Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ես եմ Ճա­նա­պար­հը և Ճշ­մար­տու­թ­յու­նը և Կյան­քը

Ես եմ Ճա­նա­պար­հը և Ճշ­մար­տու­թ­յու­նը և Կյան­քը
21.01.2020 | 00:06
Ո՛վ մարդ, դու, ան­կախ հա­վա­տի աս­տի­ճա­նից, Ե­կե­ղե­ցու` խա­ղաղ սր­բա­վայ­րի կա­րիքն ու­նես` խու­սա­փե­լու հա­մար սխալ հաս­կաց­վե­լուց, իսկ շատ հա­ճախ էլ` քո իսկ սխա­լա­կան ան­ձից։
ՈՒ­րիշ­նե­րից քո տկա­րու­թյան պատ­ճա­ռով կա­րող ես հեշ­տու­թյամբ հե­ռա­նալ` տես­նե­լով նրանց սխալ­ներն ու մեղ­քե­րը, սա­կայն քո ան­ձից, քո սխալ­ված լի­նե­լու գի­տակ­ցու­թյու­նից, քո տկա­րու­թյուն­նե­րից, քո մեղ­քե­րից ու թե­րու­թյուն­նե­րից ու՞ր կա­րող ես գնալ։ Հա­վի­տե­նա­կան Աստ­ծո` քո միակ Ա­պա­վե­նի մոտ միայն կա­րող ես օթևա­նել։ Մո­տե­ցիր, որ Նրա ան­հուն մե­ծու­թյան մեջ մո­ռա­նաս քո փոք­րու­թյու­նը, Նրա զո­րու­թյան մեջ` քո տկա­րու­թյու­նը, Նրա բարձ­րու­թյան մեջ` քո ցած­րու­թյու­նը, Նրա ա­մե­նա­կա­լու­թյան մեջ` քո ան­կա­րո­ղու­թյու­նը, Նրա հա­վի­տե­նա­կա­նու­թյան մեջ` քո մահ­կա­նա­ցու լի­նե­լը։ Մինչև որ ա­պա­հո­վու­թյուն բե­րող հո­գե­կան թեթևու­թյու­նը պա­րու­րի քեզ, վե­րած­վի Աստ­ծո մոտ գտած ու­րա­խու­թյան, որ կա­րո­ղա­նաս աստ­վա­ծա­յի­նը կեն­սա­կերպ դարձ­նել, Աստ­ծո հան­դեպ հա­վա­տը` շն­չա­ռու­թյուն, և շն­չե­լով` հաղ­թող զո­րու­թյուն ստա­նալ: Ե­թե դու ու­րիշ­նե­րից փախ­չես, ինքդ քե­զա­նից ու քո խղ­ճից ու՞ր պի­տի փախ­չես: Դու հա­ճախ ես խա­ղա­ղու­թյուն ո­րո­նում, մինչ­դեռ այն քո կող­քին է. Քրիս­տոս-խա­ղա­ղու­թյու­նը, որ ա­սաց. «Իմ խա­ղա­ղու­թյունն եմ տա­լիս ձեզ, ոչ ինչ­պես աշ­խարհն է տա­լիս. ձեր սր­տե­րը թող չխ­ռով­վեն, և չվա­խե­նաք» (Հովհ. 14:27):
Այ­սօր աշ­խար­հը ներ­քա­շող ճահ­ճի է նման, ինչ­քան խո­րա­նաս, այն­քան կընկ­ղմ­վես մեղ­քի տիղ­մի մեջ, այն­քան ահ ու սար­սա­փը կպա­րու­րեն քեզ, այն­քան կկորց­նես հույ­սը փր­կու­թյան: Ե­թե ար­դեն ընկ­ղմ­վել կամ ընկ­ղմ­վում ես ճահ­ճի խոր­քե­րում և մտա­հոգ ես քո հո­գու փր­կու­թյամբ, կան­չի՛ր Հի­սու­սին, Նա կհաս­նի քեզ, ձեռք կմեկ­նի և կհա­նի այս խա­վա­րա­յին հոր­ձա­նու­տից, քան­զի Մար­գա­րեն է վկա­յում, թե. «Ա­մեն մարդ, ով Տի­րոջ ա­նու­նը կան­չի, կփրկ­վի» (Հո­վել 2;32): Քրիս­տոս է միակ Ճշ­մա­րիտ Ճա­նա­պար­հը, Քրիս­տոս է միակ Ճշ­մար­տու­թյու­նը, Քրիս­տոս է միակ Կյան­քը, Նա սի­րում է քեզ ան­սահ­ման սի­րով, կա­րո­տով սպա­սում է քո դար­ձին, մի ար­հա­մար­հիր քո վեր­ջին փր­կու­թյան Հույ­սին, որ Իր կյան­քը զո­հեց հա­նուն քեզ, քան­զի վաղ թե ուշ Նրա մոտ պի­տի գնաս և հա­տու­ցում պետք է տաս քո ապ­րած կյան­քի յու­րա­քան­չյուր վայր­կյա­նի հա­մար, ո­րով­հետև Քրիս­տոս Նա է, «ում պատ­կա­նում են հան­դեր­ձյալ­նե­րը» (Ծննդ. 49;10):
Ե­թե մեղ­քե­րի մեջ ես` ա­պաշ­խա­րիր, ե­թե չգի­տես, որ մեղ­քի մեջ ես, խոր­հր­դակ­ցիր քա­հա­նա­յի հետ: Հի­շի՛ր, որ մարդ­կու­թյան պատ­մու­թյան ըն­թաց­քում միշտ էլ ան­գի­տու­թյու­նը կոր­ծա­նիչ է ե­ղել, այ­սինքն ան­գի­տու­թյու­նը չի փր­կել ոչ ո­քի: Մի՛ թող, որ չա­րը ծի­ծա­ղի քեզ վրա: Տե՛ս, թե ին­տեն­սիվ կեր­պով ինչ­պի­սի մեղ­քի քա­րոզ­չու­թյուն է տար­վում այ­սօր: Ա­պօ­րի­նու­թյու­նը, մար­դաս­պա­նու­թյու­նը, գո­ղու­թյու­նը, ա­նա­ռա­կու­թյու­նը, ան­կախ քո կամ­քից մտ­նում են քո բնա­կա­րան` հե­ռուս­տա­ցույ­ցի, ին­տեր­նե­տի, լրագ­րու­թյան մի­ջո­ցով, իսկ դու չես էլ հարց­նում ` ին­չու՞: Ով է կանգ­նած դրա հետևում, ով է ցան­կա­նում քեզ հե­ռաց­նել բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րից, քո ազ­գա­յին ար­մատ­նե­րից, հա­վա­տից և ին­չու: Ով­քեր կանգ­նած են դրա հետևում, ո՛չ միայն ու­զում են պղ­ծել քեզ, այլ նաև քո ըն­տա­նի­քը` կնոջդ, ե­րե­խա­նե­րիդ, հա­րա­զատ­նե­րիդ: Մե­ղա­վոր մար­դը չա­րա­ցած, տխ­րած, հի­մա­րա­ցած ու խա­վա­րած ի­րա­վի­ճա­կի մեջ է հայ­տն­ված մշ­տա­պես: Մա՛րդ ա­րա­րած, ե­թե ըն­կած ես, շու­տա­փույթ կանգ­նիր, մի՛ թույլ տուր, որ քեզ ստո­րաց­նեն և քո կամ­քից ան­կախ քեզ դժոխ­քի կրակ­նե­րին մատ­նեն: «Ո՛չ» ա­սա նման երևույթ­նե­րին: Ա­զա­տու­թյան կեղծ ար­ժեք­ներ են հրամց­նում քեզ, ո­րը ծնում է ա­նար­խիա, ինք­նաոչն­չա­ցում, քան­զի ե­թե ա­զա­տու­թյու­նը հե­ռու է բա­րո­յա­կա­նու­թյու­նից, մա­հա­բեր թույ­նի է նման: Քեզ ցան­կա­նում են կտ­րել ի­մաս­տու­թյու­նից, որ­պես­զի կոր­ծա­նեն. «Ար­դարև ով ա­նար­գում է ի­մաս­տու­թյունն ու խրա­տը, թշ­վա­ռա­կան է. ու­նայն է նրա հույ­սը, ա­նօ­գուտ է նրանց վաս­տա­կը, և պի­տա­նի չեն նրանց գոր­ծե­րը: Նրանց կա­նայք ան­միտ են, նրանց ե­րե­խա­նե­րը` չա­րա­բա­րո, և ա­նիծ­ված են նրանց ծնունդ­նե­րը» (Ի­մաս­տու­թյուն Սո­ղո­մո­նի 3;11-12): Տե՛ս, թե ին­չի մեջ են ու­զում հաս­տա­տել քեզ: Մի պահ կանգ առ, հա­յացք նե­տիր Քրիս­տո­սի ան­սահ­ման սի­րուն, Նրան չեն ըն­դու­նում միայն խա­վա­րի մեջ ըն­կած մար­դիկ, քան­զի. «Եվ դա­տաս­տա­նը այս­պե՛ս իսկ է. որ Լույ­սը ե­կավ աշ­խարհ, սա­կայն մար­դիկ խա­վարն ա­վե­լի սի­րե­ցին, քան լույ­սը, ո­րով­հետև ի­րենց գոր­ծե­րը չար էին» (Հովհ. 3; 19 - 21):
ՈՒ­րեմն հի­մա է պա­հը. «Հե­ռո՛ւ վա­նե­ցեք ձեզ­նից հին մար­դուն իր նախ­կին կեն­ցա­ղով, այն, որ ա­պա­կան­ված է խա­բե­պա­տիր ցան­կու­թյուն­նե­րով. նո­րոգ­վե­ցե՛ք ձեր մտ­քով և հո­գով ու հա­գե՛ք նոր մար­դը, որ ստեղծ­ված է ըստ Աստ­ծո` ար­դա­րու­թյամբ և ճշ­մա­րիտ սր­բու­թյամբ» (Ե­փես. 4; 22-24):
Ե­թե դեն չնե­տես քո բո­լոր ա­նի­րա­վու­թյուն­նե­րը և մնաս մեղ­քի մեջ, ան­կաս­կած կկոր­ծան­վես, ինչ­պես Հի­սուս ա­սաց. «Ե­թե չհա­վա­տաք, որ Ես Եմ, ձեր մեղ­քե­րի մեջ կմեռ­նեք» (Հովհ. 8; 24): Հի­շի՛ր Նո­յի օ­րե­րը, Սո­դոմն ու Գո­մո­րը, այ­սօր­վա` օր օ­րի ա­հագ­նա­ցող չա­փե­րի հաս­նող ար­հա­վիրք­նե­րը և սթափ­վի՛ր, արթ­նա­ցի՛ր մեղ­քի թմ­բի­րից, գնա՛ դե­պի Քրիս­տոս տա­նող շա­վիղ­նե­րով և ըն­դու­նիր հա­վի­տե­նա­կան կյան­քի հրա­վե­րը Քրիս­տո­սից, քան­զի Տերն ա­սաց. «Ես ե­կա, որ­պես­զի կյանք ու­նե­նաք և ա­ռա­վել ևս ու­նե­նաք» (Հովհ. 10; 10): Հի­մա ընտ­րու­թյու­նը քոնն է` մա՞հ, թե՞ կյանք: Այս պղ­ծա­քա­րոզ ու պղ­ծա­լից, խաբ­կան­քով ու կո­րուստ­նե­րով լի աշ­խա՞ր­հը, թե՞ Քրիս­տոս:
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ