Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կտի­րա­նա՞ վե­ցե­րորդ ան­գամ

Կտի­րա­նա՞ վե­ցե­րորդ ան­գամ
29.11.2019 | 03:45
Ինչ­պես հայտ­նի է, դեկ­տեմ­բե­րի 2-ին Փա­րի­զում կա­յա­նա­լու է հեր­թա­կան «Ոս­կե գն­դա­կի» հան­ձն­ման ա­րա­րո­ղու­թյու­նը: Գաղտ­նիք չէ, որ «Բար­սե­լո­նի» հար­ձակ­վող Լիո­նել Մե­սին հիմ­նա­կան հա­վակ­նորդ­նե­րից մեկն է: Ա­վե­լին, Mundo Deportivo-ի տե­ղե­կաց­մամբ, այն ար­դեն գի­տի, թե ով է տի­րա­նա­լու տիտ­ղո­սին՝ Մե­սիին հյուր են ե­ղել ամ­սագ­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ու­նե­ցել հար­ցազ­րույց: Սա­կայն սույ­նը միան­շա­նակ չի նշա­նա­կում, թե հենց Մե­սին է լի­նե­լու հաղ­թո­ղը: Լրագ­րող­նե­րը հյուր են ե­ղել նաև «Յու­վեն­տու­սի» հար­ձակ­վող Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուին ու նույն­պես ու­նե­ցել հար­ցազ­րույց: Թեև դժ­վար թե աշ­խար­հում գտն­վի ֆուտ­բո­լին քիչ թե շատ մոտ կանգ­նած մե­կը, ով չի­մա­նա, թե հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի այս եր­կու գա­գաթ­նե­րը քա­նի ան­գամ են տի­րա­ցել այդ պատ­վա­վոր տիտ­ղո­սին, այ­դու­հան­դերձ ա­վե­լորդ չհա­մա­րենք ևս մեկ ան­գամ հի­շեց­նել՝ հն­գա­կան ան­գամ:
«Լի­վեր­պու­լի» գլ­խա­վոր մար­զիչ Յուր­գեն Կլո­պը գնա­հա­տել է ա­ռա­ջի­կա­յում կա­յա­նա­լիք «Ոս­կե գն­դա­կի» խա­ղար­կու­թյան հա­վակ­նորդ­նե­րից եր­կու­սի՝ Լիո­նել Մե­սիի ու Վիր­ջիլ վան Դեյ­կի շան­սե­րը: «Ե­թե «Ոս­կե գն­դա­կը» տր­վե­լու է սերն­դի լա­վա­գույն խա­ղա­ցո­ղին, ա­պա այն կա­րե­լի է մշ­տա­պես տալ Լիո­նել Մե­սիին, սա­կայն ե­թե տր­վե­լու է ան­ցած մր­ցաշր­ջա­նի լա­վա­գույն խա­ղա­ցո­ղին, այն Վիր­ջիլ վան Դեյկն է: Ես չգի­տեմ, թե ինչ­պես է ա­մեն ինչ լի­նե­լու, սա­կայն այդ­պես եմ տես­նում: Ե­թե բո­լո­րից լա­վը՝ ա­պա Մե­սի, ե­թե ան­ցած մր­ցաշր­ջա­նի լա­վա­գույ­նը՝ Վիր­ջիլ: Տես­նենք», -ա­սել է Կլո­պը:
Վկա­յա­կո­չենք ևս մե­կի կար­ծի­քը: «Բար­սե­լո­նի» կի­սա­պաշտ­պան Ֆրեն­կի դե Յոնգն ա­սել է, որ իր թի­մա­կից Լիո­նել Մե­սին է դառ­նա­լու «Ոս­կե գն­դա­կի» տի­րա­կա­լը. «Ես շատ ան­գամ եմ ա­սել, որ Մե­սին աշ­խար­հի լա­վա­գույն ֆուտ­բո­լիստն է, ու նա պի­տի ստա­նա «Ոս­կե գն­դա­կը»: Ա­ռանց կաս­կա­ծի՝ Մե­սին լա­վա­գույնն է»:
Վեր­ջում հա­վե­լենք Մե­սիի մաս­նակ­ցու­թյամբ խա­ղից մի փաստ: Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յի» հետ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յին վեր­ջին հան­դի­պումն ար­գեն­տի­նա­ցու հա­մար ե­ղել է կա­տա­լո­նյան ա­կում­բի կազ­մում 700-րդը: Այս­տեղ նա գոլ է հե­ղի­նա­կել՝ դորտ­մունդ­ցի­նե­րին «դարձ­նե­լով» 34-րդ ֆուտ­բո­լա­յին ա­կում­բը, ո­րի դար­պա­սը գրա­վել է: Հի­շեց­նենք, որ մինչ այս 33 թի­մի դար­պաս են գրա­վել եր­կու ֆուտ­բո­լիստ՝ «Յու­վեն­տու­սի» հար­ձակ­վող Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն և Մադ­րի­դի «Ռեա­լի» լե­գեն­դար գո­լա­հար Ռաու­լը:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն
Դիտվել է՝ 4297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ