Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Vogue-ը պատմության մեջ առաջին անգամ կթողարկվի սպիտակ շապիկով

Vogue-ը պատմության մեջ առաջին անգամ կթողարկվի սպիտակ շապիկով
08.04.2020 | 16:48

Vogue ամսագրի իտալական հրատարակության ապրիլյան համարը կորոնավիրուսային ճգնաժամի ֆոնին պատմության մեջ առաջին անգամ կթողարկվի սպիտակ շապիկով: Ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուելե Ֆարնետին Instagram-ում հայտնել է, որ Vogue Italia-ի ապրիլյան համարը լույս կտեսնի հաջորդ ուրբաթ:


«Իր երկարամյա պատմության ընթացքում, որն ավելի քան 100 տարի է, Vogue-ն անցել է պատերազմների, ճգնաժամերի, ահաբեկչական գործողությունների միջով ու անմասն է մնացել այդ ամենից։ Բայց այլ թեմայի մասին խոսելը, երբ մարդիկ մահանում են, բժիշկներն ու բուժքույրերը վտանգում են իրենց կյանքը, իսկ աշխարհը մեկընդմիշտ վերաձևափոխվում է, Vogue Italia-ի համար չէ: Մենք հետաձգեցինք մեր գլխավոր շապիկի նախագիծը և զրոյից աշխատեցինք նորի վրա»,- գրել է նա։ Ֆարնետին հավելել է, որ ամսագրի պատմության մեջ առաջին անգամ սպիտակ շապիկը տպագրելու որոշումը կայացվել է ոչ թե այն պատճառով, որ լուսանկարները չէին բավականացնում, այլ սպիտակը առաջին հերթին հարգանքի խորհրդանիշն է։ «Սպիտակը վերածնունդն է, լույսը՝ խավարից հետո: Սպիտակն այն համազգեստի գույնն է, որը կրող մարդիկ վտանգում են կյանքը մեզ փրկելու համար։ Սպիտակը նրանց համար է, ովքեր այդ դատարկ ժամանակը և տարածությունը լրացնում են գաղափարներով, մտքերով, պատմություններով, բանաստեղծական տողերով, երաժշտությամբ և ուրիշների մասին հոգ տանելով»- հավելել է նա:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ