Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փա­շի­ն­յանն ու իր ա­տե­լու­թ­յան կու­սակ­ցու­թ­յու­նը խարխ­լում են բո­լոր այն հիմ­քե­րը, ո­րոն­ցով ու­ժեղ է Հա­յաս­տա­նը

Փա­շի­ն­յանն ու իր ա­տե­լու­թ­յան կու­սակ­ցու­թ­յու­նը խարխ­լում են բո­լոր այն հիմ­քե­րը, ո­րոն­ցով ու­ժեղ է Հա­յաս­տա­նը
26.11.2019 | 00:29

Իշ­խա­նու­թյա­նը տի­րա­ցած­նե­րից շա­տե­րը հայ­րե­նիք չու­նեն, ե­թե ու­նե­նա­յին, հայ­րե­նի­քի, նրա ժո­ղովր­դի, այդ ժո­ղովր­դի լեզ­վի, կրո­նի, պատ­մու­թյան ու մշա­կույ­թի, ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի նկատ­մամբ չէին վար­վի այն­պես, ինչ­պես վար­վում են, դրանց դեմ չէին պա­տե­րազ­մի (պա­տե­րազ­մը լի­նում է նաև չհայ­տա­րար­ված):

Նրանք ազ­գա­յին գե­նա­յին հիմ­քից զուրկ, ա­րար­չա­կան ու բնա­կան օ­րենք­նե­րին դեմ իշ­խա­նա­զավթ­ներ են, ո­րոնք այժմ քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով մե­կը մյու­սի հետևից քրեա­կան և այլ բնույ­թի հաշ­վե­հար­դար­ներ են սկ­սել ի­րենց ընդ­դի­մա­դիր­նե­րի, քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի և նրանց հան­դեպ, ու­մից վտանգ են զգում, իսկ վաղն ի­րենց լիար­ժե­քո­րեն դրսևո­րե­լու են որ­պես բռ­նա­պետ­ներ և եր­կի­րը վե­րա­ծե­լու են բռ­նա­պե­տու­թյան, ե­թե մինչ այդ կամ այդ ըն­թաց­քում չտա­պալ­վեն։ Նույ­նիսկ պո­ղոս­նե­րի հա­մար վեր­ջին շր­ջա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը բա­ցա­հայ­տե­ցին ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծով իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րից այ­լոց հա­կա­հայ­կա­կան ու հա­կաք­րիս­տո­նեա­կան քա­ղա­քա­կա­նու­թյունն ու բնույ­թը: Ի­հար­կե, խոս­քը զուտ նրանց մա­սին է, ով­քեր հետևում են ի­րենց երկ­րի ան­ցու­դար­ձին ու զո­հը չեն իշ­խա­նա­կան և արևմտյան ֆի­նան­սա­վոր­մամբ ԶԼՄ-նե­րի այս ա­ռու­մով միա­կող­մա­նի տե­ղե­կատ­վու­թյան:

Ըն­դգ­ծենք, որ ՀՀ այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը և նրանց շր­ջա­պա­տը կազ­մող մի շարք ան­ձինք գրե­թե բո­լոր ա­ռում­նե­րով` թե՛ ԼԳԲՏ ան­ձանց և այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյան «ի­րա­վուն­քը» պաշտ­պա­նե­լով, թե՛ քրիս­տո­նեու­թյան, մեր ե­կե­ղե­ցու, մեր հոգևո­րա­կան­նե­րի դեմ գոր­ծե­լով, թե՛ հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­մա­նը դեմ լի­նե­լով և նա­խա­տե­սե­լով այդ ա­ռար­կա­յի վե­րա­ցում, թե՛ այ­լա­սեր­ված­նե­րին և քայ­քա­յիչ ա­ղանդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին էլ ա­վե­լի լկ­տիաց­նե­լով, թե՛ մեր ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի դեմ չհայ­տա­րար­ված պա­տե­րազ­մով, թե՛ Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում և ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յում ա­նու­րա­նա­լի ա­վանդ ու­նե­ցած, թշ­նա­մուն հաղ­թած մեր հե­րոս­նե­րի ու բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կան­նե­րի նկատ­մամբ ի­րենց հայտ­նի վե­րա­բեր­մուն­քով, թե՛ ՀՀ ԱԺ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Գևորգ Պետ­րո­սյա­նի ա­ռա­ջար­կած և նույ­նա­սե­ռա­կան­նե­րի կող­մից ե­րե­խա որ­դեգ­րելն ար­գե­լող օ­րեն­քի նա­խա­գի­ծը մեր­ժե­լով, թե՛ այլ ա­ռում­նե­րով կա­տա­րում են այն, ինչ ցան­կա­նում է Արևմուտ­քը:

«Բարձ­րա­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին» օ­րեն­քի նա­խագ­ծով Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միան, որ­պես պե­տա­կան հաս­տա­տու­թյուն, վե­րա­նում է, բու­հե­րի ոչ մաս­նա­գի­տա­կան ֆա­կուլ­տետ­նե­րում «Հա­յոց լեզ­վի», «Հայ գրա­կա­նու­թյան» և «Հա­յոց պատ­մու­թյան» պար­տա­դիր դա­սըն­թաց­ներն էլ հան­վում են, դրա­նով ստեղծ­վում է ա­պազ­գա­յին մի­ջա­վայր: «Արմ­նյուզ» հե­ռուս­տաըն­կե­րու­թյան «Օ­րաԽն­դիր» հա­ղորդ­ման ըն­թաց­քում այս մա­սին ա­սել է ՀՀ ԳԱԱ պատ­մու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն, ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս Ա­շոտ Մել­քո­նյա­նը: Ա­յո, հե՛նց այդ­պես, բա ա­պազ­գա­յին­նե­րից ի՞նչ պետք էր սպա­սել` ազ­գա­յին մի­ջա­վա՞յր… Հայ ու­սա­նո­ղու­թյան պայ­քա­րին միա­ցած քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը վեր­ջերս միան­գա­մայն ճիշտ բնո­րո­շեց Հա­յաս­տա­նի այժ­մյան ղե­կա­վա­րու­թյա­նը, ՀՀ ներ­կա­յիս գոր­ծա­դիր և օ­րենս­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը կազ­մող­նե­րին` հայ­տա­րա­րե­լով, որ դու­խով լո­զունգ­նե­րի տակ ի­րա­կա­նում իշ­խա­նու­թյան են ե­կել եր­րորդ սե­ռի քա­րո­զիչ­ներ, ե­կե­ղե­ցի ոտ­նա­հա­րող­ներ, գրա­կա­նու­թյուն, հա­յոց լե­զու, պատ­մու­թյուն ճն­շող­ներ: Քա­ղա­քա­գե­տի հա­մար նույն­պես պարզ է, որ այս ա­մե­նի թի­կուն­քում Նի­կոլ Փա­շի­նյանն է, հետևա­բար Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը ևս անհ­րա­ժեշտ է հա­մա­րում վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­լը:

Պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե զար­գա­ցած աշ­խար­հի մաս կազ­մե­լու հա­մար ար­դյոք չար­ժե՞ ըն­դու­նել եր­րորդ սե­ռի գա­ղա­փա­րը, հինգ ե­րե­խա­յի հայր Հրանտ Մե­լիք- Շահ­նա­զա­րյանն ա­սել է. «Զար­գաց­ման նշա­նը եր­րորդ սե­ռին ըն­դու­նե­լու մեջ չէ, դա զար­գա­ցած եր­կր­նե­րի բա­ցա­սա­կան կողմն է…»: «Սե­ռա­փոխ­ված կնոջն իր պաշտ­պա­նու­թյան տակ առ­նե­լու մա­սին Նի­կոլ Փա­շի­նյա­նի այ­սօր­վա ե­լույ­թը ի­րա­վի­ճակ է փո­խում,- նո­յեմ­բե­րի 14-ին «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրեց քա­ղա­քա­գե­տը:- Դրա հետ կապ­ված կարևոր բան ու­նեմ ա­սե­լու, բայց մինչ այդ մի քա­նի դի­տար­կում ու հար­ցադ­րում ու­նեմ, ո­րոնք ու­զում եմ ան­պայ­ման հն­չեց­նել։ Նախ, այդ ու՞մ է կա­շա­ռա­կեր ու լա­փա­մա­նից զրկ­ված կո­չում ՀՀ վար­չա­պե­տը։ ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող ու­սա­նող­նե­րի՞ն։ ՈՒ­րեմն ա­սեմ, թող բո­լորն ա­կան­ջին օղ ա­նեն։ Լա­փա­մա­նից սն­ված, լափ կե­րած ու հի­մա էլ պե­տա­կան ռե­սուրս­ներ լա­փո­ղը հենց ին­քը՝ Փա­շի­նյանն է։ Էն էլ ոնց է լա­փում։ Մար­դիկ ա­մեն օր ու­ղիղ ե­թեր­նե­րով տես­նում, աչք­նե­րին չեն հա­վա­տում… ՈՒ թող ոչ ոք չփորձ­ի մյուս ան­գամ այդ տո­նով խո­սել մեր ու­սա­նող­նե­րի հետ։ Այն­պի­սի շան լափ թա­փենք գլխ­նե­րիդ, զար­մա­նաք։ Երկ­րորդ, հենց Նի­կոլ Փա­շի­նյա­նի թի­մա­կից­ներն են ու հի­մա էլ ան­ձամբ ինքն է, որ սե­ռա­փոխ­ված Մե­լի­նե Դա­լու­զյա­նին դարձ­րել են հա­սա­րա­կա­կան քն­նարկ­ման թե­մա։ Ի­րենք ու ի­րենց նման­ներն են հե­րո­սաց­րել Մե­լի­նեին, ի դեպ՝ ոչ իբրև չեմ­պիո­նի, այլ հենց սե­ռա­փոխ­ված մե­կի։ ՈՒ հի­մա էլ ի­րենք են շա­րու­նա­կում նրան որ­պես զոհ մա­տու­ցել՝ տաս­նյակ մի­լիոն­ներ տրա­մադ­րե­լով այդ գոր­ծին մեր բյու­ջեից։

Այդ ու՞մ էր հե­տաքր­քիր սե­ռա­փոխ­ված ծան­րա­մար­տի­կի՝ մեզ ներ­կա­յաց­վող իբրև թե ող­բեր­գու­թյու­նը, ե­թե հենց ին­քը՝ Մե­լի­նեն, չցան­կա­նար դա հան­րա­յին քն­նարկ­ման թե­մա դարձ­նել՝ ան­գամ հա­մա­ձայ­նե­լով իր մա­սին ֆիլմ պատ­րաս­տե­լուն։ Եվ ու­րեմն թող Փա­շի­նյա­նը կամ Ա­տե­լու­թյան կու­սակ­ցու­թյան որևէ այլ ներ­կա­յա­ցու­ցիչ չփոր­ձի բա­րո­յա­կա­նու­թյան դա­սեր տալ այդ գո­վազ­դին դեմ դուրս ե­կող մարդ­կանց։ Դուք չու­նեք դրա ի­րա­վուն­քը, ո­րով­հետև ստում եք, ու ձեր բա­րո­յա­պաշ­տու­թյունն էլ կեղծ է։ Հա­ջոր­դը, մարդ որ­քա՞ն տհաս պետք է լի­նի, որ սե­ռը փո­խե­լու վի­րա­հա­տու­թյու­նը հա­մե­մա­տի մարդ­կանց բնա­ծին ա­րա­տի կամ սր­տի ու լյար­դի վի­րա­հա­տու­թյան հետ։ Ժո­ղո­վուրդ, այս ու՞մ ենք վս­տա­հել մեր երկ­րի ղե­կը։ Որ­քա՞ն ենք հան­դուր­ժե­լու այս տգի­տու­թյու­նը։ Եվ վեր­ջա­պես հետևյա­լը՝ դա­սա­դուլ ու նս­տա­ցույց ա­նող ու­սա­նող­ներն ի­րենց մայ­րե­նի լե­զուն են վերց­րել անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան տակ։ Լե­զուն, գրա­կա­նու­թյունն ու պատ­մու­թյու­նը։

Իսկ դու՞, պա­րոն Փա­շի­նյան… Հի­մա հաս­կա­ցա՞ր՝ ով ես դու, և ով՝ նրանք։ Այ այդ­պես, չմո­ռա­նաս եր­բեք։ Այս ա­մենն ինձ այս­քան չէր զայ­րաց­նի, ե­թե չհաս­կա­նա­յի մի պարզ բան։ Այն, որ Փա­շի­նյանն ու իր ա­տե­լու­թյան կու­սակ­ցու­թյու­նը երկ­րում ար­ժե­հա­մա­կարգ են փո­խում։ Խարխ­լում են բո­լոր այն հիմ­քե­րը, ո­րոն­ցով ու­ժեղ է Հա­յաս­տա­նը։ Եվ դրա մա­սին չխո­սել այլևս չի կա­րե­լի։ Ա­վե­լին՝ ա­ղա­ղա­կել է պետք դրա մա­սին։ Երբ գրառ­ման սկզ­բում նշե­ցի, որ Փա­շի­նյա­նի ե­լույթն ի­րա­վի­ճակ է փո­խում, հենց դա նկա­տի ու­նեի։ Ա­րա­յի­կը կլի­նի Հա­րու­թյու­նյան, Արևի­կը Ա­նա­փիո­սյան թե Հով­հան­նե­սը Հով­հան­նի­սյան… կամ էլ, թե Ա­տե­լու­թյան կու­սակ­ցու­թյան ցան­կա­ցած այլ ան­դամ, նրանց նպա­տակ­ներն ու ծրագ­րե­րը վա­ղուց ար­դեն պարզ են։ Նի­կոլ Փա­շի­նյանն էլ ոչ թե գոր­ծիք է նրանց ձեռ­քում, այլ ոգևո­րողն ու ա­ռա­ջա­մար­տի­կը։ Հետևա­բար կոչս կլի­նի հետևյա­լը՝ Նի­կո՛լ, հե­ռա­ցի՛ր:

Շնոր­հիվ ԼԳԲՏ ան­ձանց ու նրանց «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պան­նե­րին հրա­պա­րա­կայ­նո­րեն հո­վա­նա­վո­րած Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա թի­մա­կից­նե­րից ո­մանց, Հա­յաս­տա­նում տրանս­վես­տիտ­ներն այն­քան են լկ­տիա­ցել, որ Ծաղ­կա­ձո­րի «Կե­չա­ռիս» հյու­րա­նո­ցում նույ­նիսկ հա­վաք­վել են ի­րար գլ­խի և ֆո­րում անց­կաց­րել, ո­րը հան­դգ­նել է կազ­մա­կեր­պել ԼԳԲՏ ան­ձանց «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վող «Փինկ Ար­մե­նիա» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը: Politik.am-ի աղ­բյու­րի տե­ղե­կաց­մամբ՝ ս. թ. նո­յեմ­բե­րի 9-ից 10-ը գրե­թե ողջ հյու­րա­նո­ցը զբա­ղեց­րել են տրանս­վես­տիտ­ներ՝ «ԿԳՆ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նից ըն­դու­նե­լու­թյան ար­ժա­նա­ցած հան­րա­հայտ Կա­րա­բի­նա­յի գլ­խա­վո­րու­թյամբ: Տրանս­վես­տիտ­նե­րը ողջ օ­րը աղմ­կել են ու զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­րել, իսկ սրա­հի մուտ­քը, որ­տեղ նրանք հա­վաք­վել են, հսկ­վել է թիկ­նա­պահ­նե­րի կող­մից»: Հայ մար­դը չի ցան­կա­նում, որ իր ե­րե­խա­նե­րը դաս­տիա­րակ­վեն փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան քա­րո­զած ար­ժե­հա­մա­կար­գով, միան­շա­նակ դեմ է դրան, սա­կայն իշ­խա­նու­թյուն­ներն ար­հա­մար­հում են հա­յի կամքն ու զայ­րույ­թը, գու­ցե չհաս­կա­նա­լով կամ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյանն ամ­լա­ցած մի զանգ­ված հա­մա­րե­լով, կրա­կի հետ են խա­ղում: Փաս­տե­րը վկա­յում են, որ Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյա­նը տի­րել է հա­կա­հայ­կա­կան ու հա­կաք­րիս­տո­նեա­կան ու­ժը, ին­չին ան­խու­սա­փե­լիո­րեն հա­ջոր­դե­լու է ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան ու սր­բա­զան պայ­քա­րը: «Հենց այդ «Մե­լը», «Հու­Զանք ու Զան­գը» մեր ժո­ղովր­դին ի՞նչ են տա­լու». օ­րերս Tert.am-ի հետ զրույ­ցում անդ­րա­դառ­նա­լով հա­յաս­տա­նյան վեր­ջին շր­ջա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, այս հռե­տո­րա­կան հար­ցով է հան­դես ե­կել կո­մի­տա­սա­գետ Ար­թուր Շահ­նա­զա­րյա­նը: Նրա կար­ծի­քով, կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան մշա­կույ­թի ո­լոր­տը կա­րող ենք հանձ­նել եր­թու­ղա­յին­նե­րի վա­րորդ­նե­րին. այ­սօր նրանք ա­վե­լի շատ են ազ­դում ժո­ղովր­դի վրա` ի­րենց տա­րա­ծած ա­նո­րակ ե­րաժշ­տու­թյամբ, խո­սե­լաձևով, քան ԿԳՄՍ-ն` իր կա­տա­րած զրո աշ­խա­տան­քով:

«Հե­ղա­փո­խու­թյուն են ա­րել, բայց մշա­կույ­թը միայն դե­պի վատն է գնում»,- ա­սել է կո­մի­տա­սա­գե­տը և հա­վե­լել, որ նա­խա­րա­րու­թյու­նը ֆի­նան­սա­վո­րե­լով «Մե­լը» «Հու­Զանք ու Զան­գը», մեր­ժել է «Սա­սուն­ցի Դա­վիթ» է­պո­սի բե­մադ­րու­թյան ֆի­նան­սա­վո­րու­մը: Ինչ­պես ար­դեն հայտ­նի է, «Հու­Զանք ու Զանգ» խեղ­կա­տա­կու­թյա­նը հար­կա­տու­նե­րիս հաշ­վից հատ­կաց­վել է 2,7 մլն դրամ, իսկ դո­պինգ-սկան­դա­լի ար­դյուն­քում Հա­յաս­տա­նը խայ­տա­ռա­կած, սե­ռա­փոխ­ված Մե­լի­նե Ղա­լու­զյա­նի մա­սին «Մել» ֆիլ­մի նկա­րա­հան­ման հա­մար ՀՀ պետ­բյու­ջեից հատ­կա­ցու­մը կազ­մում է շուրջ 20 մլն դրամ: ««Ա­կունք» ան­սամբ­լը ներ­կա­յաց­րել է «Սա­սուն­ցի Դա­վիթ» է­պո­սի` Կո­մի­տա­սի ա­վան­դա­կան գրա­ռած ե­ղա­նակ­նե­րով, հին է­պո­սի մե­ղե­դի­նե­րով բե­մադ­րու­թյան ծրա­գիր, բայց նա­խա­րա­րու­թյու­նը մեր­ժել է»,- ա­սել է Շահ­նա­զա­րյա­նը և ա­վե­լաց­րել, որ «Հու­Զանք ու Զանգ»-ի ու «Մել»-ի դեպ­քում նա­խա­րա­րու­թյու­նը նշում է, որ ֆի­նան­սա­վոր­ման ո­րո­շու­մը կա­յաց­րել է մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վը, բայց պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը նա­խա­րա­րու­թյանն է:

«Այդ հանձ­նա­ժո­ղո­վում կի­սագ­րա­գետ մար­դիկ են,- ա­սել է կո­մի­տա­սա­գե­տը:- Նա­խա­րա­րու­թյան մեղ­քով է, որ հանձ­նա­ժո­ղովն այդ­պի­սին է: Ար­դա­րաց­ման տեղ չեն կա­րող ու­նե­նալ, և դա ան­գամ քն­նարկ­ման են­թա­կա չէ»: Եվ իս­կա­պես` հե՛նց նա­խա­րա­րու­թյան մեղ­քով է, որ հանձ­նա­ժո­ղովն այդ­պի­սին է: Ո՞վ է այդ հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րին ու նա­խա­գա­հին նշա­նա­կել, կամ ով­քե՞ր են ընտ­րել նրանց: Պարզ է, չէ՞, որ, ա­սենք, է­կո­նո­մի­կա­յի կամ ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րը չի նշա­նա­կել նրանց կամ հաս­տա­տել հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մը: Երբ բռնկ­վեց «Հու­ԶԱՆՔ ու Զանգ»-ի հետ կապ­ված սկան­դա­լը, ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյունն իր ֆեյս­բու­քյան է­ջում ի պա­տաս­խան լրագ­րող­նե­րի հար­ցում­նե­րի, նո­յեմ­բե­րի 3-ին հայտ­նեց, որ «2019 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 2-ին կա­յա­ցած «Հու­ԶԱՆՔ ու Զանգ» ներ­կա­յաց­ման հայ­տը սույն թվա­կա­նի հու­լի­սին ներ­կա­յաց­վել է դրա­մաշ­նորհ­նե­րի հա­մար ստեղծ­ված մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վին։ Հանձ­նա­ժո­ղո­վը մր­ցու­թա­յին դրա­մաշ­նորհ­նե­րի հա­մար հատ­կաց­վող 2019 թվա­կա­նի տա­րե­կան բյու­ջեից 2,7 մի­լիոն դրամ հատ­կաց­րել է այս նա­խագ­ծին (նե­րա­ռյալ բո­լոր հար­կերն ու տուր­քե­րը)՝ որ­պես փոր­ձա­րա­րա­կան ծրա­գիր…»: Նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նում հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով չի նշ­ված, որ վե­րոն­շյալ հանձ­նա­ժո­ղո­վը ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյունն է ստեղ­ծել, և որ այն նա­խա­րա­րու­թյա­նը են­թա­կա մար­մին է: Դրա փո­խա­րեն, հեր­թա­կան ան­գամ դրսևոր­վել է ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ցի­նիզ­մը. «Սույն դրա­մաշ­նոր­հը կազ­մում է՝ 2019 թվա­կա­նի տա­րե­կան 903 մի­լիոն դրամ բյու­ջեի 0,3%-ը»:

Ըն­դու­նենք, թե 0,3%-ն է կազ­մում, բայց մա­մու­լում բազ­միցս գր­վեց, թե 2,7 մլն դրա­մով ին­չեր-ին­չեր կա­րե­լի էր ա­նել, և հե­տո պարզ չէ՞, որ ե­թե նա­խա­րա­րու­թյա­նը են­թա­կա այդ հանձ­նա­ժո­ղո­վը ի­րեն թույլ է տվել թե­կուզ 2,7 մլն դրա­մի վատ­նում, ա­պա շատ հնա­րա­վոր է, որ դրա­մաշ­նորհ­նե­րի հա­մար հատ­կաց­ված կամ ա­ռանձ­նաց­ված մնա­ցած շուրջ 900 մլն դրա­մից էլ այլ մս­խում­ներ թույլ տված լի­նի: ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քում նշ­ված հափշ­տա­կու­թյու­նը միայն յու­րաց­ման մի­ջո­ցով չի լի­նում, լի­նում է նաև վատն­ման մի­ջո­ցով: Միամ­տու­թյուն կլի­նի, սա­կայն, կար­ծե­լը, թե ի­րա­վա­պահ մար­մին­նե­րը հի­մա կզ­բաղ­վեն այն խնդ­րով, թե ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան դրա­մաշ­նորհ­նե­րի հա­մար հատ­կաց­ված տա­րե­կան շուրջ մեկ մի­լիարդ դրա­մի հաս­նող բյու­ջեից գու­մար­ներն ու՞մ, ո՞ր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, ինչ­պե՞ս, ի՞նչ չա­փո­րո­շիչ­նե­րով և ին­չու՞ են հատ­կաց­վել: Դրա­նով ի­րա­վա­պահ­նե­րը կզ­բաղ­վեն Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան տա­պա­լու­մից հե­տո, այն էլ ինչ­պե՜ս կզ­բաղ­վեն… Հե­տաքր­քիր է` ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը պատ­կե­րաց­նու՞մ է դա, տես­նու՞մ է այդ օ­րը, թե ի­րեն թվում է, որ ինքն ու Փա­շի­նյա­նը հա­վերժ են իշ­խե­լու:

Նա­խա­րա­րու­թյան` կես է­ջից էլ պա­կաս վե­րոն­շյալ պա­տաս­խա­նում ցի­նիզ­մի մյուս «փայ­լա­տա­կումն» էլ վեր­ջում է. «Այ­նուա­մե­նայ­նիվ, հայտ­նում ենք, որ այս բե­մադ­րու­թյան ա­ռի­թով նա­խա­րա­րու­թյա­նը վե­րագր­վող տա­րաբ­նույթ մե­ղադ­րանք­ներն ա­նըն­դու­նե­լի են և դի­տարկ­վում են որ­պես հան­րա­յին կար­ծի­քի շա­հա­դի­տա­կան կա­ռա­վար­ման դրսևո­րում­ներ»: Եվ սա` թույլ տր­ված, մեղմ ա­սած, սխա­լի հա­մար հան­րու­թյու­նից նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լու փո­խա­րեն: «Հու­ԶԱՆՔ ու Զանգ» խեղ­կա­տա­կու­թյան ֆի­նան­սա­վոր­ման հա­մար նույ­նիսկ պո­ղոս­նե­րից մեկն այն­քան էր զայ­րա­ցած, որ ի­մա­նա­լով այս մա­սին, ա­սաց` թքել եմ, թե նա­խա­րա­րու­թյունն ինչ կդի­տար­կի: Ար­թուր Շահ­նա­զա­րյանն անդ­րա­դառ­նա­լով ԿԳՄՍ նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջին, նույն զրույ­ցում ա­սել է, թե բո­ղո­քի մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը պն­դում են միայն, որ մշա­կույ­թի ո­լոր­տում կա­տար­վո­ղը հայ ազ­գին հա­րիր չէ, թե պե­տու­թյան կող­մից «Հու­Զանք ու Զանգ» ներ­կա­յաց­ման ու «Մել» ֆիլ­մի ֆի­նան­սա­վո­րում­ներն ա­նըն­դու­նե­լի են, մինչ­դեռ մեկ ու­րիշ և ա­վե­լի կարևոր հարց կա. «Հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը ներ­կա­յաց­նող­նե­րը չեն ա­սում, որ ԿԳՄՍ-ն լի­նե­լով պե­տա­կան կա­ռույց, օ­րեն­քով էլ ի­րա­վունք չու­նի կա­տա­րել նշ­ված ֆիլ­մի ու ներ­կա­յաց­ման ֆի­նան­սա­վո­րում­նե­րը: Պե­տա­կան կա­ռույ­ցի քա­ղա­քա­կա­նու­թյունն ուղղ­ված է ժո­ղովր­դին դաս­տիա­րա­կե­լուն, մշա­կու­թա­յին ճա­շակ բարձ­րաց­նե­լուն, ազ­գա­յին ու հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­ներ սեր­մա­նե­լուն:

Նա­խա­րա­րու­թյան ի­րա­կա­նաց­րած ծրագ­րե­րը ոչ մի կապ չու­նեն դրանց հետ»: «Ոչ մի կապ չու­նեն»-ը մեղմ է աս­ված, փաստն այն է, որ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ո­րոշ ծրագ­րեր նույ­նիսկ հա­կա­դաս­տիա­րակ­չա­կան են, ուղղ­ված են ժո­ղովր­դի մշա­կու­թա­յին ճա­շակն ի­ջեց­նե­լուն, ազ­գա­յին ու հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի դեմ են: Կո­մի­տա­սա­գետն ըն­դգ­ծել է, որ ԿԳՄՍ-ն (մաս­նա­վո­րա­պես` մշա­կու­թա­յին ո­լոր­տի մա­սով) բա­նա­կից հե­տո պե­տու­թյան երկ­րորդ կա­ռույցն է, իր խոս­քը եզ­րա­փա­կել Վա­հան Տե­րյա­նից մեջ­բեր­մամբ. «Ինչ­պես Վա­հան Տե­րյանն էր ա­սում, եր­կու հայ­րե­նիք ու­նենք` հոգևոր-մշա­կու­թա­յին և ֆի­զի­կա­կան: Ե­թե հանձ­նենք մեր հոգևոր հայ­րե­նի­քը, կհանձ­նենք նաև մեր ֆի­զի­կա­կան հայ­րե­նի­քը: Ինձ պետք չէ այն­պի­սի հայ­րե­նիք, ո­րում չկա հոգևոր-մշա­կու­թա­յի­նը, ազ­գա­յի­նը»: Միան­շա­նակ է, որ որևէ հա­յի այդ­պի­սի հայ­րե­նիք պետք չէ, և, ու­րեմն, ա­ռա­վել քան ար­դիա­կան է հար­ցը` այս ո՞ւմ և ին­չո՞ւ է վս­տահ­վել մեր պե­տու­թյան` բա­նա­կից հե­տո երկ­րորդ կա­ռույ­ցը… Վեր­ջում ու­զում էի ԱԱԾ-ից պա­հան­ջել, որ վե­րը շա­րադր­վա­ծի հա­մա­տեքս­տում քն­նի, պար­զի` այս ա­մե­նում չկա՞, ար­դյոք, պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հան­ցա­կազմ, բայց հի­շե­ցի, որ հի­մա Նի­կո­լի թիվն է և ա­նի­մաստ է նման որևէ պա­հանջ:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 10835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ