«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Իշխա­նու­թ­յան ի­րա­կա­նաց­ման տրա­մա­բա­նու­թ­յան փո­փո­խու­թ­յուն տե­ղի չի ու­նե­նա

Իշխա­նու­թ­յան ի­րա­կա­նաց­ման տրա­մա­բա­նու­թ­յան փո­փո­խու­թ­յուն տե­ղի չի ու­նե­նա
03.04.2020 | 01:37
«Ինձ հա­մար մեծ հար­ցա­կան է‚ թե ինչ­պես է հնա­րա­վոր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում սահ­մա­նել ար­տա­կարգ դրու­թյուն‚ սա­կայն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում անց­կաց­նել ընտ­րու­թյուն­ներ։ Հատ­կա­պես այն դեպ­քում‚ երբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վորն է»‚- Ար­ցա­խի հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րին նվիր­ված զրույ­ցը մեզ հետ այս­պես սկ­սեց քա­ղա­քա­գետ ՍՈՒ­ՐԵՆ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ։ Ըստ նրա՝ հայ­կա­կան երկ­րորդ հան­րա­պե­տու­թյու­նում ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նելն ա­մեն տե­սակի տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս է։ Նա նաև տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս է հա­մա­րում 14 օր անց նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րի երկ­րորդ փու­լի անց­կա­ցու­մը։
«Պատ­կե­րաց­նո՞ւմ եք‚ Աստ­ված մի ա­րաս­ցե‚ ե­թե մար­տի 31-ի ընտ­րու­թյուն­նե­րում կու­տա­կում­նե­րի պատ­ճա­ռով ար­ձա­նագր­վեն վա­րա­կա­կիր­նե­ր և վա­րա­կա­կիր­նե­րի թվի ա­վե­լա­ցում։ 14 օր­վա կա­րան­տի­նա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նը դեռ չի ան­ցել‚ և պատ­կե­րը մենք դեռ չու­նենք։ Բայց չի բա­ցառ­վում‚ որ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի մեծ թիվ վա­րա­կա­կիր­ներ ու­նե­նանք։ Սա քա­ղա­քա­կան և անվ­տան­գու­թյան հա­մա­տեքս­տից ամ­բող­ջու­թյամբ դուրս է։ Հետևա­բար հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու է անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­ցել Ար­ցա­խում այս­պես հապ­ճեպ անց­կաց­նել ընտ­րու­թյուն­ներ։ Թեկ­նա­ծու­նե­րից մեկ-եր­կու­սը ասում էին‚ թե սահ­մա­նադ­րա­կան ճգ­նա­ժամ կա­րող էր լի­նել‚ բայց չէին նշում‚ թե ինչ ճգ­նա­ժա­մի մա­սին է խոս­քը։ Նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն իր խոս­քում նշեց‚ թե կան ծրագ­րեր‚ ներդ­րում­ներ‚ ո­րոնք պետք է ի­րա­կա­նաց­վեն‚ և ե­թե դրանք չլի­նեն‚ մեծ ճգ­նա­ժա­մի առջև կկանգ­նենք։ Այս­պի­սով՝ կա­րո՞ղ ենք են­թադ­րել‚ որ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րից մե­կը կամ մի քա­նիսն ան­պայ­ման ու­զում էին գալ իշ­խա­նու­թյան և ոչ մի կերպ չէին ցան­կա­նում իշ­խա­նու­թյան ստանձ­նու­մը հե­տաձ­գել»‚- ա­սում է Սու­րեն Պետ­րո­սյա­նը։
Ըստ էու­թյան‚ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը նույն­պես կողմ էին‚ որ­պես­զի ընտ­րու­թյուն­նե­րը կա­յա­նան‚ սա­կայն ըստ մեր զրու­ցակ­ցի՝ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վոր­վում են ինչ­պես ֆոր­մալ‚ այն­պես էլ ոչ ֆոր­մալ հար­թու­թյուն­նե­րում. «Ե­թե մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը կա­րող ենք ցույց տալ‚ որ պաշ­տո­նա­կան հար­թա­կում չենք խառն­վում ան­կախ հան­րա­պե­տու­թյան գոր­ծե­րին‚ բայց ոչ ֆոր­մալ մա­կար­դա­կում կա­րող էինք ընտ­րու­թյուն­նե­րի վրա ու­նե­նալ ազ­դե­ցու­թյուն‚ հատ­կա­պես հե­տաձգ­ման ա­ռու­մով»։ Քա­ղա­քա­գե­տի հա­մոզ­մամբ‚ ե­թե ցան­կա­նում ենք Ար­ցա­խի հար­ցում գնալ մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման և մեծ կա­րևո­րու­թյուն ենք տա­լիս մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կար­ծի­քին‚ ա­պա ե­թե 38 պե­տու­թյուն­նե­րից 140 մի­ջազ­գա­յին դի­տորդ­ներ չե­ղար­կում են ի­րենց մաս­նակ­ցու­թյու­նը այս վա­րա­կի տա­րած­ման պատ­ճա­ռով‚ այդ ի՞նչն էր մեզ հա­մար այդ­քան գե­րա­կա‚ որ ու­նե­նա­լով մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ներգ­րավ­վա­ծու­թյու­նը ա­պա­հո­վե­լու խն­դիր` չհե­տաձ­գե­ցինք ընտ­րու­թյուն­նե­րը՝ ել­նե­լով նույ­նիսկ մեր անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րից ու մի­ջազ­գա­յին մար­տահ­րա­վեր­նե­րից։
«Պատ­կե­րաց­նում եք՝ Ար­ցա­խում զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյան մեջ ներգ­րավ­ված­նե­րի քա­նա­կը հա­մա­մաս­նու­թյամբ մի քա­նի ան­գամ ա­վե­լի է‚ քան Հա­յաս­տա­նում։ Այ­սինքն՝ կու­տա­կում­նե­րի հետ կապ­ված վտան­գը Ար­ցա­խում մի քա­նի ան­գամ մեծ է‚ և կա վտանգ‚ որ վա­րա­կը կարող է տա­րած­վել նաև բա­նա­կում։ Հետևա­բար այս գոր­ծըն­թաց­ներն ինձ հա­մար խիստ կաս­կա­ծե­լի են և դուրս են բո­լոր քա­ղա­քա­կան զարգացումնե­րի տրա­մա­բա­նու­թյու­նից։ Մենք ի­րա­կա­նում չենք ու­նե­ցել քա­ղա­քա­կա­նու­թյան տրա­մա­բա­նու­թյան փո­փո­խու­թյուն։ Մեզ մոտ ա­ռա­ջի­նը մնա­ցել է իշ­խա­նու­թյան ստանձ­նու­մը‚ ոչ թե հան­րա­յին շա­հի գե­րա­կա­յու­թյու­նը»‚- նկա­տում է Սու­րեն Պետ­րո­սյա­նը։
Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րին‚ ա­պա ըստ մեր զրու­ցակ­ցի‚ եր­կու կազ­մա­կեր­պու­թյուն է ՀՀ-ից մաս­նակ­ցել դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը‚ որ ար­ձա­նագ­րել են 4-5 խախ­տում‚ ինչն էա­կան ազ­դե­ցու­թյուն չի ու­նե­ցել ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի վրա. «Ե­թե հաշ­վի ենք առ­նում‚ որ թեկ­նա­ծու­նե­րից ա­ռա­ջա­տա­րը Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն է‚ և ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ նա էլ կդառ­նա Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ‚ ա­պա կա­րող ենք փաստել‚ որ Ար­ցա­խում‚ ըստ էու­թյան‚ իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյուն չի ար­ձա­նագր­վում, և ընդ­հան­րա­պես իշ­խա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման տրա­մա­բա­նու­թյան փո­փո­խու­թյուն ևս չի կա­տար­վում։ Հետևա­բար ընտ­րու­թյուն­նե­րը կա­րե­լի է հա­մա­րել որ­պես ա­րա­րո­ղա­կարգ‚ ին­չը ինս­տի­տու­ցիո­նա­լաց­նե­լու էր այն‚ ինչ պետք է լի­նի‚ և ոչ թե տե­ղի է ու­նե­նում քա­ղա­քա­կան ընտ­րա­նու փո­փո­խու­թյուն»։
Լի­լիթ ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4491

Մեկնաբանություններ