Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թատրոններն ու թանգարանները՝ Ամանորին

Թատրոններն ու թանգարանները՝ Ամանորին
14.12.2019 | 13:08

Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները և թանգարաններն իրենց դռները կբացեն հանդիսատեսի և այցելուների առջև: Տոնական օրերին նախարարության ենթակայության թատերահամերգային հաստատություններում երեխաները կարող են դիտել Ամանորի ներկայացումներ: Ընդգրկված ներկայացումները ոչ միայն մանկահասակների համար են, այլև մեծահասակների:


«Սա ընդունեք որպես հանրային հրավեր՝ փոխելու տոնը նշելու մշակույթը, փոխելու մեր կենցաղը»,- ասել է նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, նշելով, որ ակնկալում են քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ