Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­ն­յա­նե­րը ազ­գա­յին ու հա­մազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի կրո­ղը չէին»

«Մեր հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­ն­յա­նե­րը  ազ­գա­յին ու հա­մազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի կրո­ղը չէին»
24.01.2020 | 05:05
Զրու­ցում են գրող, հրա­պա­րա­կա­խոս ԴԱ­ՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱ­ՆԸ և հա­յա­գետ, Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ՀՀ նա­խա­գա­հի 2011 թ. մր­ցա­նա­կի դափ­նե­կիր ԱՐ­ԳԱՄ ԱՅՎԱ­ԶՅԱ­ՆԸ:
Դ. Մ. Ս. -ՈՒ­զում եմ անդ­րա­դառ­նալ մի ցա­վոտ խնդ­րի. ըստ իս, մեր ան­կա­խու­թյու­նից հե­տո ոչ մի կա­ռա­վա­րու­թյուն չս­տանձ­նեց ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյան կարևո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից մե­կի՝ ազ­գա­յին մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հս­տակ հա­յե­ցա­կար­գի, ռազ­մա­վա­րա­կան և մար­տա­վա­րա­կան ծրագ­րե­րի ստեղծ­մա­նը, ա­մեն ինչ ըն­թա­ցավ վայ­րի­վե­րո, հիմ­նա­կա­նում անմ­շա­կույթ կամ մշա­կույ­թը միայն ի­րենց մեջ կրող պա­տա­հա­կան պաշ­տո­նյա­նե­րի նշա­նա­կում­նե­րով, ո­րոնք ա­վե­լի շատ վնա­սե­ցին, քան նպաս­տե­ցին մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պա­նու­թյանն ու զար­գաց­մա­նը, և մշա­կույթն ի­րենց ու­սե­րին կրե­ցին միայն նվի­րյալ­նե­րը, ան­հատ մտա­վո­րա­կան­ներ, ո­րոնց տե­սակն այ­սօր Կար­միր գր­քում կա­րե­լի է զե­տե­ղել: Նաև Ձեր պա­րա­գա­յում ինչ­պի­սի՞ն պետք է լի­ներ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շու­մը հա­յա­գի­տու­թյան խն­դիր­նե­րով զբաղ­վող գիտ­նա­կան­նե­րի և, ընդ­հան­րա­պես, հա­յա­գի­տու­թյան վե­րա­բե­րյալ, ինչ­պի­սի՞ն ե­ղավ և է: Կու­զեի Ձե­զա­նից լսել` ին­չու՞ մինչև հի­մա Հա­յաս­տա­նը Ադր­բե­ջա­նին մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի մի­ջո­ցով պա­տաս­խա­նատ­վու­թյան չի են­թար­կում Նա­խիջևա­նը պա­տու­հա­սած մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թյան հա­մար, ի վեր­ջո, ին­չու՞ է նա­խիջևա­նյան խն­դի­րը ոչ օ­րա­կար­գա­յին մեր քա­ղա­քա­կան-դի­վա­նա­գի­տա­կան հար­թու­թյու­նում, գո­նե հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան հի­շո­ղու­թյու­նը թարմ պա­հե­լու մղու­մով: Փո­խա­րե­նը ինք­ներս ենք մատ­նե­րի ա­րան­քով դի­տար­կում այդ ա­մե­նը։
Ա. Ա. -Դի­տար­կումդ միան­գա­մայն տե­ղին է, ո­րին ևս բազ­մա­թիվ ան­գամ­ներ եմ անդ­րա­դար­ձել հրա­պա­րա­կավ։ Եվս մեկ ան­գամ հի­շեց­նեմ, որ խաչ­քա­րե­րի ջար­դը տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի երկ­րորդ նա­խա­գա­հի պաշ­տո­նա­վար­ման տա­րի­նե­րին, և նա էր բա­նակ­ցում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ։ Ցավն այն է, որ Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հը ոչ մի ան­գամ այդ վան­դա­լիզ­մի հար­ցը չբարձ­րաց­րեց ո՛չ Ա­լիևի և ո՛չ էլ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի ա­ռաջ։ Կար­ծեք այդ հար­ցում ա­մեն­քը լլկ­վել ու պա­պանձ­վել են, և նա­խիջևա­նյան հա­յոց հս­կա­յա­ծա­վալ ժա­ռան­գու­թյան ոչն­չա­ցու­մը Հա­յաս­տա­նին չի վե­րա­բե­րում։ Փաս­տեմ նաև, որ խնդ­րի վե­րա­բե­րյալ այդ տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի մի քա­նի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ (Նա­խիջևա­նի հայ­րե­նակ­ցա­կան միու­թյուն, Հա­յաս­տա­նի ճար­տա­րա­պետ­նե­րի միու­թյուն և այլն), ինչ­պես նաև ար­տա­քին գոր­ծոց նա­խա­րա­րը, Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րից մի քա­նի­սը զա­նա­զան ա­ռիթ­նե­րով մի քա­նի ան­գամ բարձ­րա­ձայ­նել են, դի­մել ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ին։ Եվ դա էլ բա­ցա­ռա­պես և հիմ­նա­կա­նում Ջու­ղա­յի գե­րեզ­մա­նա­տան խաչ­քա­րե­րի փուլ առ փուլ կոր­ծան­ման ա­ռիթ­նե­րով։ Այն էլ շատ ան­հետևո­ղա­կան կար­գով՝ մի քա­նի է­ջա­նոց և մի քա­նի լու­սան­կար­նե­րից բաղ­կա­ցած նա­մակ­նե­րով ու ե­լույթ­նե­րով։ Եվ այդ­քա­նով բա­վա­րար­վել են։ Իսկ թե ին­չու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն ա­ռայ­սօր հար­ցը չի բարձ­րաց­րել մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նի առջև... Նա­խիջևա­նը հայ­կա­կան չէ՞, թե՞ այդ հու­շար­ձան­նե­րը հայ­կա­կան չէին և ոչ մի առն­չու­թյուն չու­նեին հայ­կա­կա­նու­թյան հետ։ Քավ լի­ցի... Չեմ վա­րա­նի ա­սե­լու` հենց մեր հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նյա­նե­րը ազ­գա­յին ու հա­մազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի կրո­ղը չէին, այլ ան­դեմ դի­տորդ­ներ, ո­րոնք ոչ մի լուրջ, գործ­նա­կան քայլ չնա­խա­ձեռ­նե­ցին մեր հու­շար­ձան­նե­րի՝ շուրջ 7-8 տա­րի շա­րու­նակ­վող ոչն­չա­ցու­մը կան­խե­լու ուղ­ղու­թյամբ, և պե­տա­կան մա­կար­դա­կով ա­նու­շադ­րու­թյան մատն­վեց մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Սա է ի­րա­կա­նու­թյու­նը, և այդ խա­րա­նը ան­ջն­ջե­լի է ժա­մա­նա­կա­կից­նե­րիս ճա­կա­տին։ Քան­զի այդ տա­րի­նե­րին, մեկ-եր­կու բա­ցա­ռու­թյուն­նե­րով,, ո՛չ մեր բու­հե­րի ու­սա­նո­ղու­թյունն ու դա­սա­խո­սա­կան կազ­մը, ոչ ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վը, Հա­յաս­տա­նում գոր­ծող քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը հան­դես չե­կան, չկազ­մա­կեր­պե­ցին բո­ղո­քի ցույ­ցեր ու պա­հանջ­ներ չներ­կա­յաց­րին, չըն­դու­նե­ցին ու չհան­րայ­նաց­րին Ադր­բե­ջա­նին դա­տա­պար­տող ու պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թար­կող ո­րո­շում­ներ և հայ­տա­րա­րու­թյուն­ներ: Միով բա­նիվ, էա­կան գրե­թե ո­չինչ։ Ա­վե­լին՝ ար­դեն 8-9 տա­րի է, որ Ադր­բե­ջանն է պե­տա­կա­նո­րեն դի­մել ՄԱԿ-ին և Հա­յաս­տա­նից պա­հան­ջում է մի քա­նի մի­լիարդ դո­լա­րի հաս­նող գու­մա­րի հա­տու­ցում, ա­զա­տագր­ված շր­ջան­նե­րի տա­րած­քում իբրև թե ա­վեր­ված ադր­բե­ջա­նա­կան հու­շար­ձան­նե­րի հա­մար։ Եվ մի՞­թե այ­սօր հա­յոց նա­խիջևա­նյան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան վան­դա­լիզ­մը հի­շող­ներ կան հատ­կա­պես մշա­կու­թա­յին ո­լոր­տի չի­նով­նիկ­նե­րի շր­ջա­նում։ Չա­փա­զան­ցու­թյուն չլի­նի՝ կա­րե­լի է ա­սել, որ դա ևս ար­դեն թաղ­վել է ան­ցյա­լում։ Այս ա­նար­ժա­նա­պա­տիվ և ա­նինք­նա­սեր վե­րա­բեր­մուն­քը կա­րե­լի է հա­մա­րել ոչ միայն հա­յաս­տա­նյան, այլ հա­մա­հայ­կա­կան մի յու­րա­տե­սակ թմ­րախտ:
Դ. Մ. Ս. -Ե­թե հրաշք տե­ղի ու­նե­նա, կամ երևա­կա­յենք, որ Նա­խիջևա­նը ար­դեն ա­զա­տագր­ված է և գտն­վում է Հա­յաս­տա­նի կազ­մում, ին­չե­րի՞ ա­կա­նա­տես կդառ­նանք։
Ա. Ա. -Ա­կա­նա­տես կլի­նենք մեր հոգևոր-մշա­կու­թա­յին ա­մա­յու­թյա­նը, որ այլևս գո­յու­թյուն չու­նի ոչ մի հայ­կա­կան հու­շար­ձան, կտես­նենք ա­վե­րակ գյու­ղա­տե­ղի­նե­րի հետ­քեր և այլն։ Տա­րած­քա­յին ա­ռու­մով 5363 քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րով կըն­դար­ձակ­վի Հա­յաս­տա­նը։ Գյու­ղատն­տե­սա­կան, ըն­դեր­քի օգ­տա­գործ­ման ո­րո­շա­կի զար­գա­ցում կհա­ղորդ­վի Հա­յաս­տա­նին, կվե­րա­կան­գն­վի Ի­րա­նի հետ ցա­մա­քա­յին, եր­կա­թու­ղա­յին կա­պը, կար­գե­լա­փակ­վի Թուր­քիա-Ադր­բե­ջան վեր­գետ­նյա կա­պը, կամ­րապ­նդ­վի Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը։ Իսկ այդ ա­մե­նի հա­մար անհ­րա­ժեշտ կլի­նի պե­տա­կան ծրագ­րա­յին մո­տե­ցում՝ սկ­սած վե­րաբ­նա­կե­ցու­մից մինչև տա­րածք­նե­րի ար­դար և ուղ­ղորդ­ված շա­հա­գոր­ծում, և այդ խնդ­րի լու­ծու­մը պետք է ու­նե­նա պե­տա­կան ազ­գա­յին ծրագ­րի կար­գա­վի­ճակ, նպա­տակ։ Ին­չու՞ եմ կրկ­նում միտքս: Քա­նի որ դրա կա­րի­քը մշ­տա­պես ու­նենք: Մի բան, ո­րը, ցա­վոք, չեմ տես­նում մեր ի­րա­կա­նու­թյան մեջ։ Այն­պես որ այդ ուղ­ղու­թյամբ ա­նե­լիք­նե­րը դեռևս շատ ու շատ են։ Իսկ դրա հա­մար Հա­յաս­տա­նին նախ և ա­ռաջ անհ­րա­ժեշտ են ազ­գա­յին մտա­ծե­լա­կերպ կրող և ի­րենց հայ­րե­նիքն ու հայ­րե­նակ­ցին սի­րող, ու­նակ և ան­կողմ­նա­կալ ա­ռաջ­նորդ­ներ, ո­րոնք պե­տա­կան և ազ­գա­յին շա­հը գե­րա­դա­սում են անձ­նա­կա­նից, որ­պի­սիք, ի ցավ սր­տի, չեմ տես­նում։
Դ. Մ. Ս. -Ա­սել է՝ մեր պե­տա­կա­նու­թյան և ազ­գա­յին ինք­նու­թյան հե­նա­սյու­նե­րը ո­րոշ պաշ­տո­նյա­նե­րի պատ­ճա­ռով օր օ­րի ամ­րապ­նդ­ման և հիմ­նա­նո­րոգ­ման անհ­րա­ժեշ­տու­թյո՞ւն ու­նեն։
Ա. Ա. -Միան­գա­մայն ճիշտ է։ Կա­ռա­վա­րու­թյուն­ներ և ա­ռաջ­նորդ­ներ ի­րար հետևից փո­փո­խե­լով, հե­ղա­փո­խու­թյուն­ներ բե­մա­կա­նաց­նե­լով դեռևս ի­րա­տե­սո­րեն այն գի­տակ­ցու­թյա­նը չենք տի­րա­պե­տում, որ հա­մաշ­խար­հայ­նաց­ման պայ­ման­նե­րում հա­րա­փո­փոխ աշ­խար­հում լր­ջա­գույն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն պետք է դի­տարկ­վի մեր դի­մագ­ծի պահ­պա­նու­թյու­նը: Աշ­խար­հի հետ հա­մըն­թաց քայ­լե­լու ան­կա­սե­լի գոր­ծըն­թաց­նե­րը, ցա­վոք, հան­գեց­նում են միայն արևմտյան, այս­պես կոչ­ված, ար­ժեք­նե­րի ներ­կր­մա­նը, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է վեր­նա­խա­վում ո­մանց չա­փա­զանց շա­հա­մո­լու­թյան, ըն­չա­քաղ­ցու­թյան, օ­տա­րա­մո­լու­թյան և մի շարք այլ ա­նըն­դու­նե­լի հան­գա­մանք­նե­րով՝ ըն­դու­նել-ներդ­նել օ­տա­րը, այլ ոչ թե մեր ազ­գա­յի­նը հա­վուր պատ­շա­ճի ամ­րապն­դել ու զար­գաց­նել։
Ինչ­պես այս կամ այն երկ­րում գոր­ծող սահ­մա­նադ­րա­կան, ի­րա­վա­կան, այլևայլ օ­րենք­ներն ու կար­գերն ենք պատ­ճե­նում մեր պե­տա­կան հա­մա­կար­գում, այն­պես էլ վար­վում ենք մշա­կույ­թում և ազ­գա­յին հար­ցե­րում՝ պն­դա­ճա­կա­տո­րեն ներդ­նե­լով մեր վարք ու բար­քին խորթ երևույթ­նե­րը։ Աշ­խար­հաս­փյուռ ժո­ղովր­դի հա­զար ու մի հար­ցե­րը միա­վո­րե­լու և լու­ծե­լու հա­մար ա­վե­լորդ հա­մար­վեց, ա­սենք, սփյուռ­քի և մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյուն­նե­րը որ­պես պե­տա­կան ա­ռան­ձին միա­վոր­ներ պահ­պա­նե­լը։ Ա­վե­լորդ է հա­մար­վում նույ­նիսկ ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի գո­յու­թյու­նը։ Գի­տու­թյան բնա­գա­վա­ռի աշ­խա­տող­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը վեր­ջին ե­րեք տաս­նյա­կում գո­յատևե­լու սահ­մա­նից ան­դին չեն անց­նում։ Կտ­րուկ նվա­զել է գի­տաշ­խա­տող­նե­րի թվա­քա­նա­կը: Եվ դա այն դեպ­քում, երբ հենց հա­յա­գի­տու­թյան բնա­գա­վա­ռում դեռևս ահ­ռե­լի ա­նե­լիք­ներ կան, մաս­նա­վո­րա­պես, Արևմտյան Հա­յաս­տա­նի, սփյուռ­քա­հայ գաղ­թօ­ջախ­նե­րի ճար­տա­րա­պե­տու­թյան ու պատ­մու­թյան, մշա­կույ­թի ու ար­վես­տի և այլևայլ բնա­գա­վառ­նե­րի ու­սում­նա­սիր­ման աշ­խա­տա­տար գոր­ծում։ Այս­պի­սի հար­ցե­րի կարևո­րու­թյունն ու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, գի­նը կա­րող է զգալ ու դրա­նով մոր­մոք­վել-տա­պակ­վել միայն ազ­գա­յին մտա­ծո­ղու­թյամբ դաս­տիա­րակ­ված և օժտ­ված ղե­կա­վա­րը, որ­պի­սին, նո­րից նշեմ, ցա­վոք, չու­նենք։ Այն­պես որ այդ ուղ­ղու­թյամբ Հա­յաս­տա­նը դա­տա­պարտ­ված է նո­րա­նոր փոր­ձու­թյուն­նե­րի, ո­րին դր­դում են ի­րենց ա­մե­նա­գետ կար­ծող ա­ռաջ­նորդ­նե­րը՝ ի­րենց ամ­բո­խա­հա­ճո այս կամ ո­րո­շում­նե­րով ու հրա­հանգ­նե­րով։
Դիտվել է՝ 3679

Մեկնաբանություններ