Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լուկաշենկոն սպառնացել է ինքնամեկուսացման ռեժիմը խստացնել

Լուկաշենկոն սպառնացել է ինքնամեկուսացման ռեժիմը խստացնել
08.04.2020 | 16:50

Բելառուսում անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ինքնամեկուսացման ուղարկվողների նկատմամբ պահանջները կխստացվեն՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք մի անգամ ստուգել ենք․ նրանց տուն ենք ուղարկել, սակայն խիստ օրենսդրական ակտ գոյություն չունի, 400 մարդու տանը չենք գտել։ Այնպես խստացնենք, որ աչքների առաջ սևանա»,- զգուշացրել է նախագահը՝ հավելելով, որ չնայած շատ բելառուսների՝ մեկուսացման ռեժիմի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքին, քաղաքացիների մեծամասնությունն առավելագույն զգուշություն է ցուցաբերում և փորձում է խուսափել ավելորդ շփումներից։


Լուկաշենկոյի կարծիքով՝ այժմ կարանտինային միջոցառումները որևէ օգուտ չեն ունենա, այլ հակառակը՝ միայն վնաս կհասցնեն, քանի որ կորոնավիրուսի տարածումը չեն կանխարգելում՝ վկայում են այլ երկրների փորձերը։ Նրա խոսքով՝ իրենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված «պայքարի օջախային մարտավարություն» են ընտրել։ «Մարդկանց բնակարաններում փակելը մի քանի օրվա հարց է: Կարծում եք, որ դա պայքարի մեթո՞դ է։ Ես կարծում եմ՝ ոչ»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ պետությունը պետք է մարդկանց օգնի համավարակից պաշտպանվել, սակայն քաղաքացին ինքը պետք է որոշի՝ ինչպես ապրել։ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 861 մարդ, 13-ը՝ մահվան ելքով։

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ