Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչ պի­տի ա­նի Պո­ղո­սը, որ չի ա­նում Հրայր Թով­մա­ս­յա­նը

Ինչ պի­տի ա­նի Պո­ղո­սը, որ չի ա­նում Հրայր Թով­մա­ս­յա­նը
21.02.2020 | 00:47
Ե­րեկ կա­ռա­վա­րու­թյու­նը 2020-ի ապ­րի­լի 5-ին կա­յա­նա­լիք սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեի նա­խա­պատ­րաստ­ման և անց­կաց­ման ծախ­սե­րը ֆի­նան­սա­վո­րե­լու հա­մար ՀՀ պե­տա­կան բյու­ջեով նա­խա­տես­ված պա­հուս­տա­յին ֆոն­դի հաշ­վին հատ­կաց­րեց 3 մի­լիարդ 447 մի­լիոն 366 հա­զար դրամ: Որ­քան էլ ա­սեն, թե պա­հուս­տա­յին ֆոն­դից է այդ գու­մա­րը տրա­մադր­վե­լու, ո­րը գո­յա­ցել է քրեա­կան գոր­ծե­րով բյու­ջե վե­րա­դար­ձած մի­ջոց­նե­րից (այդ մա­սին հայ­տա­րա­րեց փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը՝ հա­վե­լե­լով, թե դա չի կա­րող ճո­խու­թյուն դիտ­վել), միևնույն է, դա հան­րու­թյան պա­հուստն է ու կա­րող է ծախս­վել այլ նպա­տակ­նե­րով ևս, դի­ցուք, սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով խա­վե­րի ինչ-ինչ խն­դիր­ներ լու­ծե­լու հա­մար։
Երբ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հարց­նում ես` ար­ժե՞ր այդ­քան գու­մար հատ­կաց­նել մեկ հոդ­ված փո­խե­լու, ի­մա՝ ՍԴ-ի ան­ցան­կա­լի կազ­մից ա­զատ­վե­լու հա­մար, հն­չում է շատ «զո­րեղ» փաս­տարկ՝ ժո­ղովր­դի կար­ծի­քը հարց­նե­լու հա­մար, ան­շուշտ, ար­ժե։ «Ժո­ղովր­դի կա­մար­տա­հայ­տու­թյու­նը ար­տա­հայ­տե­լու հա­մար, ա­յո, պետք է ծախս­վեն գու­մար­ներ»,- ե­րեկ այս առն­չու­թյամբ հայ­տա­րա­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Թվում է, թե այս ամ­բո­խա­հա­ճո պա­տաս­խա­նը պետք է ա­մեն հար­ցի «դար­ման» լի­ներ, բայց՝ ոչ։ Մեծ հարց է, թե ժո­ղովր­դի կամ­քի ան­վան տակ ինչ է ար­վում, ու ինչ է շա­հե­լու ժո­ղո­վուր­դը դրա­նից։
Ի՞նչ է ու­զում ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցին և ի՞ն­չի հա­մար փո­ղոց դուրս ե­կավ։ Նրան չէին բա­վա­րա­րում իր կյան­քի ո­րա­կը, ար­դա­րա­դա­տու­թյան մա­կար­դա­կը, մնա­ցածն այս ա­մե­նի ա­ծան­ցյալն էր։ Հի­մա այս խն­դիր­ներն ի­րա­գոր­ծե­լու ճա­նա­պար­հին ի՞նչ է ա­նում իշ­խա­նու­թյու­նը, և ար­դյոք ՍԴ-ն բռ­նե՞լ է նրա ձեռ­քը։ Ան­կախ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգ ստեղ­ծե­լու ճա­նա­պար­հին այդ ի՞նչ խն­դիր փոր­ձեց լու­ծել իշ­խա­նու­թյու­նը, ո­րին ՍԴ-ի այ­սօր­վա կազմն ընդ­դի­մա­ցավ։ Այլ խոս­քով, սո­ցիալ-տն­տե­սա­կան, ար­դա­րա­դա­տու­թյան հար­ցե­րում ե­ղե՞լ է մի բան, ո­րին Հրայր Թով­մա­սյանն իր գոր­ծըն­կեր­նե­րով խան­գա­րել է։ Դժ­վար է ա­սել, թե ՀՀ քա­նի քա­ղա­քա­ցի «Ա­յո»-ի քա­րո­զար­շա­վի ըն­թաց­քում ան­ձամբ Փա­շի­նյա­նին կհարց­նի` ՍԴ-ն ին­չո՞վ էր խան­գա­րում, որ քա­ղա­քա­ցին ա­վե­լի լավ ապ­րի, չար­տա­գաղ­թի, աշ­խա­տա­տեղ, ո­րա­կյալ կր­թու­թյուն, սո­ցիա­լա­կան ար­ժա­նա­պա­տիվ կյանք ու­նե­նա։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը չպետք է շտա­պի ու այդ հար­ցի պա­տաս­խա­նը նո­րից նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի «գր­պա­նը» գցի։ Նա­խորդ­նե­րով հա­սա­րա­կու­թյան աչ­քը վա­խեց­նելն ար­դեն ծի­ծա­ղե­լի է և իշ­խա­նու­թյան թու­լա­կա­մու­թյան մա­սին է վկա­յում, քա­նի որ Փա­շի­նյա­նը, 2 տա­րի ողջ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի լծակ­նե­րը ձեռ­քում ու­նե­նա­լով, պետք է որևէ նախ­կին իշ­խա­նա­վո­րի կամ հա­կա­հե­ղա­փո­խա­կա­նի «ռևան­շիս­տա­կան» նկր­տում­նե­րից չվա­խե­նար։ Մինչ­դեռ այդ սևե­ռուն մտ­քե­րը նրան մշ­տա­պես հե­տապն­դում են ու դառ­նում ցան­կա­ցած հար­ցից խու­սա­փե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը։
«Ա­յո»-ի քա­րո­զար­շա­վի ա­ռա­ջա­մար­տի­կը, այ­դու­հան­դերձ, ստիպ­ված կլի­նի պա­տաս­խա­նել ու հիմ­նա­վո­րել, թե ին­չով է ՍԴ գոր­ծող կազ­մը մե­ղա­վոր, որ քա­ղա­քա­ցին շա­րու­նա­կում է վատ ապ­րել։ Են­թադ­րենք, հան­րաք­վեով ՍԴ նա­խա­գահ դար­ձավ Պո­ղո­սը, ի՞նչ է ա­նե­լու նա, որ երկ­րում բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լորտ փոխ­վի, մարդ­կանց առտ­նին հոգ­սե­րը նվա­զեն։ Ի՞նչ պի­տի ա­նի Պո­ղո­սը, որ չի ա­նում Հրայր Թով­մա­սյա­նը։ Շատ պարզ հար­ցեր կան, ո­րոնց հա­մար պետք չէ խոր վեր­լու­ծու­թյուն­ներ ա­նել, իշ­խա­նու­թյան հե­տին մտ­քե­րը վեր­ծա­նել, պար­զա­պես հա­սա­րա­կու­թյունն իր հա­մար այդ հար­ցե­րի պա­տաս­խա­նը պի­տի պա­հան­ջի իշ­խա­նու­թյու­նից, մաս­նա­վո­րա­պես` Նի­կոլ Փա­շի­նյա­նից։
ՈՒ քա­նի դեռ հա­սա­րա­կու­թյու­նը հաշ­վետ­վու­թյուն չի պա­հան­ջել իշ­խա­նու­թյու­նից, նրա ա­նու­նից շատ այլ ո­րո­շում­ներ կյան­քի կկոչ­վեն։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ