Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 28-ով, բուժվածներինը՝ 27-ով, մահացել է ևս մեկ մարդ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 28-ով, բուժվածներինը՝ 27-ով, մահացել է ևս մեկ մարդ
08.04.2020 | 16:24

Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 28-ով՝ հասնելով 881-ի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը: Ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 27-ով և այժմ 114 է: Բացասական են եղել կորոնավիրուսի 4 571 թեստերի արդյունքները:


Հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասավ 9-ի: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում: «93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:
Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվողների թիվը Հայաստանում 758 է:
«Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին, ապրիլի 1-ին, - այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: - Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք»:
Նախորդ օրերին կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել էր 11-ով և 20-ով, մինչդեռ ապրիլի 4-ին հաստատված նոր դեպքերը 52-ն էին: Երկուշաբթի առավոտյան վարչապետը հույս էր հայտնել, որ այդ դինամիկան առաջիկա օրերին կպահպանվի և հնարավոր կլինի գալիք երկուշաբթի օրվանից թուլացնել սահմանափակումները:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ