Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Սենատի բանաձևը

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Սենատի բանաձևը
14.12.2019 | 13:40

Թուրքիայի խորհրդարանի հինգ խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վճռականորեն դատապարտում են Օսմանյան կայսրությունում 1915-ին հայերի ցեղասպանություն ճանաչող ԱՄՆ բանաձևը:


«Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վճռականորեն դատապարտում և մերժում է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը խեղաթյուրում է պատմական փաստերը և խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Բանաձևն անվավեր է պատմության և իրավունքի տեսանկյունից, նաև թուրք ժողովրդի և միջազգային հանրության կարծիքով»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ բանաձևը Թուրքիայի դեմ «կեղտոտ խաղի մի մաս» է: Խորհրդարանը պատմաբաններին կոչ է արել կատարել ուսումնասիրություն 1915-ի իրադարձությունների վերաբերյալ՝ իրազեկելով համաշխարհային հանրությանը արդյունքների մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան իր արխիվները բացել է բոլոր հետազոտողների համար, այդ թվում` հայերի:


Իրենց ստորագրությունները փաստաթուղթի տակ դրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, «Ազգային շարժում» կուսակցության և «Լավ» կուսակցության ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ