Բաբաջանյանը՝ թիվ մեկ սպառնալիք Փաշինյանի համար
10.12.2019 | 01:06
ԼՀԿ խմբակցությունից «պոկված» Արման Բաբաջանյանի շուրջն այս օրերին ձևավորվող քաղաքական ուժը, մեր տեղեկություններով, բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր շրջանակներում։ Իշխանությունում հասկանում են, որ չնայած Բաբաջանյանը նրանց որոշ քայլերի հետ արտաքուստ համաձայն է, իրականում նա իր սեփական խաղն է սկսել։ Բաբաջանյանն իշխանականների համար առաջին սպառնալիքն է, քանի որ ավելի արմատական է որոշ հարցերում, նախկիններին ավելի կոշտ է քննադատում և մտադիր է շատ հեռուն գնալ։ Ընդդիմադիր շրջանակներն էլ հասկանում են, որ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ ու բռնկուն բնավորության, Բաբաջանյանը շատ հաշվարկված է ամեն քայլն անում և իր մեդիա ռեսուրսներով ոչնչացնելու է մրցակիցներին։ Ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ «ադեկվատ» Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու գործը պատահականորեն չէր վստահվել հատկապես նրան։
Նույն տեղեկություններով` ամանորի տոներից հետո Արման Բաբաջանյանի քաղաքական թիմն ակտիվ աշխատանքներ է սկսելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ