Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դեպք

Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 43 դեպք
23.02.2020 | 20:14

Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի, որից 8-ը մահացու ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք է հայտնաբերվել։ Ցավոք, 15-ից երեքը մահացել են»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ արձանագրված 43 դեպքերից 8-ը մահվան ելքով է ավարտվել։

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ