Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պա­րե­տի սահ­մա­նած սահ­մա­նա­փա­կում­նե­րը գյու­ղա­ցի­նե­րին դժ­վար կա­ցու­թ­յան մեջ են դրել

Պա­րե­տի սահ­մա­նած սահ­մա­նա­փա­կում­նե­րը գյու­ղա­ցի­նե­րին դժ­վար կա­ցու­թ­յան մեջ են դրել
31.03.2020 | 00:44
«Ի­րա­տե­սը» մի շարք գյու­ղատն­տես­նե­րից դժ­գո­հու­թյուն է ստա­ցել, որ խիստ մաս­նա­գի­տա­կան տեխ­նիկա­կան մի­ջոց­ներ (պոմ­պեր, թու­նա­քի­մի­կատ­ներ սրս­կե­լու գոր­ծիք­ներ և այլն), որ ձմեռ­վա­նից հե­տո վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն, այս օ­րե­րին ձեռք բե­րել հնա­րա­վոր չէ: «Վե­րոն­շյալ տեխ­նի­կան հնա­րա­վոր է ձեռք բե­րել տն­տե­սա­կան խա­նութ­նե­րից, ո­րոնք այս օ­րե­րին փակ են, առ­ցանց պատ­վի­րել էլ, ցա­վոք, հնա­րա­վոր չէ: Բա­ցի այդ, մար­դիկ որևէ հան­գույց նո­րո­գե­լու հա­մար տվյալ ագ­րե­գա­տը հա­ճախ խա­նութ են տա­նում, այն­տեղ հա­մա­պա­տաս­խան խոր­հր­դատ­վու­թյուն ստա­նում, հա­մե­մա­տում հի­նը նո­րի հետ, նոր միայն գնում այն: Ես, օ­րի­նակ, մեծ չա­փե­րի սա­ծիլ եմ գնել, ու քա­նի որ այժմ ո­ռոգ­ման ջրի սե­զոն չէ, ո­ռո­գու­մը պետք է պոմ­պով ի­րա­կա­նաց­նեմ: Հա­կա­ռա­կի նման, պոմ­պը փչա­ցել է, սա­ծիլ­ներն էլ ա­նո­ռոգ են մնա­ցել ու չո­րա­ցել: Հի­մա ես ի՞նչ ա­նեմ, ե­թե պոմ­պի հա­մար անհ­րա­ժեշտ պա­հես­տա­մա­սի խա­նու­թը փակ է, իսկ ներդ­րածս գու­մա­րը, փաս­տա­ցի, ջուրն է ընկ­նում»,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց գյու­ղատն­տես­նե­րից մե­կը:
Մյուս կող­մից, բա­վա­կա­նա­չափ տու­ժում են մաս­նա­գի­տաց­ված խա­նութ­նե­րը, ո­րոն­ցում բա­ցա­ռա­պես այս սե­զո­նին է առևտուրն աշ­խու­ժա­նում: Ան­հաս­կա­նա­լի է նաև, թե ինչ­պես է ստաց­վում, որ պա­րե­տը թույ­լատ­րում է, օ­րի­նակ, թու­նա­քի­մի­կատ­նե­րի, սեր­մե­րի ու տն­կի­նե­րի, պո­լիէ­թի­լե­նա­յին թա­ղանթ­նե­րի վա­ճառ­քը, իսկ տն­տե­սա­կան խա­նութ­նե­րի գոր­ծու­նու­թյունն ար­գե­լում է: Ե­թե գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյուն ու­նե­նա­յինք, գո­նե կհու­շեին՝ սեր­մը ցա­նե­լուց ա­ռաջ հո­ղը վա­րել է պետք, ցա­նե­լուց հե­տո՝ ջրել ու խնա­մել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 24516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ