Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1-2 աստիճան ցուրտ

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1-2 աստիճան ցուրտ
08.04.2020 | 16:47

Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։
Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 10-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն ապրիլի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 10-11-ին՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը սպասվում է անձրև:

Դիտվել է՝ 524

Մեկնաբանություններ