Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԳՆ խոսնակը՝ «Լավրովի պլանի» մասին

ԱԳՆ խոսնակը՝ «Լավրովի պլանի» մասին
13.12.2019 | 23:58

«Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին՝ ԱԳՆ խոսնակն ասաց. «Չէի ցանկանա համարել, որ իրենց կողմից կար տեխնիկական վրիպակ, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ