­թյուն տան­տե­րե­րի, հո­լան­դա­ցի­նե­րը սե­փա­կան դար­պա­սը պա­հե­ցին ա­նա­ռիկ՝ գրան­ցե­լով գո­լա­զուրկ ոչ-ո­քի։ Գեր­մա­նա­ցի­ներն ու­նեն 18 միա­վոր, Հո­լան­դիա­յի ընտ­րա­նին նրանց զի­ջում է եր­կու միա­վո­րով։

D ԽՈՒՄԲ
Վրաս­տա­նի ընտ­րա­նու դեմ տո­նած հաղ­թա­նա­կով (1:0) Շվեյ­ցա­րիա­յի հա­վա­քա­կա­նը 14 միա­վո­րով հան­գր­վա­նեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, ու ե­թե հաշ­վի առ­նենք այն, որ հա­ջորդ մր­ցա­կի­ցը բո­լոր մր­ցա­մար­տե­րը պար­տու­թյամբ ա­վար­տած ջիբ­րալ­թար­ցի­ներն են լի­նե­լու, եզ­րա­փակ­չի ու­ղե­գիր նվա­ճե­լու հար­ցում այս ընտ­րա­նին խն­դիր չի ու­նե­նա­լու։
ՈՒ­ղեգ­րի հար­ցում սկզ­բուն­քո­րեն խն­դիր չի կա­րող ու­նե­նալ նաև հա­ջորդ տու­րում 12 միա­վոր ու­նե­ցող իռ­լան­դա­ցի­նե­րին հյուր գնա­ցող Դա­նիա­յի հա­վա­քա­կա­նը, որն օր­վա հան­դի­պու­մը ջիբ­րալ­թար­ցի­նե­րի հետ ա­վար­տել է հաղ­թա­նա­կով ու 15 միա­վո­րով ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում է։ Ե­թե ան­գամ ա­մեն ինչ դնենք մի կողմ (նկա­տի ու­նենք լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­ներն ի­րենց տար­բեր ցու­ցիչ­նե­րով), ան­գամ ոչ-ո­քին դա­նիա­ցի­նե­րին լիու­լի բա­վա­րար է ա­ռա­ջադր­ված խն­դի­րը լու­ծած լի­նե­լու հա­մար։

E ԽՈՒՄԲ
Երկ­րորդ ու­ղեգ­րի հա­մար պայ­քա­րող­նե­րից մե­կի՝ Սլո­վա­կիա­յի ընտ­րա­նու դեմ տա­րած 3։1 հաշ­վով հաղ­թա­նա­կով Խոր­վա­թիա­յի ընտ­րա­նին ա­վար­տեց Եվ­րո-2020-ի ո­րա­կա­վոր­ման փու­լը՝ հա­վա­տա­րիմ մնա­լով խմ­բա­յի­նի ա­նա­ռար­կե­լի ա­ռա­ջա­տա­րի իր հա­մա­րու­մին։ Ադր­բե­ջան-ՈՒելս դի­մա­կա­յու­թյու­նում ու­ժեղ են ե­ղել հյու­րե­րը՝ եր­կու ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կե­լով տան­տե­րե­րի դար­պա­սը։ Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ երկ­րորդ ու­ղեգ­րի հարցն այս­տեղ ո­րոշ­վե­լու է վեր­ջին տու­րում, ու գրե­թե հա­վա­սա­րա­պես դրան հա­վակ­նում են թե՛ Հուն­գա­րիա­յի, թե՛ Ուել­սի (ի­րար հետ են մր­ցե­լու), թե՛ Սլո­վա­կիա­յի ընտ­րա­նի­նե­րը։

F ԽՈՒՄԲ
Մալ­թա­յի ընտ­րա­նու հետ իս­պա­նա­ցի­նե­րի հան­դի­պու­մը դժ­վար է նա­խա­վար­ժան­քից այն կողմ այլ բա­նով բնու­թագ­րել, մա­նա­վանդ որ դի­մա­կա­յու­թյու­նում ար­ձա­նագր­ված 7։0 հա­շիվն ա­վե­լի քան խո­սուն է։ Զուտ վի­ճա­կա­գիր­նե­րի հա­մար նշենք, որ յոթ գոլն էլ հե­ղի­նա­կել են տար­բեր մար­դիկ, չկա մե­կը, որ գո­նե դուբլ ձևա­կեր­պած լի­նի։ Ինչ վե­րա­բե­րում է ու­ղեգ­րին, այն դեռևս նա­խորդ տու­րում էր նվաճ­ված։
Այս խմ­բում շատ ա­վե­լի խո­շոր նշա­նա­կու­թյան դի­մա­կա­յու­թյուն էր ռու­մի­նա­ցի­նե­րի ու շվեդ­նե­րի ընտ­րա­նի­նե­րի բա­խու­մը, որ­տեղ վերջ­նա­կա­նա­պես լուծ­վեց երկ­րորդ ու­ղեգ­րի հար­ցը։ Ռու­մի­նա­ցի­նե­րին չօգ­նեց ան­գամ սե­փա­կան պա­տե­րի գոր­ծո­նը, նրանք հան­դի­պու­մը տա­նուլ են տվել 0։2 հաշ­վով ու դուրս մնա­ցել ցան­կա­լիի հա­մար պայ­քա­րից։
Խմ­բա­յին մյուս մր­ցակ­ցու­թյու­նը նոր­վե­գա­ցի­նե­րի ու Ֆա­րե­րյան կղ­զի­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև էր, իր նշա­նա­կու­թյամբ ա­վե­լի շատ վի­ճա­կագ­րա­կան բնույ­թի ի­րո­ղու­թյուն։ Տան­տե­րե­րը հաղ­թել են 4։0 հաշ­վով ու միա­վոր­նե­րով՝ 14, հա­վա­սար­վել ռու­մի­նա­ցի­նե­րին։
Խմ­բա­յին հան­դի­պում­նե­րը ե­րեկ այս­տեղ ա­վարտ­վել են Իս­պա­նիա-Ռու­մի­նիա, Մալ­թա-Նոր­վե­գիա, Շվե­դիա-Ֆա­րե­րյան կղ­զի­ներ մր­ցակ­ցու­թյուն­նե­րով։

G ԽՈՒՄԲ
Եզ­րա­փա­կիչ հա­նող եր­կու ու­ղեգ­րի հար­ցում այս­տեղ ա­մեն ինչ սկզ­բուն­քո­րեն ան­ցած տու­րից էր վճռ­ված, մնում է խմ­բա­յի­նը բա­րով-խե­րով հո­րով-մո­րով ա­նել։ Լե­հաս­տա­նի ընտ­րա­նին ար­տագ­նա­յում շանս չտ­վեց իս­րա­յել­ցի­նե­րին (2։1), նմա­նա­տիպ հաշ­վով հաղ­թա­նակ տո­նեց Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիա­յի ընտ­րա­նուն հյու­րըն­կա­լած Ավ­ստ­րիա­յի հա­վա­քա­կա­նը։¬ Սե­փա­կան հար­կի տակ լատ­վիա­ցի­նե­րի նկատ­մամբ նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նակ է տո­նել Սլո­վե­նիա­յի ընտ­րա­նին։

I ԽՈՒՄԲ
Սա այն խմ­բե­րից մեկն էր, որ­տեղ ի դեմս Բել­գիա­յի ու Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նի­նե­րի, եզ­րա­փա­կիչ դուրս ե­կած­նե­րի հար­ցը վա­ղօ­րոք լուծ­ված էր, սա­կայն հե­տաք­րք­րու­թյու­նը մե­ծա­պես պահ­պա­նել էր այն ա­ռու­մով, որ այս եր­կու­սը հեր­թա­կա­նում ի­րար հետ էին մր­ցե­լու։ Հար­կավ ռուս­նե­րը ջա­նա­ցին կռիվ տալ ու ա­ռա­ջին հան­դիպ­ման պար­տու­թյա­նը հաղ­թա­նա­կով պա­տաս­խա­նել, սա­կայն նրանց ող­բեր­գու­թյունն այն էր, որ հյու­րե­րի ներ­կա­յիս ընտ­րա­նին հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի ա­ռա­ջա­տար­նե­րից է, ու այս պա­հի հա­մար ի­րենք պար­զա­պես չեն կա­րող նրանց հետ ոտք մեկ­նել։ Դեռ լավ է, որ գո­նե 0։4 հաշ­վի պայ­ման­նե­րում կա­րո­ղա­ցան հե­ղի­նա­կու­թյան գոլ խփել։ Խմ­բա­յին մյուս հան­դի­պում­նե­րում ևս հյու­րե­րը ե­ղել են ու­ժեղ։ Կիպ­րոս­ցի­նե­րին պար­տու­թյան են մատ­նել շոտ­լան­դա­ցի­նե­րը (2։1), Սան Մա­րի­նոն զի­ջել է ղա­զախ­նե­րին՝ 1։3։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 4314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ